«Հայաստանի Հանրապետության Արարատի մարզում լոլիկի հարավամերիկյան ցեց վնասատուի դեմ պայքարի միջոցառումների իրականացման պիլոտային ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
-
1 - Կողմ
-
2 - Դեմ
Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶՈՒՄ ԼՈԼԻԿԻ ՀԱՐԱՎԱՄԵՐԻԿՅԱՆ ՑԵՑ ՎՆԱՍԱՏՈՒԻ ԴԵՄ ՊՅՔԱՐԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՊԻԼՈՏԱՅԻՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
|
||
1. |
Անհրաժեշտությունը |
|
|
Սույն որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության մարզերում լոլիկի հարավամերիկյան ցեց վնասատուի դեմ պայքարի համալիր միջոցառումների իրականացման արդյունավետության մասին ազգաբնակչությանն իրազեկելու անհրաժեշտությամբ: |
|
2. |
Ընթացիկ իրավիճակը և խնդիրները |
|
|
2012 թվականին ՀՀ Արարատի մարզի մի շարք համայնքներում հայտանբերվել է լոլիկի հարավամերիկյան ցեց վնասատուն: Այն մեծ տնտեսական վնաս է հասցնում մորմազգի մշակաբույսերի մշակությամբ զբաղվող գյուղացիական տնտեսություններին: Չկարողանալով ճիշտ որոշել պայքարի իրականացման ժամկետները մեծանում է տնտեսավարողների կողմից իրականացվող քիմիական մշակումների թիվը, չեն պահանվում բույսերի պաշտպանության միջոցների սպասման ժամկետները: ՀՀ գյուղատնտեսության նախարարության նախաձեռնությամբ 2013-2015 թվականներին տնտեսավարողների համար կազմակերպվել են սեմինարներ /ուսուցունմեր/, միջազգային փորձագետների մասնակցությամբ՝ խորհրդակցություններ, հրատարակվել՝ տեղեկատվական թերթիկներ: Չնայած ձեռնարկված միջոցներին դեռևս ցածր է տնտեսավարողների իրազեկվածության աստիճանը: Անհրաժեշտություն է առաջացել գիտականորեն հիմնավորված պայքարի միջոցառումների արդյունավետության տեսանելի ցուցադրման: Տնտեսավարողների համար լոլիկի դաշտում կազմերվող սեմինարներն ավելի ուսուցողական և արդյունավետ են: Ծրագրի իրականացման համար ընտրվել է Հայաստանի ազգային ագրարային համալսարան հիմնադրամը հաշվի առնելով առկա գիտական ներուժը, ինչպես նաև ծրագրի իրականացմանը ուսանողների ներգրավման հնարավորությունները: Հաշվի առնելով վերոգրյալը մշակվել է սույն որոշման նախագիծը:
|
|
3. |
Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը |
|
|
Որոշման նախագծի ընդունման արդյունքում ոլորտում իրականացվող քաղաքականության փոփոխություն չի նախատեսվում: |
|
4. |
Կարգավորման նպատակը և բնույթը |
|
|
Նախագծի նպատակն է լոլիկի հարավամերիկյան ցեցի դեմ պայքարի համալիր (ագրոտեխնիկական, մեխանիկական, կենսաբանական և քիմիական) միջոցառումների կիրառման նոր առաջարկների փորձարկման և դրանց արդյունավետության գնահատուն է, տնտեսավարողների իրազեկվածության բարձրացումը, որի արդյունքում կնվազի տնտեսավարողի կողմից այդ նպատակով իրականացվող ծախսերը: |
|
5. |
Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք |
|
|
Նախագիծը մշակվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության կողմից: |
|
6. |
Ակնկալվող արդյունքը |
|
|
Ծրագրի իրականացման և հողօգտագործողի կողմից ագրոտեխնիկական համալիր միջոցառումների կատարման արդյունքում ակնկալվում է փորձադաշտում բերքի կորուստների կանխում առնվազն 80 %-ով: Ծրագրի շրջանակներում իրականացված միջոցառումների արդյունավետության և գրանցված արդյունքների լայնածավալ լուսաբանման շնորհիվ տնտեսավարողների իրազեկվածության բարձրացում: |
|
7. |
Այլ տեղեկություններ |
|
|
Հանրային քննարկման նպատակով Նախագիծը տեղադրվել է իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական՝ www.e-draft.am և ՀՀ գյուղատնտեսության նախարարության պաշտոնական՝ www.minagro.am կայքերում: |
|
ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԿԱՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԲՅՈՒՋԵՆԵՐԻ ՎՐԱ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ |
||
1. |
Նախագծի ընդունումը պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեների վրա ազդեցություն չի ունենա: Նախագծի ընդունման դեպքում պետական բյուջեում ծախսերի ավելացումներ չեն նախատեսվում: Ծրագրի իրականացման համար անհրաժեշտ միջոցները կհատկացվեն ՀՀ գյուղատնտեսության նախարարության կողմից իրականացվող «Փոքր գյուղացիական տնտեսություններին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորում» ծրագրի համար նախատեսված բյուջետային միջոցներից: |
|
ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ԸՆԴՈՒՆՎԵԼԻՔ ԱՅԼ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԿԱՄ ԴՐԱՆՑ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՆՔ |
|
1. |
Այլ իրավական ակտերում փոփոխությունների և/կամ լրացումների անհրաժեշտությունը |
|
Նախագծի ընդունման կապակցությամբ անհրաժեշտություն կառաջանա համապատասխան փոփոխություններ և լրացումներ կատարել «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1515-Ն որոշման մեջ: |
2. |
Միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների հետ համապատասխանությունը |
|
Նախագծի ընդունման կապակցությամբ միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորություններ չկան: |
3. |
Այլ տեղեկություններ |
-
Քննարկվել է
20.03.2019 - 04.04.2019
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Գյուղատնտեսություն
Դիտումներ` 8638
Տպել