Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ

ՀՀ կառավարության կողմից գործուն քայլեր են ձեռնարկվում երկրորդային հումքը տեղում վերամշակելու և տեղական արդյունաբերական ձեռնարկություններին հնարավորություն ընձեռելու զարգացնել սեփական արտադրությունները օգտագործելով սև և գունավոր  մետաղների ջարդոնը և թափոնը:

Մասնավորապես, ներկայումս Հայաստանում գործում են շուրջ 30 մետաղագործական և մետաղամշակման ընկերություններ, ինչպես նաև էլեկտրատեխնիկական ոլորտի մի շարք ընկերություններ, որոնց արտադրանքն ամբողջությամբ կամ մասնակի հիմնված է տեղական մետաղական ջարդոնի և թափոնի օգտագործման վրա: Ներմուծված մետաղով աշխատելու դեպքում նշված ընկերությունների արտադրանքի ինքնարժեքը կբարձրանա մի քանի անգամ` դարձնելով ոչ մրցունակ վերջիններիս արտադրանքը:

Նշված ոլորտի ընկերություններում, ընդանուր առմամբ, աշխատում են շուրջ 3500 մարդ և մետաղամշակման համար անհրաժեշտ տեղական երկրորդային հումքի բացակայության պարագայում` վերջիններս ստիպված կլինեն ամբողջությամբ կամ մասնակի դադարեցնել իրենց արտադրական գործունեությունը:

2017 թվականին նախագծում նշված սև մետաղից արտահանվել է շուրջ 8000 տոննա, պղնձի թափոն և ջարդոն` 2472 տոննա, ալյումինի թափոն և ջարդոն` 2000 տոննա:

Նախագծով առաջարկվող պետական տուրքերի դրույքաչափերը սահմանվել են նշված մետաղների միջին բորսայական արժեքին համահումչ, ինչը հնարավորություն կտա արտահանողներին ունենալ այլընտրանք նշված ապրանքները ներքին կամ արտաքին շուկայում վաճառելու համար:

  • Քննարկվել է

    15.03.2019 - 30.03.2019

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Էկոնոմիկա

  • Նախարարություն

    Էկոնոմիկայի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 9739

Տպել

Առաջարկներ`

Տիգրան Սարաֆյան

20.03.2019

շատ բարձր են նախատեսվել, նվազեցնել է պետք, իսկ կոդերի ցանկը թերի է, վերախմբագրման կարիք կա,

Hrach Asatryan

20.03.2019

Ընդհանուր առմամբ նախագծի երկրորդ հատվածի մասով, այն ինչ վերաբերում է գունավոր մետաղներին առարկություններ չունեմ, սակայն ինչ վերաբերում է սև մետաղի ջարդոնին, մի քանի դիտարկում ստորև։ 1․ Նախագծի հիմնավորման մեջ կա պնդում թէ հայաստանի 30 մետաղագործական և մետաղամշակման ձեռնարկություններ օգտագորում են որպես երկրորդային հումք մետաղական ջարդոն և թափոն։ Այստեղ առաջանում է հարց թէ կոնկրետ այդ ձեռնարկություններից որոնք են որ օգտագործում են սև մետաղի ջարդոն և ինչպիսի արտադրանք են թողարկում։ Եթե հնարավոր է թվաբանկան պատկեր։ Սև մետաղի ջարդոն/թափոն վերամշակելու համար ձեռնարկությունը պետք է ունենա դոմնային վառարան, իսկ որքան ես տեղյակ եմ ՀՀ-ում նման ձեռնարկություն չկա։ Կան ավելի փոքր հզորության գործարաններ որոնք ունակ են վերամշակել գուանվոր մետաղ և այլ մեթոդներով։ 2 ․Բացի այս սև մետաղի վերամշակմամ արդյունքում ստացված նախնական/վերջնական արտադրանքը ունի արտահանման մեծ խնդիր, մասնավորապես լոգիստիկ առումով, քանզի ծանր է և ծավալուն։ Ուստի մեծ հարց է ինչ մշակել, ինչ արժեքով, ինչ արտադրել և ինչ /ուր արտահանել։ 3․ Նախագծի հիմնավրոման մեջ նշված է որ 2017թ ՀՀ-ից արտահանվել է 8000 տոննա սև մետաղի ջարդոն։ Նախ եթե սա նշվում է որպես հիմնավորում ապա առնվազն պետք ՝ - ունենալ առնվազն տեղեկություն 2016,2018թթ մասով ընդ որում և արտահանված սև մետաղի ջարդոնի մասով և հայկական նշված 30-ից ավել մետաղամշակող գործարանների կողմից ընդունված, վերամշակված սև մետաղի ջարդոնի մասով։ - ունենալ տեղեկություն ընդհանրապես թեկուզ շատ մոտավոր ՀՀ-ում մնացորդ սև մետաղի ջարդոնի քանակների մասին, ինչպես նաև խոշոր հավաքագրողների/գնորդների մասով կոնցետրացիաների մասին - հետաքրքիր է նաև տվյալ 8000 տոնն մետաղը արտահանելիս արդյոք վճարվել է ներկայումս գործող 80 000 ՀՀ դրամ պետ տուրքը 1 տոնայի համար, թէ տվայլ օգտագորվել է օրենքով նախատեսված "արտադրված է Հայասատնում" եզրույթը։ Կարծում եմ ընդհանուր առմամբ նախագծի հիմնավորումը թոերի և լրամշակման և լրացուցիչ աշխատանքի կարիք ունի։ Հարգանքով Հրաչ Ասատրյան

Տեսնել ավելին