ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ 2019-2021 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՄԱՐԴԿԱՆՑ ԹՐԱՖԻՔԻՆԳԻ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ
-
1 - Կողմ
-
0 - Դեմ
Հավելված
ՀՀ վարչապետի 2019 թվականի
- Ն որոշման
Ա Զ Գ Ա Յ Ի Ն Ծ Ր Ա Գ Ի Ր
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ 2019-2021 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ
ՄԱՐԴԿԱՆՑ ԹՐԱՖԻՔԻՆԳԻ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ
Ներածություն
Մարդկանց թրաֆիքինգի ԵՎ շահագործման դեմ պայքարի կազմակերպումը Հայաստանի Հանրապետությունում
Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի կազմակերպումը Հայաստանի Հանրապետությունում սկսվել է 2002 թվականից: Այդ երևույթի դեմ արդյունավետ պայքար մղելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատվել է «Հայաuտանի Հանրապետությունից շահագործման նպատակով մարդկանց ապoրինի փոխադրման, տեղափոխման և առուվաճառքի (թրաֆիքինգ) կանխման հայեցակարգը և ընդունվել ու իրականացվել են դրանից բխող հինգ ազգային ծրագրերը. «Հայաuտանի Հանրապետությունից շահագործման նպատակով մարդկանց ապoրինի փոխադրման, տեղափոխման և առուվաճառքի (թրաֆիքինգ) կանխման 2004-2006 թվականների միջոցառումների ազգային ծրագիրը» (Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հունվարի 15-ի N 58-Ն որոշում), «Հայաստանի Հանրապետությունում 2007-2009 թվականների ընթացքում մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ պայքարի կազմակերպման ազգային ծրագիրը և ծրագրի իրականացման ժամանակացույցը» (Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի դեկտեմբերի 6-ի N 1598-Ն որոշում), «Հայաստանի Հանրապետությունում 2010-2012 թվականների ընթացքում մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ պայքարի կազմակերպման ազգային ծրագիրը և ծրագրի իրականացման ժամանակացույցը» (Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 3-ի N 1140-Ն որոշում), «Հայաստանի Հանրապետությունում 2013-2015 թվականների ընթացքում մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ պայքարի կազմակերպման ազգային ծրագիրը և ծրագրի իրականացման ժամանակացույցը» (Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի փետրվարի 28-ի N 186-Ն որոշում) և «Հայաստանի Հանրապետությունում 2016-2018 թվականների ընթացքում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի կազմակերպման ազգային ծրագիրը և ծրագրի իրականացման ժամանակացույցը» (Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հուլիսի 7-ի N 726–Ն որոշում): Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման զոհերի պաշտպանությունն ու աջակցությունն արդյունավետ դարձնելու նպատակով 2014 թվականի դեկտեմբերի 17-ին ընդունվեց «Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց նույնացման և աջակցության մասին» Հայաuտանի Հանրապետության ՀO-212-Ն օրենքը և ուժը կորցրած ճանաչվեց Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի նոյեմբերի 20-ի N 1385-Ա որոշմամբ հաստատված՝ մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) ենթարկված անձանց ազգային ուղղորդման կարգը: Դրան համապատասխան՝ փոփոխություններ և լրացումներ կատարվել են ոլորտը կարգավորող իրավական այլ ակտերում:
Հինգերորդ ազգային ծրագրի շրջանակը
Հինգերորդ` 2016-2018 թվականների մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի կազմակերպման ազգային ծրագրով սահմանված նպատակները հասցեագրված են մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի բոլոր ոլորտներին և ներառում են նախորդ ծրագրի հիմնական ուղղությունները: Հինգերորդ ազգային ծրագրում, ինչպես նախորդ բոլոր ծրագրերում, մեծ ուշադրություն է դարձված երեխաների թրաֆիքինգի և շահագործման, ինչպես նաև աշխատանքային շահագործման կանխարգելման միջոցառումների իրականացմանը` ինչպես ընդհանուր բնակչության, այնպես էլ խոցելի խմբերի շրջանում:
Ծրագրում ներկայացված գործողություններն ուղղված են մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի արդյունավետ կազմակերպմանը և ներառված են 5 հիմնական բաժիններում`
- մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի օրենսդրություն և դրանց կիրառման ապահովում,
- մարդկանց թրաֆիքինգի և շահագործման կանխարգելում,
- մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց հայտնաբերում, պաշտպանություն և աջակցություն,
- համագործակցություն,
- ուսումնասիրությունների կատարում, մշտադիտարկում և գնահատում:
Վեցերորդ ազգային ծրագրի շրջանակը
Վեցերորդ` 2019-2021 թվականների մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի կազմակերպման ազգային ծրագիրը ներառում է նախորդ ծրագրի հիմնական ուղղությունները, միևնույն ժամանակ նախատեսված միջոցառումներով և նպատակներով առավել կենտրոնացնում է պետության ջանքերը մարդկանց թրաֆիքինգի և շահագործման զոհերի նույնացման և աջակցության բարելավման վրա: Այս ծրագրով նախատեսված են օրենսդրական և ենթաօրենսդրական բարեփոխումներ, որոնք կբարելավեն մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց նույնացման, ինչպես նաև աջակցության տրամադրման ընթացակարգերը: Վեցերորդ ծրագրով նախատեսված են երեխաների թրաֆիքինգի և շահագործման կանխարգելմանն ուղղված բազմաթիվ միջոցառումներ:
Ծրագիրը մշակվել է Հայաստանի Հանրապետությունում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի հարցերով խորհրդի աշխատանքային խմբի կողմից:
Ծրագիրը մշակելիս հաշվի են առնվել միջազգային կառույցների, մասնավորապես, 2016 թվականի սեպտեմբերին հրապարակված Եվրոպայի խորհրդի «Մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ պայքարի» կոնվենցիայի դրույթների Հայաստանի կողմից կատարման վերաբերյալ երկրորդ զեկույցի, ԱՄՆ պետքարտուղարության, ԵԱՀԿ գործող նախագահի՝ մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով հատուկ ներկայացուցիչ և համակարգողի Հայաստանի վերաբերյալ զեկույցների, ինչպես նաև ՀՀ-ում մարդկանց թրաֆիքինգի վերաբերյալ ՄՄԿ գնահատման զեկույցի առաջարկները:
Ծրագրում ներկայացված գործողություններն ուղղված են մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի արդյունավետ կազմակերպմանը և ներառված են 6 հիմնական բաժիններում`
- Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի օրենսդրության կատարելագործում,
- Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման կանխարգելում,
- Երեխաների թրաֆիքինգի և շահագործման կանխարգելում
- Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց հայտնաբերում, պաշտպանություն և աջակցություն,
- Միջազգային համագործակցություն
- Ուսումնասիրությունների կատարում, մշտադիտարկում և գնահատում:
Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Ց Ո Ւ Յ Ց
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ 2019-2021 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՄԱՐԴԿԱՆՑ ԹՐԱՖԻՔԻՆԳԻ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ
NN ը/կ |
Միջոցառումները |
Պատասխանատու և համագործակցող մարմինները |
Կատարման ժամկետը |
Ֆինանսա-վորման հնարավոր աղբյուրները |
Ակնկալվող արդյունքները |
Գնահատ-ման ցուցիչներ |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
Գլուխ I. Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի օրենսդրության կատարելագործում |
|
|||||
|
Նպատակ 1. Օրենսդրական դաշտի կատարելագործում և կիրառելիության ապահովում |
|
||||
1.1.1.
