Հիշել նախագիծը

Գտնվում է ՀՀ կառավարությունում

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10-Ի ԹԻՎ N 1110-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

Նախագծի ընդունմամբ կապահովվի բիզնեսի հիմնադրման գործընթացների պարզությունը և մատչելիությունը, մասնավորապես՝ սպասարկման գրասենյակները կընդլայնվեն, բիզնեսի գրանցման գործընթացի այլընտրանքային ծախսերը կկրճատվեն, քաղաքացիները կխնայեն իրենց ժամանակը:

  • Քննարկվել է

    20.03.2019 - 04.04.2019

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Արդարադատություն

  • Նախարարություն

    Արդարադատության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 11904

Տպել

Առաջարկներ`

Ժողովրդավարության և իրավունքի կենտրոն ՀԿ

04.04.2019

Անհրաժեշտ է հիմնավորել նոր օպերատորներին առաջադրվող չափանիշների պահանջը: Ինչու՞ է առաջարկվում սահմանել, որ ունենան վերջին մեկ տարվա ընթացքում տարեկան առնվազն 20 մլն դրամի չափով հարկվող շրջանառություն, գործունեություն իրականացնեն առնվազն վերջին 3 տարվա ընթացքում և ունենան առնվազն 3 հաշվապահի կամ աուդիտորի որակավորում ունեցող աշխատող: Արդյոք սա մրցակցային անհավասար վիճակում չի դնի ավելի փոքր շրջանառություն և քիչ թվով աշխատողներ ունեցող հաշվապահական գրասենյակներին: Արդյոք չի կարող նորաստեղծ հաշվապահական գրասենյակն էլ արհեստավարժ 2 հաշվապահով ու 20 մլն դրամի չհասնող շրջանառությամբ հաջողությամբ իրականացնել բիզնեսի հիմնադրման գործընթացը: Ի դեպ, փոփոխության մեջ առաջարկվող չափանիշները կարող են վնասել առաջին հերթին մարզերում գործող կամ հիմնադրվող հաշվապահական փոքր գրասենյակներին: Բիզնեսի հիմնադրման գործընթաց իրականացնելուց զրկված լինելով նրանք կարող են զրկվել նաև պոտենցիալ հաճախորդներից, որոնք բիզնես հիմնադրելու համար կդիմեն սույն փոփոխությամբ առաջարկվող հաշվապահական գրասենյակներին, որից հետո էլ կդառնան նրանց հաճախորդը: Տարեկան հարկվող շրջանառության չափի ու աշխատակազմի քանակի չափանիշների սահմանման դեպքում պետք է բերվի օբյեկտիվ կամ հիմնավորված պատճառ: Օբյեկտիվ հիմքից և իրավաչափ նկատակից զուրկ տարբերակված մոտեցումը խտրականության արգելքի սկզբունքի խախտում է հանդիսանում(Տե՛ս ՀՀ սահմանադրական դատարանի 2010 թվականի մայիսի 4-ի ՍԴՈ-881 որոշումը, 4-րդ և 5-րդ կետեր:): Մարդու իրավունքների եվրոպական դատարանն իր վճիռներում նշել է, որ վերաբերմունքում տարբերությունը խտրական է, եթե այն չունի օբյեկտիվ և ողջամիտ հիմնավորում, այսինքն, եթե այն չի հետապնդում իրավաչափ նպատակ կամ եթե չկա կիրառվող միջոցների և հետապնդվող նպատակի միջև համաչափության ողջամիտ հարաբերակցություն (Տե՛ս Ֆաբրիսն ընդդեմ Ֆրանսիայի (Fabris v. France) գործով 07.02.2013թ. վճիռ, գանգատ թիվ 16574/08, կետ 56: Մազուրեկն ընդդեմ Ֆրանսիայի (Mazurek v. France) գործով 01.05.2000թ. վճիռը, գանգատ թիվ 34406/97, կետ 46 և 48:): Այսպիսով, վերը նշված չափանիշների կիրառմամբ կարգավորումը չունի որևէ օբյեկտիվ և ողջամիտ արդարացում, և պարզ չէ, թե ինչ իրավաչափ նպատակ է հետապնդում: Հետևաբար, առաջարկում եմ սույն փոփոխությունը կատարելու հիմնավորման մեջ բերել օպերատորներին ներկայացվող չափանիշների սահմանման հիմնավոր պատճառաբանությունը կամ չկիրառել օբյեկտիվ հիմքից և իրավաչափ նպատակից զուրկ տարբերակված մոտեցում:

Ժողովրդավարության և իրավունքի կենտրոն ՀԿ

04.04.2019

Սույն նախագծի հիմնավորման տեքստում չկա նոր օպերատորներ ներգրավելու պատճառաբանված հիմնավորում, այլ միայն նշված է, որ <<բիզնեսի հիմնադրման համար առավել մատչելի և հասանելի պայմաններ ապահովելու համար անհրաժեշտ է ներգրավել նոր օպերատորների>>: Արդարացիորեն հարց է ծագում. ի՞նչ պատճառաբանված հիմնավորում կա, որ այս փոփոխությամբ ներգրավվող նոր օպերատորները առավել մատչելի և հասանելի պայմաններ կապահովեն: Նշված չէ նաև ինչն է պատճառը, որ մինչ այժմ գործող օպերատորները չեն ապահովել առավել մատչելի և հասանելի պայմաններ: Առաջարկում եմ հիմնավորման մեջ անդրադառնալ վերը նշված հարցերին՝ հիմնավոր պատճառաբանություններով, ինչպես նաև նշել այն ուսումնասիրության արդյունքները, որոնք հիմք են դարձել այս լրացումը կատարել՝ առաջարկելով նոր օպերատորներ ներգրավել:

Տիգրան Սարաֆյան

03.04.2019

վերապահում պետք է մոտենալ, ինչքանով կլինի մրցակցային պայմանները կապահովվեն և ոչ թե արդեն որոշել են անփանց ու ուղղորդեն,

Տեսնել ավելին