Հիշել նախագիծը

Նախագիծը ընդունվել է

«Գնումների գործընթացի կազմակերպման կարգը հաստատելու եվ Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի N 168-ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշ­ման նախագիծ

 ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Գնումների գործընթացի կազմակերպման մասին» ՀՀ կառավարության որոշ­ման նախագծի վերաբերյալ

 

1.

Անհրաժեշտությունը

 

«Գնումների գործընթացի կազմակերպման կարգը հաստատելու եվ Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի N 168-ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշ­ման նախագծի (այսուհետ` Նախագիծ) ընդունումը պայմանավորված է «Գնումների մասին» 16.12.16թ. N ՀՀ-21-Ն ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված` ՀՀ տարածքից դուրս գնումների կատարման, գնումների պլանավորման, գնման առարկայի բնութագրերի հաստատման, գնումների նախնական հսկողության, պայմանագրերի կատարման, կառավարման և ֆինանսավորման, գնահատող հանձնաժողովի կազմավորման և գործունեության, օրենքով նախատեսված գնում կատարելու ընթացակարգերի կիրարկման կարգի և դրանց առանձնահատկությունների, փակ պարբերական մրցույթներով գնումների հետ կապված հարաբերությունների կարգավորման, «գնման գին» և «փոխկապակցված անձինք» հասկացությունների, փոխկապակցված անձանց կողմից գնման ընթացակարգերին մասնակցության սահմանափակման դեպքերի,  ինչպես նաև հրավերի և պայմանագրի հիմնական պայմանների սահմանման անհրաժեշտությամբ:

2.

Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

 

Գնումների գործընթացի կազմակերպման կարգը սահմանված է ՀՀ կառավարության 10.02.11թ. թիվ 168-Ն որոշմամբ:

ՀՀ Ազգային ժողովի կողմից 16.12.16թ.-ին ընդունվել է «Գնումների մասին» ՀՕ-21-Ն օրենքը (այսուհետ` Օրենք), որով, ի թիվս այլ փոփոխությունների, նվազեցվել են գնման ձևերը, պարզեցվել են ընթացակարգերի կազմակերպման ու դրանց մասնակցության հետ կապված պայմանները, ներառյալ բացառվել է մասնակիցներին ձևական պահանջներով ծանրաբեռնելու հնարավորությունը: Նշվածով պայմանավորված անհրաժեշտություն է առաջացել ՀՀ կառավարության կողմից հաստատել գնումների գործընթացի կազմակերպման նոր կարգը` ուժը կորցրած ճանաչելով ՀՀ կառավարության 10.02.11թ. թիվ 168-Ն որոշումը:

Նախագծով սահմանվում են`

1)     ՀՀ տարածքից դուրս գնումների կատարման կարգը (Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետ),

2)     գնումների պլանավորման, գնման առարկայի բնութագրերի հաստատման, գնումների նախնական հսկողության, պայմանագրերի կատարման, կառավարման և ֆինանսավորման կարգը (Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետ),

3)     գնում կատարելու ընթացակարգերի կիրարկման կարգը և դրանց առանձնահատկությունները (Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետ),

4)     գնահատող հանձնաժողովի կազմավորման և գործունեության կարգը (Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետ)

5)     հրավերի և պայմանագրի հիմնական պայմանները (Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետ)

6)     փոխկապակցված անձանց հասկացությունը և այդ անձանց կողմից գնման ընթացակարգերին մասնակցության սահմանափակման դեպքերը (Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետ),

7)     բողոքարկման վճարը հետ վերադարձնելու կարգը (Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետ),

8)     ըստ գնման ձևերի, հրավերով մասնակիցներն ներկայացվող հայտի և պայմանագրի ապահովման պահանջները (Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 17-րդ կետ),

9)     կենտրոնացված կարգով գնում կատարելու կարգը և կենտրոնացված եղանակով գնում կատարող լիազոր մարմինը կամ իրավաբանական անձը (Օրենքի 17-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասեր):

Միաժամանակ Նախագծով նախատեսվում է լիազորել ՀՀ ֆինանսների նախարարին` հաստատել Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ կետով նախատեսված փակ պարբերական մրցույթով ձեռքբերվող ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ցուցակը:

3.

Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

 

Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականության փոփոխություն չի նապատեսվում:

4.