|
ՀՀ աշխատանքային օրենսգրքում նախատեսել դրույթներ, ուղղված «հարկադիր աշխատանքի» հետ կապված խնդիրների կարգավորմանը:
|
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն Արդարադատության նախարարություն Քննչական կոմիտե /համաձայնությամբ/ Գլխավոր դատախազություն /համաձայնությամբ/ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին |
2020 |
Ֆինանսավորում չի պահանջում |
Կնպաստի «հարկադիր աշխատանք» եզրույթի հստակեցմանը և գործնական կիրառելիության ապահովմանը |
|
1.1.2. |
Ուսումնասիրել մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման ենթարկված զոհին՝ անկախ հանցագործության ծանրության աստիճանից, քրեական պատասխանատվությունից ազատելու նպատակահարմարությունը և անհրաժեշտության դեպքում ներկայացնել օրենսդրական առաջարկ: |
Արդարադատության նախարարություն Քննչական կոմիտե /համաձայնությամբ/ Գլխավոր դատախազություն /համաձայնությամբ/
|
2019-2020 |
Ֆինանսավորում չի պահանջում |
Կկատարելագործվի Հայաստանի Հանրապետությունում գործող օրենսդրական դաշտը, այն կհամապատասխանեցվի Հայաստանի Հանրապետության միջազգային հանձնառություններին, ինչպես նաև կբարելավվեն զոհերի պաշտպանությանն ուղված ընթացակարգերը |
|
1.1.3. |
Փոփոխություն կատարել Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց նույնացման և աջակցության մասին ՀՀ օրենքում՝ դրանում ներառելով զոհի համաձայնության հանգամանքը հաշվի չառնելու վերաբերյալ դրույթ: |
Արդարադատության նախարարություն Քննչական կոմիտե /համաձայնությամբ/ Գլխավոր դատախազություն /համաձայնությամբ/ |
2019-2020 |
Ֆինանսավորում չի պահանջում |
«Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց նույնացման և աջակցության մասին ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը ներկայացված է ՀՀ կառավարություն |
|
1.1.4. |
Տուժողներին հանցագործությամբ պատճառված վնասի փոխհատուցման ընթացակարգերի բարելավման նպատակով վերանայել ՀՀ քրեական և քաղաքացիական դատավարության օրենսգրքերի համապատասխան դրույթները: |
Արդարադատության նախարարություն Քննչական կոմիտե /համաձայնությամբ/ Գլխավոր դատախազություն /համաձայնությամբ/ |
2019-2020 |
Ֆինանսավորում չի պահանջում |
«ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» և «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերը ներկայացված են ՀՀ կառավարություն |
|
1.1.5. |
«Միգրանտ աշխատավորների և նրանց ընտանիքի անդամների իրավունքների պաշտպանության մասին» ՄԱԿ-ի 1990թ թվականի դեկտեմբերի 18-ի միջազգային կոնվենցիայի վավերացմանն ուղղված միջոցառումների իրականացում: |
Արդարադատության նախարարություն Արտաքին գործերի նախարարություն
|
2019-2020 |
Ֆինանսավորում չի պահանջում |
Կկատարելագործվի ՀՀ-ում գործող օրենսդրական դաշտը, այն կհամապատասխանեցվի Հայաստանի Հանրապետության միջազգային հանձնառություններին: |
Կոնվենցիայի վավերացումը |
1.1.6. |
«Մարդու օրգանների թրաֆիքինգի դեմ» և «Սեռական շահագործումից և սեռական բնույթի չարաշահումներից երեխաներին պաշտպանելու մասին» Եվրոպայի Խորհրդի կոնվենցիաների վավերացմանն ուղղված միջոցառումների իրականացում: |
Արդարադատության նախարարություն Արտաքին գործերի նախարարություն
|
2019-2020 |
Ֆինանսավորում չի պահանջում |
Կոնվենցիաների վավերացումը |
|
1.1.7. |
«Պարտադիր ուսուցումից դուրս մնացած երեխաների բացահայտման և ուղղորդման ընթացակարգերի» մշակում
|
Արդարադատության նախարարություն Կրթություն և գիտության նախարարություն Տարածքային կառավարման և զարգացման նախարարություն |
2019-2020 |
Ֆինանսավորում չի պահանջում |
