ՌԱԴԻՈՀԵՌԱՐՁԱԿՈՂ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
-
0 - Կողմ
-
0 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Ռադիոհեռարձակող սարքավորումների տեխնիկական վերահսկողության մասին» ՀՀ օրենքի նախագծի
«Ռադիոհեռարձակող սարքավորումների տեխնիկական վերահսկողության մասին» ՀՀ օրենքի նպատակն է հստակեցնել «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 6-րդ կետով Իրավասու մարմնին վերապահված իրավասությունները:
Ներկայումս էլեկտրոնային հաղորդակցության ոլորտը հիմնականում կարգավորվում է «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» ՀՀ օրենքով, գերատեսչական և այլ իրավական ակտերով: Գործող իրավական ակտերում նախատեսված չեն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեuված պահանջներին չհամապատաuխանող ռադիոհաղորդակցության սարքավորումների օգտագործման ստուգման կարգը:
«Ռադիոհեռարձակող սարքավորումների տեխնիկական վերահսկողության մասին» ՀՀ օրենքի նախագծով սահմանվում է ռադիոհաղորդակցության սարքավորումների օգտագործման ստուգման կարգը, որն իրավական հիմք կհանդիսանա համապատասխան ստուգումներ անցկացնելու և տեխնիկական եզրակացություններ տալու համար:
«Ռադիոհեռարձակող սարքավորումների տեխնիկական վերահսկողության մասին» ՀՀ օրենքի նախագիծը ընդուվելու դեպքում հնարավոր կլինի հայտնաբերել, բացահայտել և բացառել անկախ սեփականության ձևից շահագործվող Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեuված պահանջներին չհամապատաuխանող ռադիոհեռարձակման սարքավորումները և կապահովի պետության անվտանգության համակարգերի, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության, նավիգացիայի և երկաթուղու համակարգերում ռադիոէլեկտրոնային միջոցների անխափան աշխատանքը:
Ց Ա Ն Կ
Իրավական ակտերի, որոնց հիման վրա կամ որոնցից օգտվելով մշակվել է «Ռադիոհեռարձակող սարքավորումների տեխնիկական վերահսկողության մասին» ՀՀ օրենքի նախագծի
«Ռադիոհեռարձակող սարքավորումների տեխնիկական վերահսկողության մասին» ՀՀ օրենքի նախագիծը մշակվել է «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» ՀՀ օրենքի 5-րդ և 6-րդ հոդվածների համաձայն:
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք
«Ռադիոհեռարձակող սարքավորումների տեխնիկական վերահսկողության մասին» ՀՀ օրենքը ընդունելու կապակցությամբ պետական բյուջեում ծախսերի և եկամուտների ավելացման կամ նվազեցման մասին
«Ռադիոհեռարձակող սարքավորումների տեխնիկական վերահսկողության մասին» ՀՀ օրենքի ընդունումը Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում էական ավելացում կամ նվազեցում, ինչպես նաև լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի առաջացնում:
Ց Ա Ն Կ
«Ռադիոհեռարձակող սարքավորումների տեխնիկական վերահսկողության մասին» ՀՀ օրենքի նախագծի հեղինակների
«Ռադիոհեռարձակող սարքավորումների տեխնիկական վերահսկողության մասին» ՀՀ օրենքի նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության աշխատակազմի կապի և տեղեկատվայնացման վարչության կողմից:
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք
«Ռադիոհեռարձակող սարքավորումների տեխնիկական վերահսկողության մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու անհրաժեշտության կամ բացակայության մասին
«Ռադիոհեռարձակող սարքավորումների տեխնիկական վերահսկողության մասին» ՀՀ օրենքի ընդունումը այլ իրավական ակտերում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու անհրաժեշտություն չի առաջացնում:
-
Քննարկվել է
13.04.2017 - 06.05.2017
-
Տեսակ
Օրենք
-
Ոլորտ
Տրանսպորտ
-
Նախարարություն
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն
Դիտումներ` 8999
Տպել