Կարգավորման նպատակը և բնույթը

 

Նախագծի ընդունման նպատակն է գնումների գործընթացի կազմակերպման կարգը համապատեսխանեցնել Օրենքի պահանջներին:

5.

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և ան­ձինք

 

Որոշ­ման նախագիծը մշակվել է ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի կողմից:

6.

Ակնկալվող արդյունքը

 

Նախագծի ընդունմամբ կկարգավորվեն`

·            ՀՀ տարածքից դուրս գնումների կատարման հետ կապված հարաբերությունները,

·            գնումների պլանավորման, գնման առարկայի բնութագրերի հաստատման, գնումների նախնական հսկողության, պայմանագրերի կատարման, կառավարման և ֆինանսավորման հետ կապված հարաբերությունները,

·            գնահատող հանձնաժողովի կազմավորման և գործունեության հետ կապված հարաբերությունները,

·            Օրենքով նախատեսված գնում կատարելու ընթացակարգերի կիրարկման կարգի և դրանց առանձնահատկությունների հետ կապված հարաբերությունները,

·            փակ պարբերական մրցույթներով գնումների հետ կապված հարաբերությունները,

կսահմանվեն`

·           «փոխկապակցված անձինք» հասկացությունը և այդ անձանց կողմից գնման ընթացակարգերին մասնակցության սահմանափակման դեպքերը,  

·           հրավերի և պայմանագրի հիմնական պայմանները

·           կենտրոնացված կարգով գնում կատարելու կարգը և կենտրոնացված եղանակով գնում կատարող լիազոր մարմինը կամ իրավաբանական անձը

7.

Այլ տեղեկություններ (եթե այդպիսիք առկա են)

 

---

 

  • Քննարկվել է

    07.04.2017 - 28.04.2017

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Ֆինանսական, Տնտեսական

  • Նախարարություն

    Ֆինանսների նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 12158

Տպել

Առաջարկներ`

Գոռ Գրիգորյան

15.04.2017

Գտնում եմ, որ նախագծի 23-րդ կետի 5-րդ ենթակետի սունյակի 15-րդ տողը պետք է հանել, քանի որ այն հակասում է ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող իրավական ակտերին: Ա. ՙԳնումների մասին՚ ՀՀ օրենքի (ընդունված 2016 թվականի դեկտեմբերի 16-ին) 3-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի համաձայն՝ սույն օրենքի գործողությունը չի տարածվում գործարքների հետևյալ տեսակների վրա. 1) …. 2) օրենքով նախատեսված դեպքերում քրեական, վարչական կամ դատական վարույթ իրականացնող պաշտոնատար անձանց որոշումներով նախատեսված կոնկրետ անձանց կողմից մատուցվող ծառայությունների ձեռքբերում. Բ. ՙՍնանկության մասին՚ ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի համաձայն՝ 1. Կառավարչի վարձատրությունը կատարվում է պարտապանի դրամական միջոցներից, պարտապանի, երրորդ անձանց գույքի վաճառքից (օտարումից) կամ ակտիվների (այդ թվում` դեբիտորական պարտքերի) հավաքագրումից գոյացած միջոցներից, չներառելով իրացումից ստացված անուղղակի հարկերի գումարը: 2. Պարտապանի ֆինանսական առողջացման դեպքում կառավարչի վարձատրության չափը սահմանվում է ֆինանսական առողջացման ծրագրի իրականացման ընթացքում պարտատերերի պահանջների բավարարման չափի առնվազն հինգ տոկոսի չափով: Իսկ ֆինանսական առողջացման ծրագիրը հաջողությամբ ավարտելու և պարտապանի առողջացման դեպքում կառավարչին վճարվում է պարգևավճար՝ ֆինանսական առողջացման ծրագրով նախատեսված կարգով: 3. Կառավարչի վարձատրությունը սահմանվում է դատարանի որոշմամբ, պարտատերերի պահանջների բավարարման չափի հետևյալ տոկոսադրույքներով` ա) մինչև 25 միլիոն դրամ` 10 տոկոս. բ) 25-50 միլիոն դրամ` 2.500.000 դրամին գումարած 25 միլիոն դրամը գերազանցող գումարի 8 տոկոսը. գ) 50-75 միլիոն դրամ` 4.500.000 դրամին գումարած 50 միլիոն դրամը գերազանցող գումարի 7 տոկոսը. դ) 75-100 միլիոն դրամ` 6.250.000 դրամին գումարած 75 միլիոն դրամը գերազանցող գումարի 6 տոկոսը. ե) 100-500 միլիոն դրամ` 7.750.000 դրամին գումարած 100 միլիոն դրամը գերազանցող գումարի 4 տոկոսը. զ) 500 միլիոն դրամից ավելին` 23.750.000 դրամին գումարած 500 միլիոն դրամը գերազանցող գումարի 3 տոկոսը: 4. Սույն օրենքի 32-րդ հոդվածով սահմանված կարգով վաղաժամկետ ազատված կառավարչի աշխատած ժամանակաշրջանին համապատասխան վարձատրության տրամադրման և վարձատրության չափին վերաբերող հարցերը որոշում է դատարանը` աշխատաժամանակին և կատարած աշխատանքին համապատասխան` աշխատանքային օրենսդրության սկզբունքներից ելնելով։ 5. Եթե պարտապանը չունի գույք, կամ նրա գույքի արժեքը պակաս է նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից, ապա սնանկության գործի ավարտից հետո` մեկամսյա ժամկետում, կառավարչին վճարվում է փոխհատուցում` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից` նվազագույն աշխատավարձի երեսնապատիկի չափով: Գ. ՙԻրավական ակտերի մասին՚ ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ իրավական ակտը չպետք է հակասի հավասար կամ ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող իրավական ակտերին: Տվյալ դեպքում սնանկության գործով կառավարչի թեկնածությունը հաստատվում է դատարանի կողմից՝ դատական ակտով, բացի այդ սնանկության գործով կառավարչի վարձատրության կարգը, չափը սահմանված են օրենքով:

Հայաստանի գնումների մասնագետների ասոցիացիա

15.04.2017

Կարգի 61-րդ կետի 2-րդ ենթակետերը լրացնել հետևյալ պարբերություններով. Որպես որակավորման չափանիշը հիմնավորող փաստաթուղթ դրամաշնորհային ծրագրերի շրջանակներում կատարված պայմանագրերեր ներկայցվելու դեպքում հաշիվ ապրանքագրերի պատճենները ներկայացնելու պահանջը կիրառելի չէ։ Փաստաթղթերը հայերենից, ռուսերենից և անգլերենից բացի այլ լեզվով կազմված լինելու դեպքում ներկայացվում է դրանց նոտարական կարգով վավերացված հայերեն, ռուսերեն կամ անգլերեն թարգմանությունը։ Հիմնավորում Դրամաշնորհային ծրագրերի շրջանակներում կատարված պայմանագրերերի մասով հաշիվ ապրանքագիր չի կազմվում, հետևաբար հնարավոր են դեպքեր, երբ մասնակիցը ունենա մասնագիտական փորձառությունը հիմնավորող համապատասխան պայմանագիր, հանձնման-ընդունման ակտ, սակյան հաշիվ ապրանքագիր չունենալու պատճառով չկարողանա մասնակցել տվյալ ընթացակարգին կամ մասնակցելու դեպքում գնահատող հանձնաժողովի կողմից վերջինիս հայտը գնահատվի անբավարար և մերժվի:

Հայաստանի գնումների մասնագետների ասոցիացիա

15.04.2017

Կարգի 32-րդ կետի 7-րդ ենթակետը լրացնել նոր «դ» պարբերությամբ՝ հետևյալ բովանդակությամբ. Եթե այլ բան նախատեսված չէ համատեղ գործունեության պայմանագրով, ապա հայտի, ինչես նաև պայմանագրի կատարման ապահովումը ներկայացնում են համատեղ գործունեության պայմանագրի բոլոր անդամները՝ իրենց ներդրած ավանդի չափին համամասնորեն: Հիմնավորում Այս առաջարկը պայմանավորված է նրանով, որ նախագծով որևէ դրույթ չի նախատեսվել համատեղ գործունեությամբ մասնակցելու դեպքում հայտի, ինչես նաև պայմանագրի կատարման ապահովում ներկայացնելու վերաբերյալ: Գործնականում հնարավոր են դեպքեր, երբ համատեղ գործունեության պայմանագրի անդամները պայմանագրով կարող են նախատեսել պայման, որ անդամներից մեկն է իր վրա վերցնում հայտի, ինչպես նաև պայմանագրի կատարման ապահովում ներկայացնելու պարտավորությունը:

Տեսնել ավելին