Կարգավորված են պատրադիր ուսուցումից դուրդ մնացած դպրոցահասակ երեխաների բացահայտման և ուղղորդման բոլոր շահագրգիռ և պատասխանատու կառույցների համագործակցության հետ կապված հարաբերությունները, Կրթության մասին ՀՀ օրենքով սահմանված տասներկուամյա պարտադիր կրության պահանջը կատարելու և բոլոր երեխաներին կրթության մեջ ներառելու համար |
Օրենսդրական առաջար-կությունը, ընդունված ակտը ու դրա նպատակը
|
Գլուխ II. Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման կանխարգելում |
|
|||||
|
Նպատակ 1. Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման վտանգի վերաբերյալ բնակչության իրազեկման բարձրացում |
|
||||
2.1.1. |
Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման վերաբերյալ երիտասարդության իրազեկության բարձրացման նպատակով կազմակերպել միջոցառումներ և իրականացնել ծրագրեր |
Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին
|
2019-2021 |
ՀՀ պետական բյուջեով նախատեսված միջոցներ |
Կբարձրանա երիտասարդության իրազեկվածության մակարդակը և կնվազի հանրության շրջանում թրաֆիքինգի և շահագործման զոհերի նկատմամբ անհանդուրժողականությունը: |
Իրականացված միջոցառումների և ծրագրերի քանակը, անցկացման վայրը ու արդյունքները |
2.1.2. |
Իրականացնել կանխարգելիչ իրազեկման միջոցառումներ, գյուղատնտեսության և այլ ոլորտներում աշխատող մինչև 18 տարեկան անձանց օրենսդրությամբ սահմանված երաշխիքների ապահովման ուղղությամբ: |
Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին Տարածքային կառավարման և զարգացման նախարարություն |
2019-2021 |
Օրենքով չարգելված Ֆինանսավորման այլ աղբյուրներ |
Մինչև 18 տարեկան աշխատող անձանց՝ օրենսդրությամբ սահմանված երաշխիքների,խախտումների կանխարգելում |
|
2.1.3. |
Ապահովել բնակչության իրազեկման և տեղեկացվածության բարձրացման աշխատանքները մարդկանց թրաֆիքինգի և շահագործման վտանգի վերաբերյալ` արտագնա աշխատանքի մեկնողների շրջանում: |
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
2020-2021 |
Օրենքով չարգելված Ֆինանսավորման այլ աղբյուրներ |
Արտագնա աշխատանքի մեկնողների շրջանում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման վերաբերյալ իրազեկվածության բարձրացում |
|
2.1.4. |
Համացանցի և սոցիալական ցանցերի միջոցով տարածվող աշխատանքի տեղավորման կեղծ առաջարկների չեզոքացման, անվտանգ միգրացիայի ապահովման ու թրաֆիքինգի վտանգի նվազեցման նպատակով շարունակել հանրային իրազեկման մակարդակի բարձրացման աշխատանքները։ |
Ոստիկանություն Ազգային անվտանգության ծառայություն Առողջապահության նախարարություն |
2019-2021 |
Օրենքով չարգելված Ֆինանսավորման այլ աղբյուրներ |
Բնակչության, հատկապես արտերկրում աշխանանք որոնող քաղաքացիների շրջանում կբարձրանա մարդկանց թրաֆիքինգի և շահագործման վտանգների, դրանց դիմագրավելու միջոցների, ինչպես նաև պաշտպանության և աջակցության հնարավորության մասին իրազեկվածության մակարդակը |
Իրականացված իրազեկման արշավների քանակը, անցկացման վայրը ու արդյունքները |
|
Նպատակ 2. Պետական և տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, բնակչության հետ անմիջական կապի մեջ գտնվող կազմակերպությունների աշխատողների` մարդկանց թրաֆիքինգի և շահագործման վերաբերյալ իրազեկման բարձրացում և վերապատրաստում |
|
||||
2.2.1. |
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության (այսուհետ՝ ՀՀ ԱԳՆ), դինավագիտական դպրոցի ունկնդիրների համար անցկացնել վերապատրաստման դասընթացներ |
ՀՀ արտաքին գործերի նախարարություն |
2019-2021 |
Օրենքով չարգելված Ֆինանսավորման այլ աղբյուրներ |
Կբարձրանա ԱԳՆ աշխատակիցների, մասնավորապես ապագա դիվանագետների իրազեկվածության մակարդակը` մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ռիսկերի և մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց աջակցություն տրամադրելու հնարավորությունների մասին: |
