«ԱՃՈւՐԴԻ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈւԹՅՈւՆԸ «ՊԵՏԱԿԱՆ ԳՈւՅՔԻ ԳՈւՅՔԱԳՐՄԱՆ ԵՎ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԳՈՐԾԱԿԱԿՈւԹՅՈւՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈւԹՅԱՆԸ ՄԻԱՑՄԱՆ ՁԵՎՈՎ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈւ, «ՊԵՏԱԿԱՆ ԳՈւՅՔԻ ԳՈւՅՔԱԳՐՄԱՆ ԵՎ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԳՈՐԾԱԿԱԿՈւԹՅՈւՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈւԹՅՈւՆԸ ՎԵՐԱՆՎԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 13-Ի N689-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
0 - Կողմ
-
0 - Դեմ
ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ԱՃՈւՐԴԻ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈւԹՅՈւՆԸ «ՊԵՏԱԿԱՆ ԳՈւՅՔԻ ԳՈւՅՔԱԳՐՄԱՆ ԵՎ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԳՈՐԾԱԿԱԿՈւԹՅՈւՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈւԹՅԱՆԸ ՄԻԱՑՄԱՆ ՁԵՎՈՎ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈւ, «ՊԵՏԱԿԱՆ ԳՈւՅՔԻ ԳՈւՅՔԱԳՐՄԱՆ ԵՎ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԳՈՐԾԱԿԱԿՈւԹՅՈւՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈւԹՅՈւՆԸ ՎԵՐԱՆՎԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 13-Ի N689-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
- Անհրաժեշտությունը, ընթացիկ իրավիճակը և խնդիրները
Պետական գույքի կառավարման կոմիտեի ենթակայության «Աճուրդի կենտրոն» ՊՈԱԿ-ն իրականացնում է պետական գույքի օտարման, մասնավորեցման, ինչպես նաև վարձակալության տրամադրման նպատակով աճուրդների կազմակերպումը:
«Աճուրդի կենտրոն» ՊՈԱԿ-ի միացման ճանապարհով վերակազմակերպումը և արդյունքում գործունեության նրա դադարեցումը պայմանավորված է պետական գույքի կառավարման բնագավառում իրականացվող բարեփոխումներով, մասնավորապես՝ 2019թ. առաջին կիսամյակի ընթացքում պետական գույքի վաճառքի և վարձակալության էլեկտրոնային աճուրդի ներդրման պահանջով, ինչպես նաև միևնույն գործառույթն իրականացնող առանձնացված ստորաբաժանումների օպտիմալացման անհրաժեշտությամբ։
«Աճուրդի կենտրոն» ՊՈԱԿ-ի վերակազմակերպմամբ նախատեսվում է վերջինիս իրավունքներն ու պարտականությունները փոխանցել Պետական գույքի կառավարման կոմիտեի ենթակայության «Պետական գույքի գույքագրման և գնահատման գործակալություն» ՊՈԱԿ-ին։ Միացման նպատակը երկու կազմակերպությունների ռեսուրսների (կադրային, ֆինանսական և գույքային) արդյունավետ տնօրինումն է։
«Պետական գույքի գույքագրման և գնահատման գործակալություն» ՊՈԱԿ-ն էլ նախատեսվում է վերանվանել «Պետական գույքի գնահատման և աճուրդների կենտրոն» ՊՈԱԿ։
Արդյունքում, հաջորդ տարվանից սկսած կտնտեսվի «Աճուրդի կենտրոն» ՊՈԱԿ-ին ՀՀ պետական բյուջեից տարեկան տրամադրվող 30837.5 հազար դրամ գումար։ Միաժամանակ «Պետական գույքի գնահատման և աճուրդների կենտրոն» ՊՈԱԿ-ին նշված գործառույթների փոխանցումը ոչ միայն չի պահանջելու ՀՀ պետական բյուջեից լրացուցիչ գումարի հատկացում, այլ ընդհակառակը նոր գործառույթի՝ շինությունների և հողամասերի չափագրման և հատակագծերի կազմման ծառայությունների իրականացման արդյունքում կտնտեսվի ևս լրացուցիչ գումար։ Օպտիմալացման արդյունքում նախատեսվում է նաև «Պետական գույքի գնահատման և աճուրդների կենտրոն» ՊՈԱԿ-ին պետական գնումների գործընթացին մասնակից դարձնելու միջոցով՝ էլեկտրոնային աճուրդի իրականացման, գնահատման և չափագրման ծառայություններ մատուցել նաև պետական այլ գերատեսչություններին, ինչպես նաև մասնավոր հատվածին, ինչը նախկինում չի իրականացվել։
- Կարգավորման նպատակը և բնույթը
«Աճուրդի կենտրոն» ՊՈԱԿ-ի գործառույթներն իրականացնել «Պետական գույքի գնահատման և աճուրդների կենտրոն» ՊՈԱԿ-ի միջոցով և տնտեսել պետական բյուջեից տրամադրվող գումար:
- Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը
Իրավական ակտի ընդունումով ակնկալվում է գործառույթների հստակեցում և կրկնությունների բացառում, որի արդյունքում պետական բյուջեում տարեկան կտնտեսվի 30837.5 հազար դրամ:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
ՀՀ կառավարության որոշման նախագիծը մշակվել է Պետական գույքի կառավարման կոմիտեի կողմից կողմից:
-
Քննարկվել է
20.03.2019 - 07.04.2019
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Պետական գույքի կառավարում
-
Նախարարություն
Պետական գույքի կառավարման կոմիտե
Դիտումներ` 10560
Տպել