«Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 25-ի N 1392-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
-
6 - Կողմ
-
0 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
__________ի 2019 թվականի N ______-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ
ՀՈՒԼԻՍԻ 25-Ի N 1392-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 25-ի «Հայաստանի Հանրապետության պետական հանրակրթական ուսումնական հաստատություններ» պետական հիմնարկները վերակազմակերպելու, «Հայաստանի Հանրապետության պետական հանրակրթական ուսումնական հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպության օրինակելի կանոնադրությունը հաստատելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի հոկտեմբերի 28-ի N 661 որոշման մեջ փոփոխություններ կատարելու և 1996 թվականի մայիսի 15-ի N 150 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1392-Ն որոշմամբ հաստատված հավելված N 3-ի՝
- 33-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 1-րդ ենթակետերով.
«13.1 խորհրդի յուրաքանչյուր նիստից հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում նիստի արձանագրությունը հրապարակում է դպրոցի պաշտոնական կայքում.».
- 41-րդ կետում «առնվազն վեց անդամ» բառերը փոխարինել «առնվազն 7 անդամ» բառերով.
- 78-րդ կետում «երկու» բառը փոխարինել «երեք» բառով.
- 79-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 1-րդ ենթակետով.
«1.1) դպրոցի տնօրենի պաշտոնի թափուր տեղի հավակնորդի ներկայացրած զարգացման ծրագիրը՝ կառավարության որոշմամբ սահմանված կարգով.».
- 80-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 1-րդ ենթակետով.
«1.1) կառավարության որոշմամբ սահմանված կարգով դպրոցի տնօրենի պաշտոնի թափուր տեղի հավակնորդին հավանություն տալու.».
- 102-րդ կետի 1-ին ենթակետում «երկու» բառը փոխարինել «երեք» բառով.
- Հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 1-րդ կետով.
«103.1. Կառավարության որոշմամբ սահմանված կարգով դպրոցի ծնողական խորհուրդը քննարկում է դպրոցի տնօրենի պաշտոնի թափուր տեղի հավակնորդի ներկայացրած զարգացման ծրագիրը և քվեարկությամբ որոշում դպրոցի տնօրենի պաշտոնի թափուր տեղի հավակնորդի իր թեկնածուին.»:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
-
Քննարկվել է
27.03.2019 - 11.04.2019
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Կրթություն և գիտություն
-
Նախարարություն
Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն
Դիտումներ` 8326
Տպել