Վերապատրաստումների քանակը ու արծարծված թեմաները
|
2.2.2 |
Համապատասխանեցնել «Հայաստանի Հանրապետությունում մարդու թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի իրավական հիմունքները», «Թրաֆիքինգ. մարդկանց շահագործում», «Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հյուպատոսական ծառայության աշխատողների համար «Մարդու շահագործումը (թրաֆիքինգը) և դրա դեմ պայքարը» ձեռնարկները գործող օրենդրությանը |
Ֆինանսավորման բացակայության պատճառով
|
|
|
|
|
2.2.2 |
Միջոցառումներ իրականացնել մարդկանց թրաֆիքինգի և շահագործման վտանգի վերաբերյալ իրազեկման բարձրացման և դրա դեմ պայքարի մեխանիզմների ուղղությամբ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգում |
ՊՆ |
2019-2021 |
Օրենքով չարգելված Ֆինանսավորման այլ աղբյուրներ |
ՊՆ-ի ենթակայության ստորաբաժանումների անձնակազմի շրջանում կբարձրանա մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) վերաբերյալ իրազեկվածության մակարդակը:
Հայաստանի Հանրապետության պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների բնակչության հետ անմիջական կապի մեջ գտնվող կազմակերպությունների աշխատողների շրջանում կբարձրանա մարդկանց թրաֆիքինգի և շահագործման վերաբերյալ իրազեկման մակարդակը:
|
Իրականացված իրազեկման արշավների քանակը ու անցկացման վայրը |
2.2.3. |
Ոչ պետական կազմակերպությունների (մասնավորապես՝ զբոսաշրջային ծառայություններ մատուցող կազմակերպությունների, հյուրանոցային տնտեսության օբյեկտների, զբոսաշրջային տրանսպորտային կազմակերպությունների) աշխատողների համար կազմակերպել մարդկանց, մասնավորապես երեխաների թրաֆիքինգի և շահագործման, ինչպես նաև հարկադիր աշխատանքի վտանգի և կանխարգելման, դասընթացներ, քննարկումներ։ |
տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության կոմիտե |
2019-2021 |
|
Կազմակերպած դասընթացների քանակը, անցկացման վայրը ու արդյունքները |
|
2.2.4 |
Մարդկանց թրաֆիքինգի, աշխատանքային շահագործման, ներառյալ երեխաների թրաֆիքինգի և շահագործման, հարկադիր աշխատանքի առանձնահատկությունների, ինչպես նաև օրենդրության մեջ կատարված փոփոխությունների վերաբերյալ դասընթացներ կազմակերպել ներքոհիշյալ մարմինների և կազմակերպությունների համապատասխան աշխատողների համար` 1) ազգային անվտանգության ծառայության (այսուհետ՝ ՀՀ ԱԱԾ). 2) ոստիկանություն. 3) քննչական կոմիտեի. 4) հատուկ քննչական ծառայության. 5) գլխավոր դատախազության. 6) դատարանների. 7) պաշտպանության նախարարություն 8) սոցիալական ծառայությունների տարածքային մարմինների. 9) խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովներ 10) «Զբաղվածության գործակալություն» մարզային և տարածքային մարմինների. 11) ինտեգրված սոցիալական ծառայությունների՝. 12) առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի. 13) տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների. 14) քրեակատարողական ծառայության. |
ազգային անվտանգության ծառայություն |
2019-2021 |
Օրենքով չարգելված Ֆինանսավորման այլ աղբյուրներ |
||
Ոստիկանություն |
||||||
Քննչական կոմիտե (համաձայնությամբ) |
||||||
Դատական դեպարտամենտ (համաձայնությամբ) |
||||||
Պաշտպանության նախարարություն |
||||||
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
||||||
Տարածքային կառավարման և զարգացման նախարարություն |
||||||
Արդարադատության նախարարություն |
||||||
Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին
|
||||||
Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին
