Լրամշակման փուլում է
««Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ
-
3 - Կողմ
-
2 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
«ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ, ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության 2014 թվականի փետրվարի 4-ի թիվ ՀՕ-1-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5.2-րդ և 5.3-րդ մասերով.
«5.2) Հայաստանի Հանրապետության հարկային ծառայությունում առնվազն 10 տարի հարկային մարմնի քննիչի պաշտոն զբաղեցրած անձը, որի լիազորությունները դադարել են դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռով անգործունակ ճանաչվելու հիմքով կամ «Հարկային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով սահմանված հիմքով, կամ կենսաթոշակային տարիքը լրանալուց հետո՝ 26-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված հիմքով` 65 տարին լրանալու դեպքում.
5.3) Հայաստանի Հանրապետության մաքսային ծառայությունում առնվազն 10 տարի քննիչի պաշտոն զբաղեցրած անձը, որի լիազորությունները դադարել են դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռով անգործունակ ճանաչվելու հիմքով կամ «Մաքսային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 48-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով սահմանված հիմքով, կամ 48-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով սահմանված հիմքով` 65 տարին լրանալու դեպքում.»:
Հոդված 2. Օրենքի 9-րդ հոդվածի`
- 2-րդ մասից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-ին մասով.
«2.1. 2017 թվականի հուլիսի 1-ի դրությամբ առնվազն 20 օրացուցային տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ ունենալու դեպքում կենսաթոշակ է նշանակվում՝
- հարկային ծառայության քննիչի պաշտոն զբաղեցրած անձին, որի լիազորությունները դադարել են «Հարկային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված հիմքով, եթե նա ծնվել է մինչև 1974 թվականի հունվարի 1-ը.
- մաքսային ծառայության քննիչի պաշտոն զբաղեցրած անձին, որի լիազորությունները դադարել են «Մաքսային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 48-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կամ 2-րդ կետերով սահմանված հիմքերով, եթե նա ծնվել է մինչև 1974 թվականի հունվարի 1-ը:
Հարկային կամ մաքսային ծառայության քննչի պաշտոն զբաղեցրած անձի կենսաթոշակի չափը հաշվարկվում է հաշվարկային աշխատավարձի չափից: Այս դեպքում հաշվարկային աշխատավարձի չափը որոշվում է հարկային կամ մաքսային ծառայության քննիչի պաշտոն զբաղեցրած վերջին պաշտոնի համար մինչև 2014 թվականի հուլիսի 1-ը գործող օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկված աշխատավարձի (հարկային ծառայության քննչի համար` պաշտոնային դրույքաչափի, հարկային ծառայության դասային և հատուկ կոչումի համար տրվող հավելավճարների հանրագումարի, մաքսային ծառայության քննչի համար` պաշտոնային դրույքաչափի, մաքսային ծառայության հատուկ կոչումի համար տրվող հավելավճարի հանրագումարի) և այդ գումարից հաշվարկված եկամտային հարկի տարբերության չափով՝ հաշվի առնելով վերջին պաշտոնը, կոչումը հարկային կամ մաքսային ծառայությունում քննչի պաշտոնից ազատվելու օրվա դրությամբ:».
- 3-րդ մասի 3-րդ պարբերությունում «Սույն մասով» բառերը փոխարինել «Սույն հոդվածի 2.1-ին մասով և սույն մասով» բառերով, իսկ «ազգային անվտանգության մարմիններումքննիչի» բառերից հետո լրացնել «, հարկային ծառայությունում քննիչի, մաքսային ծառայությունում քննիչի» բառերը.
- 3-րդ մասի 4-րդ պարբերությունում «Սույն մասով սահմանված» բառերը փոխարինել «Սույն հոդվածի 2.1-ին մասով և սույն մասով սահմանված» բառերով.
- 6-րդ մասի 2-րդ պարբերությունում «վերջին պաշտոնի համար մինչև 2014 թվականի հուլիսի 1-ը գործող օրենսդրությամբ» բառերը փոխարինել «վերջին պաշտոնից ազատվելու օրվա դրությամբ այդ պաշտոնից» բառերով:
- հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 11-րդ մասով.
«11. Հարկային կամ մաքսային ծառայության քննչի պաշտոնից մինչև 2019 թվականի հունիսի 1-ը ազատված՝ օրենքի 2-րդ հոդվածի 5.2-րդ և 5.3-րդ մասերի, 9‑րդ հոդվածի 2.1-ին մասի հիման վրա կենսաթոշակի իրավունք ձեռք բերած (ունեցող) անձին կենսաթոշակը նշանակվում է.
- 2019 թվականի հունիսի 1-ից՝ եթե դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվել են մինչև 2019 թվականի դեկտեմբերի 1-ը,
- դիմելու օրվանից, եթե դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվել են 2019 թվականի դեկտեմբերի 1-ից հետո:»:
Հոդված 3. Uույն oրենքն ուժի մեջ է մտնում 2019թ. հունիսի 1-ից։
-
Քննարկվել է
23.04.2019 - 08.05.2019
-
Տեսակ
Օրենք
-
Ոլորտ
Սոցիալական ապահովություն
-
Նախարարություն
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն
Դիտումներ` 7244
Տպել