Հիշել նախագիծը

«Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2010 թվականի մարտի 18-ի N 113-Ն հրամանի մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կրթության և գիտության նախարարի հրամանի նախագիծ

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ

2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 18-Ի N 113-Ն ՀՐԱՄԱՆԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածով.

 

Հրամայում եմ՝

 

  1. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2010 թվականի մարտի 18-ի «Հայաստանի Հանրապետության «Պետական հանրակրթական ուսումնական հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպության կոլեգիալ կառավարման մարմնի` խորհրդի ձևավորման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2006 թվականի դեկտեմբերի 8-ի N 981-Ն հրամանը ուժը կորցրած ճանաչելու մասին» N 113-Ն հրամանի հավելվածի (այսուհետ՝ Հավելված) 1-ին կետում «Հաստատություն» բառը փոխարինել «Հաստատության» բառով:
  2. Հավելվածի 2-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:
  3. Հավելվածի 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4. Խորհրդի կազմը ձևավորվում է 9 անդամից՝ 3 տարի ժամկետով, որոնց առաջադրում են (այսուհետ՝ առաջադրող մարմին).

1) Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը,

2) լիազորված մարմինը,

3) մանկավարժական խորհուրդը,

4) ծնողական խորհուրդը՝ բացառությամբ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներին կից հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների:»:

  1. Հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4.1-րդ և 4.2-րդ կետերով.

«4.1. Սույն կարգի 4-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերով սահմանաված առաջադրող մարմինները չեն կարող դպրոցի խորհրդի կազմում առաջադրել նույն դպրոցի մանկավարժական աշխատողի:»:

4.2. Նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ ընտրվել (առաջադրվել) միևնույն Հաստատության խորհրդի անդամ։»:

  1. Հավելվածի 6-րդ կետում «3» թիվը փոխարինել «2» թվով:
  2. Հավելվածի 7-րդ կետում «3» թիվը փոխարինել «2» թվով:
  3. Հավելվածի 8-րդ կետում «3» թիվը փոխարինել «2» թվով:
  4. Հավելվածի 9-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հաստատության մանկավարժական խորհուրդը իր կազմից փակ քվեարկությամբ ընտրում է Խորհրդի 3 անդամ:»:

  1. Հավելվածի 10-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:
  2. Հավելվածի 11-րդ կետում «2» թիվը փոխարինել «3» թվով:
  3. Հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 13.1-րդ կետով.

«13.1. Սույն կարգի 4-րդ կետով սահմանված Խորհրդի լիազորությունների ժամկետը լրանալուց 10 աշխատանքային օր առաջ, խորհրդի անդամին առաջադրող մարմինը սույն կարգի պահանջներին համապատասխան առաջադրում է խորհրդի անդամի նոր թեկնածու:»:

  1. Հավելվածի 15-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Օրենքով սահմանված դեպքերում` Խորհրդի անդամի լիազորությունների դադարեցման դեպքում նրան առաջադրող մարմինը 10 աշխատանքային օրվա ընթացքում առաջադրում է խորհրդի անդամի նոր թեկնածու` սույն կարգի պահանջներին համապատասխան:»:

  1. Հավելվածի 17-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Լիազորված մարմինը, հիմք ընդունելով առաջադրող մարմնի կողմից ներկայացված խորհրդի անդամի թեկնածուի տվյալները, 3 աշխատանքային օրվա ընթացքում, ըստ ենթակայության` հաստատում է Խորհրդի անվանական կազմը կամ սույն կարգի պահանջների խախտման դեպքում` մերժում է Խորհրդի անվանական կազմում առաջարկված անձի թեկնածությունը: Օրենսդրությամբ նախատեսված դեպքերում՝ սույն կարգի 4-րդ կետով նախատեսված ժամկետից շուտ Խորհրդի անդամի լիազորությունները դադարեցվելու դեպքում՝ նոր խորհրդի անդամի լիազորություններն ավարտվում են խորհրդի լիազորությունների ժամկետի ավարտի հետ միաժամանակ:»:

  1. Հավելվածի 19-րդ կետի 1-ին ենթակետում «եռօրյա ժամկետում» բառերը փոխարինել «2 աշխատանքային օրվա ընթացքում» բառերով:
  2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:
  3. Ըստ ենթակայության լիազորված մարմիններին առաջարկել սույն հրամանի ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում սույն կարգին համապատասխան հաստատել Խորհուրդների նոր կազմերը:
  • Քննարկվել է

    27.03.2019 - 11.04.2019

  • Տեսակ

    Կարգ

  • Ոլորտ

    Կրթություն և գիտություն

  • Նախարարություն

    Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 12489

Տպել

Առաջարկներ`

Արտակ Քյուրումյան

07.04.2019

Համաձայն առաջարկվող նախագծի 8-րդ կետի «Հաստատության մանկավարժական խորհուրդը իր կազմից փակ քվեարկությամբ ընտրում է Խորհրդի 3 անդամ:»: Գործող կարգի 9-րդ կետի համաձայն մանկավարժական խորհուրդը դպրոցի խորհրդի կազմում կարող է ունենալ 2 անդամ: Կրթության կառավարման տեղեկատվական համակարգի համաձայն (www.emis.am) Շիրակի մարզի Զարիշատ և Շաղիկ գյուղերի հիմանական դպրոցներն ունեն 2-ական, իսկ Սյունիքի մարզի Լիճք գյուղի դպրոցը՝ 3 ուսուցիչ: Խնդրում եմ պարզաբանել, թե ինչպե՞ս է վերը նշված դպրոցներում կազմակերպվելու քվեարկությունը և ինչպե՞ս են Զարիշատի և Շաղիկի դպրոցների 2 ուսուցիչն իրենց կազմից ընտրելու խորհրդի 3 անդամ:

Տեսնել ավելին