|
||||||
|
Նպատակ 3. Զանգվածային լրատվամիջոցների դերի բարձրացում լուսաբանման միջոցով մարդկանց թրաֆիքինգի և շահագործման երևույթի կանխարգելման գործում |
|
||||
2.3.1 |
Կազմակերպել հեռուստատեսային և ռադիո հաղորդումներ, քննարկումներ, օգտագործելով նաև սոցիալական գովազդի հնարավորությունները՝ մարդկանց թրաֆիքինգի և շահագործման վտանգների, նոր ձևերի վերաբերյալ տեղփեկատվությունը մատչելի դարձնելու համար: |
Խորհրդում ներկայացված պետական կառավարման մարմիններ
|
2019-2021 |
Ճշտել Ֆինանսավորումը
Օրենքով չարգելված Ֆինանսավորման այլ աղբյուրներ |
Բնակչությունը կտեղեկացվի հավանական զոհերի, զոհերի և հատուկ կատեգորիայի զոհերի աջակցության և պաշտպանության մասին:
|
Հաղորդումների ու քննարկումների քանակը |
2.3.2 |
Շարունակել Հայաստանի Հանրապետությունում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարն արտացոլող www.antitrafficking.am կայքի անխափան գործունեությունը և պետական ֆինանսավորումը |
Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն |
2019-2021 |
ՀՀ պետական բյուջեով նախատեսված միջոցներ |
www.antitrafficking.am կայքի միջոցով կշարունակվի որակյալ և մասնագիտական տեղակատվության տարածումը թրաֆիքինգի և շահագործման հարցերի վերաբերյալ, ինչպես նաև կբարձրանա ԶԼՄ-ների կողմից լուսաբանվող` մարդկանց թրաֆիքինգի և շահագործման վերաբերյալ նյութերի որակը:
|
Տեղադրված նյութերի քանակը |
2.3.3 |
Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման երևույթը լուսաբանող լրագրողների մասնագիտական կարողությունների զարգացման նպատակով կազմակերպել դասընթացներ և քննարկումներ և անցկացնել ամենամյա լրագրողական մրցանակաբաշխություն` մարդկանց թրաֆիքինգի և շահագործման երևույթի և դրա դեմ պայքարի լուսաբանման վերաբերյալ, հիմք ընդունելով ԶԼՄ-ներում հրապարակված նյութերի քանակական և բովանդակային տարեկան վերլուծությունը (իրավական և լրագրողական էթիկայի տեսանկյուններից) |
Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն |
2019-2021 |
ՀՀ պետական բյուջեով նախատեսված միջոցներ |
Դասընթացների ու քննարկումների քանակը, մրցանակաբաշ-խության արդյունքները |
|
Գլուխ III Երեխաների թրաֆիքինգի և շահագործման կանխարգելում |
|
|||||
3.1.1 |
Հանրակրթական դպրոցներում սովորողների, նախնական (արհեստագործական), և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների ուսանողների և դասավանդողների համար իրականացնել մարդու իրավունքներին (այդ թվում նաև` թրաֆիքինգին և շահագործման հարցերին) վերաբերող թեմաների ուսուցում |
Կրթության և գիտության նախարարություն
Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիա Հայաստանի գործատուների հանրապետական միություն |
2019-2021 |
Օրենքով չարգելված |
Սովորողների և դասավանդողների շրջանում թրաֆիքինգի վերաբերյալ իրազեկվածության բարձրացում, թրաֆիքինգի ենթարկվելու ռիսկերի նվազում |
Կազմակերպած դասընթացների քանակը, անցկացման վայրը ու արդյունքները |
3.1.2 |
Մշակել մարդկանց թրաֆիքինգի զոհ երեխաների հայտնաբերման, նույնացման և ուղղորդման ընթացակարգ |
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
2019 |
ֆինանսավորում չի պահանջվում |
Կսահմանվի թրաֆիքինգի և շահագործման ենթարկված երեխաների հայտնաբերման, նույնացման, աջակցության և պաշտպանության արագ և արդյունավետ արձագանքման մեխանիզմ, կհստակեցվի դերակատարների շրջանակը և կամրապնդվի կապը, կհզորանա երեխայի իրավունքների և շահերի պաշտպանության համակրգը: |
|
3.1.3 |
Կազմակերպել աշխատող երեխաների՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված երաշխիքների ապահովման մասին իրազեկման և աշխատող երեխաներին աշխատանքի վատթարագույն ձևերում ներգրավվման կանխարգելման վերաբերյալ սեմինարներ և քննարկումներ |
