Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 13-Ի N 780-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

__ ____________ 2019 թվականի N __ -Ն 

Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 13-Ի N 780-Ն ՈՐՈՇՄաՆ մեջ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ   

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5.1-ին հոդվածի «ե» կետով և համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի «Բժշկասոցիալական փորձաքննության ժամանակ օգտագործվող դասակարգիչները և հաշմանդամության խմբերի սահմանման չափանիշները հաստատելու մասին» N 780-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

1) Որոշման N 2 և N 3 հավելվածներում վերնագրից հանել «, իսկ «հաշմանդամ երեխա» կարգավիճակը` մինչև 18 տարին լրանալը» բառերը.

2) Որոշումը լրացնել նոր՝ NN 4, 5, 6 հավելվածներով՝ համաձայն NN 1, 2, 3 հավելվածների՝

ա. Հիվանդությունների կամ ախտաբանական վիճակների ցանկը, որոնց դեպքում  հաշմանդամ երեխա» կարգավիճակը սահմանվում է մինչև 18 տարին լրանալը՝ առաջին փորձաքննության ժամանակ՝ համաձայն N 1 հավելվածի.

բ. հիվանդությունների կամ ախտաբանական վիճակների ցանկը, որոնց դեպքում  հաշմանդամ երեխա» կարգավիճակը սահմանվում է մինչև 18 տարին լրանալը՝ 2 տարի դիտարկումից հետո՝ համաձայն N 2 հավելվածի.

գ.  հիվանդությունների կամ ախտաբանական վիճակների ցանկը, որոնց դեպքում  հաշմանդամ երեխա» կարգավիճակը սահմանվում է 5 տարի ժամկետով՝ համաձայն N 3 հավելվածի:

3) Որոշման N 1 հավելվածով հաստատված կարգի 31-րդ կետի «գ» ենթակետում «(առնվազն 7 տարվա ընթացքում բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմինների դիտման պայմաններում,  իսկ 2 և 4 տարի դիտման պայմաններում` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի N 780-Ն որոշման NN 2 և 3 հավելվածների)» բառերը փոխարինել «(բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմինների կողմից 7-րդ տարվա դիտարկման ժամանակ, իսկ սույն որոշման NN 2 և 3 հավելվածների համաձայն՝ 2 և 4 տարի դիտարկումից հետո՝ համապատասխանաբար 2-րդ և 4-րդ տարվա դիտարկման ժամանակ)» բառերով։

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2019 թվականի
------------ -ի N ----- -Ն որոշման 

Հավելված N 4

ՀՀ կառավարության 2003 թվականի

 հունիսի 13-ի N 780-Ն որոշման

 

ՑԱՆԿ

ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՄ ԱԽՏԱԲԱՆԱԿԱՆ ՎԻՃԱԿՆԵՐԻ, ՈՐՈՆՑ ԴԵՊՔՈՒՄ  ՀԱՇՄԱՆԴԱՄ ԵՐԵԽԱ» ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ ՍԱՀՄԱՆՎՈՒՄ Է ՄԻՆՉԵՎ 18 ՏԱՐԻՆ ԼՐԱՆԱԼԸ՝ ԱՌԱՋԻՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ 

