Հիշել նախագիծը

Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 430-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին

Նախագիծ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

2019 թվականի N       -Ն

 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ

12-Ի N 430-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

 

 

 

   Ղեկավարվելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի 4-րդ և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասերով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի «Նպատակային ուսումնառության համար քաղաքացուն պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու և տրված տարկետումը դադարելու պայմանները սահմանելու մասին» N 430-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

     1) որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետն ուժը կորցրած ճանաչել.

     2) որոշման հավելված 1-ում՝

   ա. 2-րդ կետի երկրորդ նախադասությունում «գնահատման և թեստավորման կենտրոնի համապատասխան հաշվի համարին փոխանցված 1500 դրամ վճարի անդորրագիրը» բառերը փոխարինել «ուսումնառության շրջանակներում միջին որակական գնահատականի (ՄՈԳ) և/կամ ընդունելության քննությունների արդյունքներով հավաքած միավորների վերաբերյալ տեղեկանքները» բառերով.

    բ. 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

  «4. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության իրավասու ստորաբաժանումը տարածքային զինվորական կոմիսարիատներից ստացված անվանացուցակների հիման վրա կազմում է դիմում ներկայացրած քաղաքացիների ամփոփ անվանացուցակները և մինչև տվյալ տարվա հուլիսի 15-ն իրականացնում է դիմում ներկայացրած քաղաքացիների ընտրություն՝ ուսումնառության շրջանակներում միջին որակական գնահատականի (ՄՈԳ) և/կամ ընդունելության քննությունների արդյունքներով հավաքած միավորների գնահատման միջոցով:».

   գ. 5-րդ կետի առաջին նախադասությունում «գնահատման և թեստավորման կենտրոնի կողմից թեստավորումն անցկացվում է» բառերը փոխարինել «դիմում ներկայացրած քաղաքացիների գնահատումն իրականացվում է» բառերով, իսկ երկրորդ նախադասությունում «Թեստավորումն անցկացվում է» բառերը փոխարինել «Գնահատումն իրականացվում է» բառերով.

    դ. ուժը կորցրած ճանաչել 6-րդ կետը.

    ե. 7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

   «7. Դիմում ներկայացրած քաղաքացիների ընտրության նպատակով գնահատումն իրականացվում է այդ քաղաքացիների մասնակցությամբ, որի անցկացման ժամկետի և վայրի վերաբերյալ դիմում ներկայացրած քաղաքացիները Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության իրավասու ստորաբաժանման կողմից գրավոր ծանուցվում են գնահատման օրվանից ոչ ուշ, քան հինգ աշխատանքային օր առաջ: Գնահատման շրջանակներում՝

   1) ընտրված է համարվում բակալավրի կամ դիպլոմավորված մասնագետի կամ ինտեգրացված կրթական ծրագրով առկա ուսուցմամբ սովորող այն քաղաքացին, ում միջին որակական գնահատականը (ՄՈԳ) կազմում է ՄՈԳ-ի առավելագույն արժեքի առնվազն 90 տոկոսը.

   2) տվյալ տարվա դիմորդ հանդիսանալու դեպքում ընտրված են համարվում ընդունելության քննությունների արդյունքներով հավաքած ընդհանուր առավելագույն միավորից նվազման կարգով, սակայն ոչ պակաս, քան 30 միավորը՝ ընդունելությունը երկու քննություններով կազմակերպված, և ոչ պակաս, քան 45 միավորը՝ ընդունելությունը երեք քննություններով կազմակերպված լինելու դեպքում՝ մինչև Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից ներկայացված անհրաժեշտ տեղերի թիվը լրանալը, համապատասխան միավորներ հավաքած քաղաքացիները: Ընդ որում, անկախ գնահատման արդյունքներից, բակալավրի կամ դիպլոմավորված մասնագետի կամ ինտեգրացված կրթական ծրագրով առկա ուսուցմամբ չսովորող (չընդունված) քաղաքացիները չեն կարող համարվել ընտրված: Գնահատման արդյունքներով չընտրված և (կամ) գնահատմանը չմասնակցած քաղաքացիների վերաբերյալ տեղեկատվությունը Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության իրավասու ստորաբաժանման կողմից ուղարկվում է համապատասխան զինվորական կոմիսարիատներ` այդ քաղաքացիների զորակոչն օրենքով սահմանված կարգով իրականացնելու համար:».

   զ. 8-րդ կետի առաջին նախադասությունում «Թեստավորման» և երկրորդ նախադասությունում «թեստավորման» բառերը փոխարինել համապատասխանաբար «Գնահատման» և «գնահատման» բառերով.

   է. Ձև 1-ի 2-րդ մասում «գնահատման և թեստավորման կենտրոնի հաշվի համարին փոխանցված վճարի անդորրագիրը» բառերը փոխարինել «ուսումնառության շրջանակներում միջին որակական գնահատականի (ՄՈԳ) և/կամ ընդունելության քննությունների արդյունքներով հավաքած միավորների վերաբերյալ տեղեկանքները» բառերով:

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

  • Քննարկվել է

    27.03.2019 - 11.04.2019

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Անվտանգություն

  • Նախարարություն

    Պաշտպանության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 8036

Տպել