Առողջապահության և աշխատանքր տեսչական մարմին Կրթության և գիտության նախարարություն Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
2019-2021 |
Օրենքով չարգելված ֆինանսավորման այլ ազբյուրներ |
Աշխատող երեխաների աշխատանքի վատթարագույն ձևերում ներգրավվման կանխարգելում |
Կազմակերպած սեմինարների և քննարկումների քանակը, անցկացման վայրը ու արդյունքները |
Գլուխ IV. Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց հայտնաբերում, պաշտպանություն և աջակցություն |
|
|||||
4.1.1 |
Առաջարկություն ներկայացնել ՀՀ կառավարություն՝ Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչություններում աշխատանքային միգրացիայի հարցերով կցորդի հաստիքներ սահմանելու` ՀՀ քաղաքացի աշխատանքային միգրանտների իրավունքները պաշտպանելու, ինչպես նաև մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց հայտնաբերելու նպատակով: |
Տարածքային կառավարման և զարգացման նախարարության միգրացիոն ծառայություն Արտաքին գործերի նախարարություն Ֆինանսների նախարարություն |
2019-2020 |
ՀՀ պետական բյուջեով նախատեսված միջոցներ |
|
|
4.1.2 |
Բարելավել մարդկանց թրաֆիքինգի և շահագործման հավանական զոհերին, զոհերին, հատուկ կատեգորիայի զոհերին և նրանց օրինական ներկայացուցիչներին «Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց նույնացման և աջակցության մասին» ՀՀ օրենքով սահմանված պաշտպանության ու աջակցության տրամադրման համակարգման աշխատանքները |
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն Առողջապահության նախարարություն Ոստիկանություն
|
2019-2021 |
ՀՀ պետական բյուջեով նախատեսված միջոցներ և օրենքով չարգելված ֆինանսավորման այլ ազբյուրներ |
«Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց նույնացման և աջակցության մասին» ՀՀ օրենքով նախատեսված աջակցության տրամադրումը կնպաստի հասարակության մեջ մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց ինտեգրմանը: |
Պաշտպանութ-յուն ու աջակցություն ստացած զոհերի մասին վիճակագրութ-յուն |
4.1.3 |
Պարբերաբար վերապատրաստման դասընթացներ կազմակերպել խոցելի խմբերի հետ առաջնային շփում ունեցող պետական մարմինների աշխատակիցների համար (օրինակ` ոստիկանության համապատասխան անձնակազմ, սահմանապահ զորքեր, միգրացիոն ծառայության ապաստան հայցողների բաժին, սոցիալական աշխատողներ, միգրացիոն ռեսուրս կենտրոնների աշխատակազմ, ընդհանուր ուղղվածության բուժաշխատողներ), նպատակ ունենալով կանխել և բացահայտել մարդկանց թրաֆիքինգի հետ կապված իրավիճակներ, նույնացնել տուժած անձանց և ուղղորդել նրանց աջակցություն ստանալու համար |
Խորհդում ներկայացված պետական կառավարման մարմիններ
|
2020-2021 |
օրենքով չարգելված ֆինանսավորման այլ ազբյուրներ |
Առավել արդյունավետ կդառնա մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց հայտնաբերումը, ուղղորդումը, պաշտպանությունը և աջակցության տրամադրումը:
|
Կազմակերպած դասընթացների քանակը, անցկացման վայրը ու արդյունքները |
4.1.4 |
Ապահովել մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց մատուցվող անհրաժեշտ ծառայությունների նվազագույն չափորոշիչների ներդրումը: |
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
|
2019 |
ֆինանսավորում չի պահանջվում |
Կգնահատվի մատուցվող ծառայությունների որակն ու արդյունավետությունը, մասնագետների որակավորումը: |
Մշակվաշ և ընդունված առաջարկություն-ների քանակը
|
4.1.5 |
Ապաստան հայցողների շրջանում թրաֆիքինգի և շահագործման ենթարկված հնարավոր զոհերի հայտնաբերման սքրինինգ համակարգի մշակում |
