ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 12-Ի ԹԻՎ 439-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
4 - Կողմ
-
0 - Դեմ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
______________________2019 թվականի N __________- Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 12-Ի ԹԻՎ 439-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը և «Ազդարարման համակարգի մասին» օրենքի 8-րդ հոդվածի 7-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի «Ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակի տեխնիկական նկարագիրը և վարման կարգը հաստատելու մասին» թիվ 439-Ն որոշման (այսուհետ` Որոշում) N 1 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
- Որոշման N 2 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 9.1-րդ կետով.
«9.1. Եթե ներկայացված հաղորդումը հանցագործության մասին չէ, ապա Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունը եռօրյա ժամկետում հաղորդումը փաստաթղթային տարբերակով վերահասցեագրում է իրավասու մարմնին՝ ծանուցելով ազդարարին:»:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող oրվանից
Հավելված
ՀՀ կառավարության 2019 թվականի-ի
N -Ն որոշման
«Հավելված N 1
ՀՀ կառավարության 2018 թվականի
ապրիլի 12-ի N 439-Ն որոշման
Տ Ե Խ Ն Ի Կ Ա Կ Ա Ն Ն Կ Ա Ր Ա Գ Ի Ր
ԱԶԴԱՐԱՐՄԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՐԹԱԿԻ
- Ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակը (այսուհետ՝ նաև միասնական էլեկտրոնային հարթակ) բաղկացած է հետևյալ բաժիններից՝ «Գլխավոր էջ», «Ազդարարել», «Հարթակի մասին», «Հարթակի օգտագործման ուղեցույց», «Վիճակագրություն», «Հարթակի միջոցով բացահայտված հանցագործություններ»:
- Միասնական էլեկտրոնային հարթակի «Գլխավոր էջ» բաժինը պարունակում է ընդհանուր տեղեկատվություն միասնական էլեկտրոնային հարթակի հիմնական նպատակի և միասնական էլեկտրոնային հարթակի միջոցով անանուն ազդարարում իրականացնելու դեպքում անանունության իրավական երաշխիքների վերաբերյալ, ինչպես նաև նախազգուշացում համացանցային հաղորդակարգի հասցեն (Internet Protocol Address) ծածկագրելու անհրաժեշտության վերաբերյալ: Սույն կետում նշված բաժնի միջոցով միասնական էլեկտրոնային հարթակի այցելուները ծանուցվում են, որ համացանցային հաղորդակարգի հասցեն (Internet Protocol Address) հնարավոր է ծածկագրել «ՏՈՌ» (TOR), «Օպերա» (Opera), «Օպերա Մինի» (Opera Mini) կամ այլ ցանցային դիտարկիչների (browser) միջոցով:
- «Ազդարարել» բաժինը նախատեսված է միասնական էլեկտրոնային հարթակի միջոցով հանցագործության վերաբերյալ հաղորդում ներկայացնելու համար: Միասնական էլեկտրոնային հարթակի այցելուները սույն կետում նշված բաժնի միջոցով կարող են՝
- ընտրել անանուն կամ տվյալներ ներկայացնելու միջոցով ազդարարման եղանակներից իրենց համար նախընտրելի տարբերակը.
- լրացնել համապատասխան դաշտերում ընտրված ազդարարման եղանակին համապատասխան տվյալները, ինչպես նաև ամրակցել հաղորդմանն առնչվող էլեկտրոնային նյութերը.
- լրացված տվյալները ստուգելուց հետո հաստատել հաղորդումը՝ այն ներկայացնելով համակարգի հաղորդումների կառավարման մոդուլ:
- Միասնական էլեկտրոնային հարթակի միջոցով հաղորդում ներկայացնելիս լրացվում է հետևյալ հարցերը պարունակող հարցաշարը.
- այն մարմինը, որտեղ կամ որի աշխատողի մասնակցությամբ, ըստ ազդարարի, կատարվել է հանցագործություն (պարտադիր).