  1. Երիկամների խրոնիկական հիվանդություններ, ԽԵԱ տերմինալ շրջան, ծրագրային հեմոդիալիզ (N10-N16)
  2. Լյարդի ցիռոզ հեպատոսպլենոմեգալյայով և պորտալ հիպերտենզիայով 3-րդ աստիճանի(K74):
  3. Բնածին անավարտ (անկատար) օստեոգենեզ (0):
  4. Նյութափոխանակության բնածին, ժառանգական հիվանդություններ, հարաճուն (պրոգրեսիվող) ընթացքով, դեղակայուն, օրգանիզմի ֆունկցիաների կայուն արտահայտված կամ խիստ արտահայտված խանգարումներով (մուկովիսցիդոզ (E84.1), ացիդեմիա կամ ացիդուրիա(E71.1), գլյուտարիկացիդուրիա (E72.2), գալակտոզեմիա (E74.2), Ֆաբրիի, Գոխի Նիմանն-Պիկի հիվանդություններ (2), մուկոպոլիսախարիդոզ (E75.2), ֆենիլկետոնուրիա (E70.0)):
  5. Պատանեկան արթրիտ (3), կոնտրակտուրաներով, դեֆորմացիաներով՝ հենաշարժական ֆունկցիայի կայուն արտահայտված կամ խիստ արտահայտված խանգարումներով:
  6. Համակարգային կարմիր գայլախտ (1), ծանր ընթացքով, բարձր ակտիվությամբ, արագ հարաճուն (պրոգրեսիվող) ընթացքով, ներքին օրգանների ախտահարմամբ, օրգանիզմի ֆունկցիաների կայուն արտահայտված կամ խիստ արտահայտված  խանգարումներով, բուժման հեռանկարի բացակայությամբ:
  7. Համակարգային սկլերոզ (0), տարածուն ձև, բարձր ակտիվությամբ, արագ հարաճուն (պրոգրեսիվող) ընթացքով, ներքին օրգանների ախտահարմամբ, օրգանիզմի ֆունկցիաների կայուն արտահայտված կամ խիստ արտահայտված  խանգարումներով, բուժման հեռանկարի բացակայությամբ:
  8. Դերմատոմիոզիտ(1),, ծանր ընթացքով, բարձր ակտիվությամբ, արագ հարաճուն (պրոգրեսիվող) ընթացքով, ներքին օրգանների ախտահարմամբ, օրգանիզմի ֆունկցիաների կայուն արտահայտված կամ խիստ արտահայտված  խանգարումներով, բուժման հեռանկարի բացակայությամբ:
  9. Բնածին բուլոզ էպիդերմոլիզ ծանր ընթացքով (0):
  10. Օրգանիզմի կառուցվածքային չշտկվող խախտումներ։
  11. Ողնաշարի և ողնուղեղի զարգացման բնածին խախտումներ, կանգուն կեցվածքի, նյարդամկանային, հենաշարժական, զգայական ֆունկցիաների կայուն արտահայտված կամ խիստ արտահայտված խանգարումներով
  12. Բնածին քրոմոսոմային և գենետիկ խանգարումներ (Դաունի համախտանիշ), հարաճուն (պրոգրեսիվող) ընթացքով, անբարենպաստ կանխատեսմամբ, օրգանիզմի ֆունկցիաների կայուն արտահայտված կամ խիստ արտահայտված խանգարմամբ, այդ թվում հոգեկան և մտավոր ֆունկցիաների չափավոր, արտահայտված կամ խիստ արտահայտված խանգարումներով (0, F70-F79
  13. Շիզոֆրենյայի տարբեր ձևեր, այդ թվում մանկական, հոգեկան ֆունկցիայի արտահայտված և խիստ արտահայտված խանգարում (F20
  14. Սիմպտոմատիկ, իդեոպատիկ էպիլեպսիա՝ նոպաների բուժման ռեզիստենտությամբ, արտահայտված կամ խիստ արտահայտված հոգեկան ֆունկցիայի  խանգարմամբ (G40
  15. Մանկական ուղեղային լուծանք նյարդամկանային և հենաշարժական, լեզվական և խոսքի ֆունկցիաների կայուն արտահայտված կամ խիստ արտահայտված  խանգարումներով (1
  16. Բնածին պրոգրեսիվող նյարդամկանային հիվանդություններ՝ Դյուշենի միոդիստրոֆիա (0), Վերդինգ-Գոֆմանի ողնուղեղային ամիոտրոֆիա (G54) և այլն:
  17. ՁԻԱՀ, երկրորդային հիվանդության տերմինալ փուլ (B20-24
  18. Շաքարային դիաբետ 1-ին տիպ (ինսուլինոկախյալ), միջին ծանրության, անկայուն ընթացքով, առանց բարդությունների (E10)։
  19. Մեկ կամ երկու աչքի կույրություն, տեսողության սրության անկում լավ տեսնող աչքում կորեկցիայով 0,04,  երկու աչքի տեսադաշտի նեղացում մինչև 10 աստիճան կայուն և անդառնալի փոփոխության հետևանքով (4 H54.0):
  20. Կույրխլություն:
  21. Բնածին բազմաթիվ արտրոգրիպոզ (Q74.3):
  22. Վերին վերջույթների կառուցվածքային խախտումներ՝ ուսագոտու, բազկային հոդի, բազկի, նախաբազկի, դաստակի ամպուտացիաներ, 4- մատների բոլոր ֆալանգների բացակայություն, բացառությամբ 1-ին մատի, կամ 3-մատների բացակայություն 1-ին մատի ներառումով: Ստորին վերջույթների կառուցվածքային խախտումներ՝ ամպուտացիաներ. կոնք-ազդրային հոդի (հոդերի), ազդրի էկզարտիկուլացիա, ազդրի, սրունքի ծայրատ,թաթի բացակայություն (S48, S58, S68, S78, S88, S98)
  23. Անկիլոզացնող սպոնդիլիտ՝ հենաշարժական ֆունկցիայի կայուն արտահայտված կամ խիստ արտահայտված խանգարումներով (M45):
  24. Չարորակ նորագոյացություններ (մետաստազներով և կրկնություններով) արմատական բուժումից հետո, հիվանդության անբուժելիություն (C00 – C97):
  25. Կոկորդի բացակայություն, վիրաբուժական հեռացումից հետո:
  26. Վերին և ստորին վերջույթների խոշոր հոդերի արտահայտված կոնտրակտուրա ֆունկցիոնալ անհարմար դիրքով, էնդոպրոտեզավորման անհնարինություն:
  27. Բնածին վիրահատված հիդրոցեֆալիա՝ կանգուն կեցվածքի, նյարդամկանային, հենաշարժական, հոգեկան, զգայական ֆունկցիաների կայուն արտահայտված կամ խիստ արտահայտված խանգարումներով (Q03): 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2019 թվականի
------------- -ի N ----- -Ն որոշման 