Տարածքային կառավարման և զարգացման նախարարության միգրացիոն ծառայություն |
2019-2020 |
օրենքով չարգելված ֆինանսավորման այլ ազբյուրներ |
||
Գլուխ V. Միջազգային համագործակցություն |
|
|||||
5.1.1 |
Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի ոլորտում շարունակել համագործակցությունը մասնագիտացված միջազգային, տարածաշրջանային, հասարակական կազմակերպությունների, Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների և ԶԼՄ-ների հետ |
ԱԳՆ Ոստիկանություն Ազգային անվտանգության ծառայություն Քննչական կոմիտե (ըստ անհրաժեշտության՝ համաձայնությամբ) Գլխավոր դատախազություն (համաձայնությամբ)
|
2019-2021 |
ֆինանսավորում չի պահանջվում |
Առավել արդյունավետ կդառնա համագործակցությունն օտարերկրյա իրավապահ մարմինների, մասնագիտացված միջազգային և հասարակական կազմակերպությունների, ԶԼՄ-ների հետ: Կնպաստի արտերկրներում զոհերի հայտնաբերմանն ու աջակցության տրամադրմանը |
Մասնակցած հանդիպումների, քննարկումների քանակը ու արդյունքները |
5.1.2 |
Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ արդյունավետ պայքարի նպատակով շարունակել համագործակցությունն օտարերկրյա իրավապահ մարմինների հետ |
Ոստիկանություն Ազգային անվտանգության ծառայություն Քննչական կոմիտե (ըստ անհրաժեշտության՝ համաձայնությամբ) Գլխավոր դատախազություն (համաձայնությամբ) |
2019-2021 |
ֆինանսավորում չի պահանջվում |
Միջազգային համագործակցության արդյունքում կբարձրանա մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի արդյունավետությունը: |
Մասնակցած հանդիպումների, քննարկումների քանակը ու արդյունքները |
Գլուխ VI. Ուսումնասիրությունների կատարում, մշտադիտարկում և գնահատում |
|
|||||
6.1.1 |
Իրականացնել մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված, ինչպես նաև մարդկանց թրաֆիքինգ և շահագործում կատարած անձանց մասին տվյալների հավաքագրում և վերլուծություն (ներառելով սեռը, շահագործման ձևը, ծագման/նպատակակետ երկիրը և այլ տեղեկատվություններ) |
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն Ոստիկանություն Առողջապահության նախարարություն
|
2019-2021 |
ֆինանսավորում չի պահանջվում |
Կհստակեցվեն մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեպքերի թիվը, բնութագրերը և դրդապատճառները: Կստացվեն հավաստի տվյալներ Հայաստանի Հանրապետությունում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման խնդրի, դրա բնութագրերի, դրդապատճառների ու նպաստող երևույթների մասին: |
Նույնացված վերադարձված և աջակցություն ստացած զոհերի մասին վիճակագրութ-յուն |
6.1.2 |
Իրականացնել ազգային ծրագրի կատարման ամփոփում ամենամյա տարեկան հաշվետվության միջոցով |
Հայաստանի Հանրապետությունում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի հարցերով խորհուրդ |
2019-2021 |
ֆինանսավորում չի պահանջվում |
|
|
6.1.3 |
Իրականացնել նախորդ ծրագրի կատարման եռամյա ամփոփում և գնահատում՝ հիմք ընդունելով նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի տարեկան հաղորդումը, ինչպես նաև հատուկ և արտահերթ զեկույցները և արդյունքների վերաբերյալ առաջարկությունների ներկայացում համապատասխան պետական կառավարման մարմիններին: |
Հայաստանի Հանրապետությունում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի հարցերով խորհուրդ |
2019-2021 |
օրենքով չարգելված ֆինանսավորման այլ ազբյուրներ |
Կբարձրանա ծրագրի իրականացման արդյունավետությունը: |
|
-
Քննարկվել է
03.05.2019 - 19.05.2019
-
Տեսակ
Ծրագիր
-
Ոլորտ
Թրաֆիքինգի և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքար
-
Նախարարություն
Արտաքին գործերի նախարարություն
Դիտումներ` 9597
Տպել