Հիշել նախագիծը

Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 որոշման մեջ լրացում կատարելու մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

_____  __________ի 2019 թվականի N ______-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 12-Ի N 286 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի «Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, կառուցապատման իրավունքի և օգտագործման տրամադրման կարգը հաստատելու մասին» N 286 որոշմամբ հաստատված՝ պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի տրամադրման կարգի 21-րդ կետի «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում» բառերից հետո լրացնել «և www.azdarar.am հասցեում գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում, ինչպես նաև առկայության դեպքում՝ տվյալ մարմնի պաշտոնական համացանցային կայքում և փակցվում են համայնքի ղեկավարի և ավագանու նստավայրում» բառերը:
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
  • Քննարկվել է

    16.04.2019 - 02.05.2019

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Տարածքային կառավարման և զարգացման

  • Նախարարություն

    Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 8254

Տպել

Առնչվող փաստաթղթեր/ հղումներ

Առաջարկներ`

,,Քաղաքաշինություն և տնտեսություն,, ՀԿ

25.04.2019

Մեկ անգամ ևս հորդորում ենք քննարկման առարկա դարձնել վերոնշված գրությամբ ներկայացված առաջարկությունները, իսկ դրա անհնարինության դեպքում, այնուամենայնիվ, պետք է հաշվի առնել, որ աճուրդով հողատարածքների օտարման կամ մրցույթով վարձակալությամբ տրամադրման և դրանից հետո պետական գրանցման փաստաթղթերի փաթեթներում պարտադիր ներառվում են «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի օրինակը, որում հրապարակված է եղել տվյալ հայտարարությունը: Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում` www.azdarar.am հասցեով, ինչպես նաև առկայության դեպքում՝ տվյալ մարմնի պաշտոնական համացանցային կայքում ներկայացված հայտարարությունների առկայությունը հաստատող տվյալները նշված փաստաթղթերի փաթեթներում ներառելու անհնարության, ինչպես նաև այդ կայքերում հայտարարությունը տեղադրելու վերահսկման` որպես ինքնաշխատ գործիքակազմ ապահովելու պատճառով առաջարկում ենք. Նախագծի «««Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում» բառերից հետո լրացնել «և www.azdarar.am հասցեում գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում, ինչպես նաև առկայության դեպքում՝ տվյալ մարմնի պաշտոնական համացանցային կայքում»բառերը» բառերը փոխարինել ««Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում» բառերի փոխարեն գրել «www.azdarar.am հասցեում գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում, առկայության դեպքում՝ տվյալ մարմնի պաշտոնական համացանցային կայքում և «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում` վերջինում նշելով տվյալ հայտարարությունը ներառող կայքի, իսկ առկայության դեպքում կայքերի հստակ էջի բաժնի(էջերի բաժինների) տվյալները (link` հղումը)»բառերը» բառերով:

,,Քաղաքաշինություն և տնտեսություն,, ՀԿ

25.04.2019

Նախագծով ներկայացված հիմնական առաջարկությունը ներառված է եղել «Քաղաքաշինություն և Տնտեսություն» ՀԿ-ի 31.10.2018թ N18/0127 գրության մեջ ընդգրկված առաջարկություների ցանկում: Կարևորելով հողերի օտարմանն և տրամադրմանն առընչվող խնդիրների, այդ թվում կոռուպցիոն ռիսկերի վերացման հետ կապված աշխատանքները` վերջին տարիներին բազմաթիվ անգամներ ներկայացրել ենք առաջարկություններ` խնդիրների հիմնովին լուծելուն ուղղված ճանապարհ նախանշելով համակարգային լուծումներ պարունակող բարեփոխում-ների մեկ օրենսդրական փաթեթով առաջարկություններ ներկայացնելը: Նույն համատեքստում պետք է ընդունել «Հայաստանի Հանրապետության հողային օրենքսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որը սույն նախագծին զուգահեռ ներկայացվել է քննարկման իրավական ակտերի նախագծերի միասնական կայքում: Հակառակ դեպքում կունենանք էպիզոդիկ լուծումներ` իրենց հնարավոր բացասական հետևանքներով կամ իրավական նորմերի անհիմն կրկնություններով: Վերջինի նման օրինակ է առաջարկվող փոփոխությունը. Ներկայացվող նախագծով նախատեսվում է ՀՀ կառավարության 12.04.2001թ N286 որոշման կարգի 21-րդ կետում ավելացնել նոր իրավական նորմ, որը անհիմն կրկնելու է նույն կարգի 59.2 կետի պահանջը, առավել ևս այն դեպքում, երբ այդ պահանջը ՀՀ քաղաքային համայնքներից փաստացի իրականացվում է միայն Երևանի քաղաքապետարանում` այն էլ որոշ վերապահումներով: Նշված 59.2 կետի պահանջը չէր անտեսվի եթե կիրառվեր ինքնաշխատ վերահսկողության մեխանիզմ, որի մեկ օրինակ կներկայացնենք ստորև:

Արսեն Աբրահամյան

22.04.2019

..."տվյալ մարմնի պաշտոնական համացանցային կայքում" մասը շարադրել "...տվյալ մարմնի համացանցային կայքի գլխավոր էջի տեսանելի տիրույթում։"

Տեսնել ավելին