Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

                                                                                                     ՆԱԽԱԳԻԾ

 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2004 թվականի նոյեմբերի 9-ի աշխատանքային օրենսգիրքի 141-րդ հոդվածը լրացնել նոր 1.1-ինմասով՝ հետևյալ բովանդակությամբ.

«1.1.Եթե աշխատանքային օրվա ավարտը սահմանված է 18.00-ն, ապա նախադպրոցական ուսումնական հաստատություն հաճախող երեխա խնամող աշխատողի պահանջով, մինչև երեխայի նախադպրոցական տարիքի ավարտը, աշխատանքային օրվա ավարտ կարող է սահմանվել ժամը 17.00-ն: Եթե սահմանված է աշխատանքային օրվա ավարտի  այլ ժամ, ապա նախադպրոցական ուսումնական հաստատություն հաճախող երեխա խնամող աշխատողին կարող է տրամադրվել 1 ժամ ժամանակ՝ 17.00-18.00-ը, որը չի ներառվում սահմանված աշխատաժամանակում:»։

 

Հոդված 2.Սույն օրենքն ուժիմեջէմտնումպաշտոնական հրապարակմանը հաջորդողօրվանից:

  • Քննարկվել է

    06.05.2019 - 27.05.2019

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Կրթություն և գիտություն, Աշխատանք և զբաղվածություն

  • Նախարարություն

    Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 11001

Տպել

Առաջարկներ`

Harutyun Movsisyan

15.05.2019

Նախագիծն ընդունվելու դեպքում օրենքը կարող է բարեհաջող կիրառվել պետական աշխատողների համար: Սակայն ոչ պետական համակարգի աշխատողները կրկին անգամ կկանգնեն խնդիրների առաջ: Ուստի առաջարկում եմ մտացել և փոփոխություններ կատարել ոչ թե աշխատանքային օրենսգրքում, այլ փոփոխել նախադպրոցական ուսումնական հաստատությունների աշխատաժամերը, այն է ՆՈՒՀ-երի աշխատանքը17:30 ավարտելու փոխարեն ավարտել, օրինակ 18:30 (ընդ որում աշխատանքի ավարտման ժամը չպետք է փոփոխվի տոն օրերին նախորդող օրերի համար 1 ժամ շուտ ավարտելու արտոնությամբ): Այս փոփոխությունն ավելի ռեալ կարող է լինել, քան աշխատանքային օրենսգրքի առաջարկվող լրացումը, որը ոչ պետական՝ մասնավոր գործատուների համար այդքան էլ պարտադրողական չէ, կարծում եմ:

Արմենուհի Նազարբեկյան

07.05.2019

Իսկ հնարավոր է պետական համակարգերում աշխատող մանկահասակ երեխաների մայրերի համար կես դրույթի աշխատանքային կարգ լինի

Shushanik Sahakyan

07.05.2019

Կեցցեք, առաջարկի համար

Տեսնել ավելին