Հավելված N 5

ՀՀ կառավարության 2003 թվականի

 հունիսի 13-ի N 780-Ն որոշման

 

 ՑԱՆԿ

ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՄ ԱԽՏԱԲԱՆԱԿԱՆ ՎԻՃԱԿՆԵՐԻ, ՈՐՈՆՑ ԴԵՊՔՈՒՄ  ՀԱՇՄԱՆԴԱՄ ԵՐԵԽԱ» ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ ՍԱՀՄԱՆՎՈՒՄ Է ՄԻՆՉԵՎ 18 ՏԱՐԻՆ ԼՐԱՆԱԼԸ՝ 2 ՏԱՐԻ ԴԻՏԱՐԿՈՒՄԻՑ ՀԵՏՈ 

  1. Գլխուղեղի և ողնուղեղի տարբեր ծագման ախտահարումներ, անվիրահատելի բարորակ նորագոյացություններ՝ կանգուն կեցվածքի, նյարդամկանային, հենաշարժական, հոգեկան, տեսողական, խոսքի և լիկվորոդինամիկայի ֆունկցիաների կայուն արտահայտված կամ խիստ արտահայտված խանգարումներով (D33):
  2. Նյարդային համակարգի խրոնիկական հարաճուն (պրոգրեսիվող) հիվանդություններ (այդ թվում գլխուղեղի նեյոդեգեներատիվ հիվանդություններ) կանգուն կեցվածքի, նյարդամկանային,  հենաշարժական, տեսողական, խոսքի ֆունկցիաների կայուն արտահայտված խանգարումներով:
  3. Սրտի ռիթմի խանգարումներ, որի դեպքում տեղադրված են սրտի ռիթմը վարող տարատեսակ սարքեր(I44-45, I47-49):
  4. Չշտկվող կղանքային, միզային խուղակներ, ստոմաներ (N32, K91.4, J95.0):
  5. Ոսկրա-մկանային համակարգի կառուցվածքային բնածին խախտումներ՝ կանգուն կեցվածքի, նյարդամկանային, հենաշարժական ֆունկցիաների կայուն արտահայտված կամ խիստ արտահայտված խանգարումներով: 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2019 թվականի
------------- -ի N ----- -Ն որոշման 