- հանցագործություն կատարած անձի անունը, ազգանունը, պաշտոնը (ոչ պարտադիր).
- հանցագործությանն առնչություն ունեցող այլ անձի անունը, ազգանունը, պաշտոնը (ոչ պարտադիր).
- հանցագործության կատարման ամսաթիվը, իսկ եթե դա հայտնի չէ, ապա այն ժամանակագրական միջակայքը, երբ տեղի է ունեցել հանցագործությունը (պարտադիր).
- հանցագործության հետ կապված մանրամասները՝ նշելով, թե երբ և ինչ պայմաններում է կատարվել հանցագործությունը:
- Միասնական էլեկտրոնային հարթակում հաղորդում ներկայացնելու դեպքում ազդարարը ծանուցվում է Օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված՝ հաղորդումը «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքով սահմանված կարգով ստուգելու պայմանների մասին:
- Օգտատիրոջ վավերապայմաններով միասնական էլեկտրոնային հարթակ մուտք չգործած յուրաքանչյուր ազդարարի համար, հաղորդում ներկայացնելու պահին, համակարգն ինքնաշխատ եղանակով գեներացնում է օգտվողի անուն և գաղտնաբառ, որոնց միջոցով՝
- ազդարարը կարող է մուտք գործել համակարգում իր անձնական տիրույթ, հետևել ներկայացված հաղորդման ընթացքին և հետադարձ կապի միջոցով պարզաբանումներ և լրացուցիչ տեղեկություններ ներկայացնել հաղորդման հետագա ընթացքի համար պատասխանատու անձին,
- տվյալներ ներկայացնելու եղանակով հաղորդում ներկայացրած ազդարարը, մուտք գործելով միասնական էլեկտրոնային հարթակ, կարող է նաև այլ հաղորդումներ ներկայացնել իր անձնական տիրույթից:
- «Հարթակի մասին»բաժինը պարունակում է տեղեկատվություն միասնական էլեկտրոնային հարթակի մասին, այդ թվում՝ միասնական էլեկտրոնային հարթակի ստեղծման նպատակը և ոլորտը կարգավորող իրավական ակտերը:
- «Հարթակի օգտագործման ուղեցույց» բաժինը պարունակում է ուղեցույց, որտեղ քայլ առ քայլ նկարագրված են անանուն և տվյալներ ներկայացնելու եղանակով ազդարարման կարգերը, տարբեր տեսակի սարքերով և հենքերով միասնական էլեկտրոնային հարթակ մուտք գործելու դեպքում համացանցային հաղորդակարգի հասցեի (Internet Protocol Address) ծածկագրման առաջարկվող եղանակները, ինչպես նաև ներկայացված հաղորդման պարագայում հետադարձ կապի իրականացման առանձնահատկությունները:
- «Վիճակագրություն» բաժնում ներկայացվում են վիճակագրական տվյալներ միասնական էլեկտրոնային հարթակի այցելությունների թվի, միասնական էլեկտրոնային հարթակի միջոցով ներկայացված հաղորդումների թվի, «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքով սահմանված կարգով ստուգված և չստուգված հաղորդումների տոկոսային հարաբերության, ինչպես նաև «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքով սահմանված կարգով ստուգված հաղորդումների արդյունքում ընդունված՝ քրեական գործ հարուցելու և քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումների տոկոսային հարաբերության վերաբերյալ:
- «Հարթակի միջոցով բացահայտված հանցագործություններ» բաժինը ներկայացնում է միասնական էլեկտրոնային հարթակով ներկայացված հաղորդումների միջոցով բացահայտված հանցագործությունների մասին համառոտ տեղեկատվություն:
-
Քննարկվել է
29.03.2019 - 15.04.2019
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Արդարադատություն, Տրանսպորտ, Կոռուպցիայի դեմ պայքար, Էլեկտրոնային արդարադատություն
-
Նախարարություն
Արդարադատության նախարարություն
Դիտումներ` 7820
Տպել