Լրամշակման փուլում է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 16-Ի N1209-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԻԾ
-
1 - Կողմ
-
0 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 16-Ի N1209-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԾԻ
- Իրավական ակտի անհրաժեշտությունը
Նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի N1209-Ն հրամանով հաստատված «Վարչատարածքային բաժանման միավորների» դասակարգչի (այսուհետ՝ Դասակարգիչ 2016 թվականին ընդունումից հետո «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխություններով: Հաշվի առնելով փոփոխությունների ծավալուն լինելը՝ Դասակարգիչը կհաստատվի ամբողջությամբ նոր խմբագրությամբ՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մաին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջները:
- Ընթացիկ իրավիճակը և խնդիրները
Դասկարգիչը ներառված է Հայաստանի Հանրապետության տեխնիկատնտեսական և սոցիալական տեղեկատվական դասակարգման և կոդավորման միասնական համակարգի կազմի մեջ: Դասակարգչով սահմանվում են Հայաստանի Հանրապետության մարզերի (այսուհետ` մարզ), մարզերում կազմավորված համայնքների ու բնակավայրերի, ինչպես նաև Երևան քաղաքի և Երևան քաղաքի վարչական շրջանների անվանումները` իրենց ծածկագրերով, որոնք կառուցված են եռաստիճան դասակարգման սկզբունքով: Հիմնական խնդիրն է` դասակարգիչը համապատասխանեցնել «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքին:
- Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը
Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը միտված է Դասակարգիչը ՀՀ օրենսդրությանը լիարժեք համապատասխանեցնելուն:
- Կարգավորման նպատակը և բնույթը
Կարգավորման նպատակն է «Վարչատարածքային բաժանման միավորների» դասակարգիչը ներդաշնակեցնել ՀՀ օրենսդրությանը:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության կողմից:
- Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է ունենալ ՀՀ օրենսդրությանը համապատասխանող «Վարչատարածքային բաժանման միավորների» դասակարգիչ:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ
ԵՎ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ ՏԻԳՐԱՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ
-
Քննարկվել է
08.05.2019 - 30.05.2019
-
Տեսակ
Հրաման
-
Ոլորտ
Տարածքային կառավարման և զարգացման
-
Նախարարություն
Էկոնոմիկայի նախարարություն
Դիտումներ` 6582
Տպել