Հավելված N 6

ՀՀ կառավարության 2003 թվականի

 հունիսի 13-ի N 780-Ն որոշման

 

  ՑԱՆԿ

ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՄ ԱԽՏԱԲԱՆԱԿԱՆ ՎԻՃԱԿՆԵՐԻ, ՈՐՈՆՑ ԴԵՊՔՈՒՄ  ՀԱՇՄԱՆԴԱՄ ԵՐԵԽԱ» ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ ՍԱՀՄԱՆՎՈՒՄ Է 5 ՏԱՐԻ ԺԱՄԿԵՏՈՎ 

  1. Չարորակ նորագոյացություններ, այդ թվում սուր և խրոնիկ լեյկոզի ցանկացած ձև (C00 – C97):
  2. Վաղ մանկական աուտիզմ, աուտիզմի այլ արտահայտման ձևեր (0-F84.1):
  3. Սկոլիոզ 3-4 աստիճանի,արագ զարգացող, երկարատև և  բարդ վերականգնողական բուժում պահանջող (M41, Q67.5):
  4. Դիմա-ծնոտային շրջանի բնածին կամ ժառանգական կառուցվածքային խախտումներ (շրթունքների, կոշտ քիմքի և փափուկ քիմքի լրիվ երկատում և այլն)՝ մարսողական ֆունկցիայի կայուն՝ արտահայտված կամ խիստ արտահայտված  խանգարմամբ (Q35, Q36):
  5. Երկկողմանի նեյրոսենսոր ծանրալսություն 3-4 աստիճանի, լսողական ապարատի կրման անարդյունավետություն, խոսքի խանգարումով (H90.5- H91.3):
  6. Մանկական ուղեղային լուծանք  նյարդամկանային և հենաշարժական, լեզվական և խոսքի ֆունկցիաների կայուն չափավոր արտահայտված  խանգարումներով (G80.1)։
  7. Ոտնաթաթերի բնածին դեֆորմացիաներ (ծուռթաթություն) հենաշարժական ֆունկցիայի արտահայտված խանգարումով (Q66):

 

 

 

 

  • Քննարկվել է

    28.03.2019 - 12.04.2019

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Սոցիալական ապահովություն

  • Նախարարություն

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 8640

Տպել

Առաջարկներ`

"Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն

01.04.2019

Այս որոշումը պետք է Ընդհանրապես պետք է չեղյալ համարվի եւ ընդունվի հաշմանդամություն սահմանելու նոր կարգ, ինչը զերծ կլինի բազմաթիվ կոռուպցիոն սողանքներից, որոնք առակ են այս որոշման մեջ: Անհրաժեշտ է հաշմանդամություն սահմանելից առաջնորդվել միմիայն բժշկական ցուցիչներով եւ վերացնել սոցիալակն ցուցիչները, որոնք ոչ մի ապացուցողական բազա չեն կարող ունենալ, գիտականորեն հիմնավորված չեն եւ ունեն հայեցողական բնույթ, ինչն էլ հիմք դառնում ոլորտում կոռուպցիայի զարգացմանը: Մովսես Արիստակեսյան "Տնտեսական իրավունքի կենտրոն" ՀԿ նախագահ

Karine Badalyan

29.03.2019

հավելված 1 ում 19 և 20 կետերը շարադրված են ոչ գրագետ և պետք է քննարկել ակնաբուժների հետ

Տեսնել ավելին