Տիգրան Սարաֆյան
03.04.2019
իսկ գյուղ. նախարարությունը առանձին լինելու է, թե ոչ
6 - Կողմ
54 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 13-Ի N 103-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ |
|
1 |
Անհրաժեշտությունը |
|
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունվարի 13-ի N 103-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունման անհարժեշտությունը պայմանավորված է պետական համակարգի արդյունավետության բարձրացման հետ: |
2 |
Ընթացիկ իրավիճակը և առկա խնդիրները |
|
Նախագծով նախատեսվում է, որ «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» /ՀԱԲԼԾԿ/ ՊՈԱԿ-ի լիազոր մարմին հանդիսացող Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի /ՍԱՏՄ/ փոխարեն լիազոր մարմին հանդիսանա Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունը: Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը նախկինում գործել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության կազմում: Քանի որ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության իրավահաջորդ է հանդիսանում Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, որը «Տեսչական մարմինների մասին» ՀՀ օրենքի համաձայն իրականացնում է վերահսկողական գործառույթներ, ուստի Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը չի կարող հանդիսանալ «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի լիազոր մարմին: «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ն իր կողմից իրականացված փորձաքննությունների և վերլուծությունների արդյունքներով ներկայումս անուղղակիորեն մասնակցում է սննդամթերքի անվտանգության ոլորտի վերահսկողության գործընթացին: Նշված ՊՈԱԿ-ը գործում է ՍԱՏՄ-ի անմիջական ենթակայությամբ, հետևաբար դրա կողմից կատարված փորձաքննությունների և վերլուծությունների արդյունքները չեն կարող լինել լիարժեք օբյեկտիվ և հավաստի, քանի որ ոլորտում արդյունավետ վերահսկողություն ապահովելու և կոռուպցիոն ռիսկերը բացառելու նպատակով վերահսկող մարմինը և վերահսկման օբյեկտի վերաբերյալ գնահատական տվող մարմինները պետք է գործեն առանձին: Հարկ է նշել, որ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը պետք է իրականացնի տեսչական գործառույթներ, հետևապես այդ կառույցի ենթակայության տակ լաբորատոր հաստատությունների առկայության անհրաժեշտությունը բացակայում է և հիմնավորված չէ։ ՍԱՏՄ-ի կողմից տվյալ արտադրանքի ներմուծման, արտահանման, կասեցման և այլ նմանանատիպ որոշումները կայացվում են ՀԱԲԼԾԿ-ի կողմից արված փորձաքննությունների արդյունքների հիման վրա, որոնք հաճախ չեն լինում օբյեկտիվ, քանի որ ՀԱԲԼԾԿ-ն գտնվելով ՍԱՏՄ-ի անմիջական ենթակայության տակ չի կարող գործել անկախ և տրամադրել փորձաքննության հավաստի արդյունքներ։ Վերոնշյալից ելնելով՝ նպատակահարմար է, որպեսզի «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի լիազոր մարմին հանդիսանա ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը:
|
3 |
Կարգավորման նպատակը և բնույթը |
|
Նախագծի նպատակն է «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարման, ինչպես նաև «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի, 13-րդ հոդվածի 2-րդ կետի «գ», «դ», «ե» և «է» ենթակետերով ու 14-րդ հոդվածով նախատեսված լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը: |
4 |
Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք |
|
Նախագծի մշակումն իրականացվել է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության կողմից: |
5 |
Ակնկալվող արդյունքները |
|
Նախագծով նախատեսվում է, որ «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի լիազոր մարմին հանդիսացող Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի փոխարեն լիազոր մարմին հանդիսանա Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունը:
|
1. ՏԵՂԵԿԱՆՔ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունվարի 13-ի N 103-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ ՀՀ պետական բյուջեում և տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների ավելացման կամ նվազեցման մասին |
|
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունվարի 13-ի N 103-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ ՀՀ պետական բյուջեում և տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում: |
|
2. ՏԵՂԵԿԱՆՔ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունվարի 13-ի N 103-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու անհրաժեշտության բացակայության մասին |
|
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունվարի 13-ի N 103-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու անհրաժեշտություն չի նախատեսվում: |
Քննարկվել է
21.03.2019 - 05.04.2019
Տեսակ
Որոշում
Ոլորտ
Գյուղատնտեսություն
Դիտումներ` 9610
Տպել03.04.2019
իսկ գյուղ. նախարարությունը առանձին լինելու է, թե ոչ
25.03.2019
Առաջարկում եմ ՀԱԲԼԾԿ-ի կառուցվածքից անջատել անասնաբուժական լոբորատորիան, իրավական հնարավորություններ ստեղծել վերջինիս անկախության բարձր մակարդակում գործելու համար:
22.03.2019
Առաջարկում եմ «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» /ՀԱԲԼԾԿ/ ՊՈԱԿ-ի համար ստեղծել առավել բարձր ինքնուրույնության մակարդակ, քան որ ներկայացված է նախագծում: