Հիշել նախագիծը

Պետական մարմիններին ամրացված սպառազինության և ռազմական տեխնիկայի, ինչպես նաև ռազմատեխնիկակական ունեցվածքի օտարման կարգը հաստատելու մասին

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՆ ԱՄՐԱՑՎԱԾ ՍՊԱՌԱԶԻՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԶՄԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՌԱԶՄԱՏԵԽՆԻԿԱԿԱԿԱՆ ՈՒՆԵՑՎԱԾՔԻ ՕՏԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1. Անհրաժեշտությունը

  Սպառազինության և ռազմական տեխնիկայի, ինչպես նաև ռազմատեխնիկական ունեցվածքի (այսուհետ՝ Գույք) պարբերաբար արդիականացմանը զուգահեռ՝ անհրաժեշտություն է առաջանում օգտագործման ժամկետը սպառած, դուրս գրված գույքի օտարման՝ «Պետական գույքի կառավարման մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ և 4-րդ մասերին համապատասխան: Սակայն, հաշվի առնելով գույքի առանձնահատկությունը, օտարման գործընթացը նախատեսում է այլ կարգավորումներ, որանք չի սահմանվում ՀՀ կառավարության 2003 թվականի հունիսի 13 N 882-Ն որոշմամբ:

 

  1. Ընթացիկ իրավիճակը և տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

   Պետական հիմնարկներում (հիմնականում՝ ուժային) պարբերաբար անհրաժեշտություն է առաջանում  սպառազինության և ռազմական տեխնիկայի, որոնց մի մասը շուրջ 30 տարվա վաղեմության են, ինչպես նաև ռազմատեխնիկական ունեցվածքի օտարման, որն էլ, միատեսակ կարգավորման բացակայության հետևանքով, հիմնակնում իրականացվել/ում է ՀՀ կառավարության անհատական որոշումներով, կամ պետական մարմնի ղեկավարի անհատական հրամաններով, ում ամրացված է գույքը:

 

  1. Կարգավորման նպատակը և բնույթը

     Իրավական ակտի նպատակն է՝ գույքի օտարման գործընթացի կանոնակարգումը՝ միատեսակ և համընդհանուր կարգի սահմանմամբ:

     Նախագծով նախատեսվում է, որ Գույքի օտարումն իրականացվում է` համապատասխան պետական մարմնի (ում ամրացված է ՍՌՏ-ը և ՌՏՈՒ-ը) իրավական ակտի հիման վրա, որը պարտադիր պետք է ներառի տեղեկություներ.

     1) Գույքի գնահատման օրվա, ամսվա և տարվա մասին,

     2) օտարման ձևի, այդ թվում` որպես գույքի մեկ միավոր կամ որպես գույքի առանձին տարրեր օտարելու մասին,

   3) Գույքն աճուրդով (մրցույթով) չվաճառվելու դեպքում հաջորդ աճուրդի  կամ մրցույթի կազմակերպման նպատակահարմարության և յուրաքանչյուր հերթական աճուրդում (մրցույթում) գույքը չվաճառվելու դեպքում հաջորդ աճուրդի (մրցույթի) ժամանակ մեկնարկային (վաճառքի նվազագույն) գնի իջեցման չափի մասին: Ընդ որում մեկնարկային գնի իջեցումը չի կարող վերջին կազմակերպված աճուրդի (մրցույթի) մեկնարկային (վաճառքի նվազագույն) գնի 50 տոկոսից ավելի լինել,

   4) Գույքն ուղղակի վաճառքի ներկայացնելու ժամանակ` գնորդի անունը կամ անվանումը, վաճառքի գնի, վճարման կարգի, վճարման համար օգտագործվող միջոցների և վճարման ժամկետների մասին.

    5) Գույքը ռազմական նշանակության արտադրանք համարվելու մասին, որի դեպքում ՍՌՏ-ի և ՌՏՈՒ-ի օտարումը կարող է իրականացվել միայն ՀՀ կառավարության 2009 թվականի նոյեմբերի 12-ի թիվ 1308-Ն որոշման համաձայն համապատասխան լիցենզիա ստացած կազմակերպությանը:

   Նախագծով սահմանվում է նաև Գույքի գնահատման մոտեցումներն ու սկզբունքները, մասնավորապես` Գույքի մնացորդային արժեքի հաշվարկման կարգը, Գույքի անհրաժեշտ պլանային (միջին, կապիտալ) նորոգման արժեքի վերաբերյալ տվյալների բացակայության դեպքում սկզբնական (բազային) գների և մնացորդային արժեքի նվազեցման կարգը, Գույքի մնացորդային արժեքի  լրացուցիչ նվազեցման կարգը, սահմանային (ոչ պիտանի) վիճակի հասած Գույքի մնացորդային արժեքի հաշվարկման կարգը:


ՏԵՂԵԿԱՆՔ

«ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՆ ԱՄՐԱՑՎԱԾ ՍՊԱՌԱԶԻՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԶՄԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՌԱԶՄԱՏԵԽՆԻԿԱԿԱԿԱՆ ՈՒՆԵՑՎԱԾՔԻ ՕՏԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԵՎ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԿԱՄ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

      «Պետական մարմիններին ամրացված սպառազինության և ռազմական տեխնիկայի, ինչպես նաև ռազմատեխնիկակական ունեցվածքի օտարման կարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունումը ՀՀ պետական բյուջեում փոփոխությունների կատարման անհրաժեշտություն չի առաջացնի:

 

 

 

 

ՏԵՂԵԿԱՆՔ

«ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՆ ԱՄՐԱՑՎԱԾ ՍՊԱՌԱԶԻՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԶՄԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՌԱԶՄԱՏԵԽՆԻԿԱԿԱԿԱՆ ՈՒՆԵՑՎԱԾՔԻ ՕՏԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ»  ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

      Որոշման նախագծի ընդունումը այլ իրավական ակտերում փոփոխություններ և/կամ լրացումներ կատարելու անհրաժեշտություն չի առաջացնի:

 

 

 

 

  • Քննարկվել է

    07.05.2019 - 22.05.2019

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Անվտանգություն

  • Նախարարություն

    Պաշտպանության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 6265

Տպել