Լրամշակման փուլում է
«ՆՈՏԱՐԻԱՏԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
5 - Կողմ
-
0 - Դեմ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
««ՆՈՏԱՐԻԱՏԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
Հոդված 1. «Նոտարիատի մասին Հայաստանի Հանրապետության 2001 թվականի դեկտեմբերի 4-ի ՀՕ-274-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 4-րդ հոդվածը լրացնել նոր 4-րդ մասով հետևյալ բովանդակությամբ՝
«4. Եթե որակավորման ստուգում անցկացնելու մասին հայտարարություն տրվել է նոտարական տարածքի և նստավայրի նշմամբ, ապա նշանակված նոտարը կարող է տեղափոխվել այլ նոտարական տարածք` մարզ` առնվազն 3 տարի, Երևան քաղաք` առնվազն 5 տարի նոտարական գործունեություն իրականացնելուց հետո:»:
Հոդված 2. Օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«3. Նոտարի պաշտոնում նշանակումները կատարում է արդարադատության նախարարը` հաշվի առնելով նոտարական պալատի եզրակացությունը, որը պետք է լինի պատճառաբանված և հիմնավորված:
Նոտարի պաշտոնում նշանակում կատարելիս արդարադատության նախարարը առաջնահերթությունը տալիս է որակավորման վկայական ունեցող այն անձին, ով անցել է հստակ նոտարական տարածքի նշմամբ հայտարարված որակավորման ստուգում:
Պաշտոնում նշանակելուց հետո արդարադատության նախարարությունը նոտարին տալիս է ծառայողական վկայական:»:
Հոդված 3. Օրենքի 11-րդ հոդվածը`
- լրացնել նոր 2.1-րդ մասով հետևյալ բովանդակությամբ՝
«2.1. Որակավորման ստուգում անցկացնելու մասին հայտարարությունը կարող է տրվել առանց նոտարական տարածքի և նստավայրի նշման` բոլոր նոտարական տարածքներում թափուր հաստիքները լրացնելու համար կամ նոտարական տարածքի և նստավայրի նշմամբ` այդ նոտարական տարածքում առկա թափուր հաստիքները լրացնելու համար.
- լրացնել նոր 3.1-րդ մասով հետևյալ բովանդակությամբ՝
«3.1.Եթե որակավորման ստուգում անցկացնելու մասին հայտարարություն տրվել է նոտարական տարածքի և նստավայրի նշմամբ, ապա որակավորման վկայական ստացած անձը հաղթող ճանաչվելու դեպքում նշանակվում է հայտարարության մեջ նշված նոտարական տարածքում և նստավայրում:»:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից երեք ամիս հետո:
-
Քննարկվել է
15.04.2019 - 30.04.2019
-
Տեսակ
Օրենք
-
Ոլորտ
Արդարադատություն
-
Նախարարություն
Արդարադատության նախարարություն
Դիտումներ` 6395
Տպել