Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 8-Ի №95Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

… մայիսի  2019 թվականի № Ն
քաղ. Երևան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 8-Ի №95Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2005 թվականի հուլիսի 8-ի «Բնական գազի մատակարարման և օգտագործման կանոնները հաստատելու մասին» №95Ն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածում՝ բնական գազի մատակարարման և օգտագործման կանոններում (այսուհետ`Կանոններ) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
  • Կանոնների 1.1 կետում բաժանորդ հասկացությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«բաժանորդ` բնական գազի սպառման պահանջարկ ունեցող անձ, որն բնական գազի մատակարարման պայմանագիր է կնքել մատակարարման լիցենզիա ունեցող անձի հետ կամ գտնվում է այդ գործընթացում.».

  • Կանոնների 5.5.2 կետում՝

ա. 1-ին նախադասությունում «պլանային ընդհատումների» բառերից հետո լրացնել «հասցեի (վայրի)» բառերը.

 բ. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.

«Սույն կետով չի սահմանափակվում պլանային ընդհատումների և վերականգնման ժամկետների մասին ծանուցման այլ եղանակով բաժանորդին լրացուցիչ իրազեկելու մատակարարի իրավունքը:».

  • Կանոնները լրացնել հետևյալ բովանդակությամբ 5.5.2.1 կետով.

«5.5.2.1 Մատակարարը պարտավոր է վթարային ընդհատման օրվա, սկզբի ժամի և գազամատակարարման վերականգնման կանխատեսվող ժամի մասին, եթե այն դեռ չի վերացվել, հնարավորինս սեղմ ժամկետում հեռուստատեսությամբ կամ ծանուցման այլ եղանակով իրազեկել բաժանորդին:».

  • Կանոնների 6․2 կետի 1-ին, 3-րդ և 8․2 կետի 1-ին նախադասություններում «վերջին» բառից հետո լրացնել «չորս» բառով.
  • Կանոնների 7.4 կետի 1-ին պարբերությունը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ նախադասությամբ.

«Սույն կետով չի սահմանափակվում պլանային ընդհատումների և վերականգնման ժամկետների մասին ծանուցման այլ եղանակով բաժանորդին լրացուցիչ իրազեկելու մատակարարի իրավունքը:».

  • Կանոնները լրացնել հետևյալ բովանդակությամբ 7.4.1 կետով.

«7.4.1 Մատակարարը պարտավոր է վթարային ընդհատման օրվա, սկզբի ժամի և գազամատակարարման վերականգնման կանխատեսվող ժամի մասին, եթե այն դեռ չի վերացվել, հնարավորինս սեղմ ժամկետում հեռուստատեսությամբ կամ ծանուցման այլ եղանակով իրազեկել բաժանորդին:».

  • Կանոնների 10.3 կետի՝

ա. 7-րդ ենթակետը ճանաչել ուժը կորցրած.

բ. 8-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

      . բնակչության և բազմաբնակարան շենքում գտնվող կազմակերպությունների դեպքում՝ անհրաժեշտ ելակետային տվյալների հավաքագրման և գազասպառման համակարգերի նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման համար 6000 դրամի չափով վճարումը հավաստող փաստաթղթերի պատճենը․».

  • Կանոնների 11.4 կետից հանել վերջին նախադասությունը.
  • Կանոնների 11.5-րդ կետը լրացնել նոր պարբերությամբ հետևյալ բովանդակությամբ.

«Եթե սույն կետում նշված բանաձևով հաշվարկված ՆՏi-ի մեծությունը փոքր է 5-ից, ապա այն ընդունվում է հավասար 5-ի:».

  • Կանոնների 12.2 կետից հանել «աշխատանքային» և «և V» բառերը.
  • Կանոնների՝2.1.1 կետում «20» թիվը փոխարինել «30» թվով, իսկ «2000» թիվը՝ «2500» թվով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2019 թվականի հունիսի 1-ից:

 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ՀԱՆՐԱՅԻՆ

     ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ  ԿԱՐԳԱՎՈՐՈՂ

    ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ  ՆԱԽԱԳԱՀԻ ՏԵՂԱԿԱԼ ՝                                  Մ. ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

 

 

ք. Երևան

 

  • Քննարկվել է

    23.04.2019 - 09.05.2019

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Էներգետիկա (էլեկտրաէներգետիկական, ջերմամատակարարման, գազամատակարարման համակարգեր)

  • Նախարարություն

    ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 6805

Տպել

Առնչվող փաստաթղթեր/ հղումներ