Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

          <<Մաքսային կարգավորման մասին>> ՀՀ օրենքի նախագծով առաջարկվող փոփոխությունները նպատակ են հետապնդում դյուրացնել մշտական բնակության նպատակով Հայաստանի Հանրապետություն ժամանող անձանց կողմից անձնական օգտագորման գույքի ներմուծման մաքսային ձևակերպումների գործընթացը:
          Մասնավորապես առաջարկվող փոփոխություններով նախատեսվում է վերացնել գործող օրենսդրությամբ սահմանված մշտական բնակության փաստը ճանաչելու համար հինգ տարի Հայստանի Հանրապետությունից դուրս բնակվելու սահմանափակումը: Նախագծով ՀՀ մշտական բնակության ժամանող անձ է համարվում ֆիզիկական անձը, որը <<մշտական բնակության ժամանման փաստի  ճանաչման օրվան նախորդող  365 օրվա ընթացքում ընդհանուր առմամբ բնակվել է Հայաստանի Հան­րա­պետության տարածքից դուրս 184 օր և ավելի>>: Միաժամանակ գործող օրենսդրության համաձայն` անձը համարվում է մշտական բնակության ժամանող, եթե նա դիտարկվող ժամանակահատվածի յուրաքանչյուր օրացուցային տարվա ընթացքում ընդհանուր առմամբ բնակվել է Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս 184 օր և ավելի: Նախագծով առաջարկվում է << դիտարկվող ժամանակահատվածի յուրաքանչյուր օրացույցային տարի>> բառերը փոխարինել <<նախորդող  տարվա ընթացքում>> բառերով:

 

 

  • Քննարկվել է

    27.03.2019 - 11.04.2019

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Պետական եկամուտներ

  • Նախարարություն

    Պետական եկամուտների կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 8133

Տպել