<Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին> ՀՀ օրենքի նախագիծ
-
1 - Կողմ
-
0 - Դեմ
Մանավորեցման ոլորտում համապատասխան բարեփոխումների իրականացման, պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների գործունեության արդյունավետության բարձրացման նպատակով մշակվել է <Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին> ՀՀ օրենքի նախագիծը /այսուհետ` Ծրագիր/, որոով սահմանվում են մասնավորեցման ընթացիկ փուլի նպատակները, նախապատվությունը և սահմանափակումները:
Ծրագիրը բովանդակում է.
ա) Հայաստանի Հանրապետության պետական գույքի մասնավորեցման նպատակները
մասնավորեցվող պետական գույքի ընտրության սկզբունքները:
բ) Տնտեսության այն ճյուղերը և ոլորտները, որոնցում մասնավորեցում չի նախատեսվում:
գ) Պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնետոմսերով ընկերությունների, ցանկը, որոնք ծրագրով նախատեսված են մասնավորեցման համար
դ) Մասնավորեցման ընթացքում գտնվող ընկերությունների նկատմամբ Հայաստանի Հանրապետության պետական և տարածքային կառավարման մարմինների իրավասությունների սահմանափակումները:
ե) Տարաժամկետ վճարումների սանդղակը:
-
Քննարկվել է
11.04.2017 - 26.04.2017
-
Տեսակ
Օրենք
-
Ոլորտ
Պետական գույքի կառավարում
-
Նախարարություն
Պետական գույքի կառավարման կոմիտե
Դիտումներ` 12866
Տպել