Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության ջրի ազգային ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքներ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ    ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՋՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ»  ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

 «Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում փոփոխություններ    կատարելու մասին»  և «Հայաստանի Հանրապետության ջրի ազգային ծրագրի մասին»  Հայաստանի  Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի մշակման համար հիմք Է հանդիսացել  փոխվարչապետ Տ. Ավինյանի 2019 թվականի փետրվարի 25-ի N04/03.13/8905 հանձնարարականը Ջրի ազգային խորհուրդը լուծարելու և լիազորությունները Բնապահպանության նախարարությանը փոխանցելու վերաբերյալ։

 

  1. Առաջարկվող կարգավորման բնույթը

Նախագծերով առաջարկվել է ուժը կորցրած ճանաչել Ջրի ազգային խորհրդի գործունեության, լիազորությունների հետ կապված դրույթները։

 

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը

Նախագիծը մշակվել է ՀՀ բնապահպանության նախարարության կողմից:

  • Քննարկվել է

    21.03.2019 - 06.04.2019

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Բնապահպանություն

  • Նախարարություն

    Շրջակա միջավայրի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 8530

Տպել

Առաջարկներ`

《Գեղամա երիտասարդական տարածքային ասոցիացիա》 ՀԿ

29.03.2019

Առաջարկում եմ. 1. Ձեր կոմից մատնանշված <<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքում բնապահպանության նախարարության կողմից նախաձեռնված լայնածավալ փոփոխություններն ԱԺ֊ի կողմից ընդունվելուց հետո նոր սույն նախագիծը դնել շրջանառության մեջ, որպեսզի հանրությանը պարզ լինի նշվածս խնդրահարույց հարցերի հետագա կարգավորման մոտեցումները։ 2. Ի դեպ, նշում եք, որ 《<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքում բնապահպանության նախարարության կողմից նախաձեռնվել են լայնածավալ փոփոխություններ, որում ընդգրկված են նաև ջրային տնտեսության ոլորտում իրականացվող գործունեություններին վերաբերվող փոփոխություններ՝ խստացման ուղղությամբ》։ Բայց ըստ Ջրային օրենսգրքի, ջրային տնտեսության ոլորտն ու լիազորությունները տարանջատված է ջրային ռեսուրսների կառավարման և պահպանման մարմնի լիազորություններից և ըստ կառավարության որոշումների դրանց գործառույթներն իրականացնում են տարբեր գերատեսչություններ։ Իսկ ջրի ազգային խորհուրդը ըստ Ջրային օրենսգրքի խորհրդատվական եզրակացություն է տալիս հիմնականում ջրային ռեսուրսների կառավարման և պահպանման մարմնի ուղարկած փաթեթների վերաբերյալ։

《Գեղամա երիտասարդական տարածքային ասոցիացիա》 ՀԿ

28.03.2019

Տարբեր շահագրգիռ գերատեսչությունների կարծիքի ուղարկել ասելով ոչ թե նկատի ունեք իրավական ակտերի նախագծերը, այլև ՋԹ ստացման հայտը (փաթեթը)։ Այսինքն Ջրի ազգային խորհուրդն այդ փաթեթն ուղարկում է ջրի ազգային խորհրդի անդամ գերատեսչություններին, որոնց դիրքորոշումը և մոտեցումը շատ կարևոր է ՋԹ տրամադրման որոշումների կայացման ժամանակ: Ցավոք նախագծով նախատեսվում է դադարեցնել այդ կարևոր խորհրդատվական մարմնի լիազորությունները, այն կենտրոնացնելով բնապահպանության նախարարությունում, ինչն իր հերթին կնպաստի կոռուպցիոն ռիսկերի բարձրացմանը, նվազեցման փոխարեն։

《Գեղամա երիտասարդական տարածքային ասոցիացիա》 ՀԿ

21.03.2019

Տ. Ավինյանը հնարավոր է ամբողջական չպատկերացներ Ջրի ազգային խորհրդի կարևորությունը: Բնապահպանության նախարարությունը կարող էր 2019 թվականի փետրվարի 25-ի N04/03.13/8905 հանձնարարականը կատարելիս կարող էր հիմանավորել և հաստատակամ ներկայացնել, որ Ջրի ազգային խորհուրդը լուծարելու և լիազորությունները Բնապահպանության նախարարությանը փոխանցելու ոչ արդյուանվետությունը: Բնապահպանության նախարարությունը նախագիծ չմշակելու մասնագիտական հիմնավորում տալու փոխարենը կուրորեն բառացի կատարել է ոլորտի ոչ մասնագետ փոխվարչապետի հանձնարարականը:

Տեսնել ավելին