Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի «Հիմնարկներին և կազմակերպություններին ամրացված՝ յուրաքանչյուր միավոր մինչև 5 մլն դրամ գնահատված արժեքով շարժական գույքի օտարման գործընթացում գտնվելու ժամանակահատվածում գույքի պահառության կազմակերպում» ծրագրի արտաբյուջետային հաշվի միջոցների ծախսման 2019 թվականի նախահաշիվը հաստատելու, Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1515-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի N 1033-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին որոշման նախագիծ
-
0 - Կողմ
-
2 - Դեմ
|
|
|||||||||||||||||||
|
|
|||||||||||||||||||
Իրավական ակտի հիմնավորումը
Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի «Հիմնարկներին և կազմակերպություններին ամրացված՝ յուրաքանչյուր միավոր մինչև 5 մլն դրամ գնահատված արժեքով շարժական գույքի օտարման գործընթացում գտնվելու ժամանակահատվածում գույքի պահառության կազմակերպում» ծրագրի արտաբյուջետային հաշվի միջոցների ծախսման 2019 թվականի նախահաշիվը հաստատելու, Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1515-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի N 1033-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին որոշման
ՀՀ կառավարության որոշման նախագծի
|
||||||||||||||||||||
Անհրաժեշտություն
|
||||||||||||||||||||
ՀՀ կառավարության 2016 թվականի մարտի 24-ի N 298-Ն որոշման պահանջներին համապատասխան 2016 թվականի ապրիլի 1-ից ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության Պետական գույքի գույքագրման և գնահատման գործակալություն ՊՈԱԿ-ի կողմից իրականացվում է Հիմնարկներին և կազմակերպություններին ամրացված` յուրաքանչյուր միավոր մինչև հինգ միլիոն դրամ գնահատված արժեքով շարժական գույքի օտարման գործընթացում գտնվելու ժամանակահատվածում գույքի պահառության կազմակերպում ծրագիրը: Գույքի պահառությունն իրականացվում է ՀՀ կառավարության 2015 թվականի օգոստոսի 10-ի N 1033-Ն որոշմամբ ՊՈԱԿ-ին այդ նպատակով հատկացված Երևան քաղաքի Հաղթանակի 2-րդ փողոցի 79 հասցեում գտնվող տարածքում: Ծրագրի ֆինանսավորումն իրականացվում է ՀՀ կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 11-ի N 1377-Ա որոշման համաձայն ՀՀ ֆինանսների նախարարության կենտրոնական գանձապետարանում բացված ՀՀ դրամով անժամկետ արտաբյուջետային հաշվում հավաքագրված միջոցների հաշվին: Հաշվի առնելով ծրագրի շարունակական բնույթը, ներկայումս անհրաժեշտություն է առաջացել հաստատել արտաբյուջետային հաշվի միջոցների ծախսման 2019 թվականի նախահաշիվը, համաձայն որի ՀՀ ՏԶՆ նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի Պետական գույքի գույքագրման և գնահատման գործակալություն ՊՈԱԿ-ին վերոնշյալ արտաբյուջետային հաշվի միջոցներից 2019 թվականին կտրամադրվի դրամաշնորհ 28 000.0 հազ. դրամի չափով (ներառյալ 4 431.7 հազ.դրամ ԱԱՀ-ի գումարը): 2019 թվականի արտաբյուջետային միջոցների տարեսկզբի ազատ մնացորդը կազմում է 25 947.7 հազ.դրամ: Հավելեմ նաև, որ 2019 թվականին պահառության տարածքից աճուրդային կարգով շարժական գույքի օտարման գործընթացը կրելու է շարունակական բնույթ, որի արդյունքում կունենանք հավելյալ հասույթ` լրացուցիչ մուտքեր ապահովելով ՀՀ պետական բյուջե և Կոմիտեի արտաբյուջե: 2019 թվականին արտաբյուջետային հաշվի միջոցներով իրականացվող պահառության Ծրագիրը` ներառյալ ծախսերի վերաբերյալ լրացուցիչ հիմնավորումները, կցվում է նախագծին: Միաժամանակ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ 2018 թվականի դեկտեմբերի 28-ի ՀՀ կառավարության N 1515-Ն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով սահմանված և Որոշման իմաստով կիրառվող «սուբսիդիա» և «դրամաշնորհ» հասկացությունները որոշակիորեն տարբերվում են ՀՀ կառավարության 2003 թվականի N 1937-Ն որոշմամբ սահմանված հասկացություններից, անհրաժեշտություն է առաջացել նաև փոփոխություն կատարելու ՀՀ կառավարության 2015 թվականի օգոստոսի 10-ի N 1033-Ն որոշման մեջ (փոփոխություն կատարելու անհրաժեշտության մանրամասն հիմնավորումը կցվում է): |
||||||||||||||||||||
Ընթացիկ իրավիճակը և խնդիրները |
||||||||||||||||||||
2016 թվականի ապրիլի 1-ից Կոմիտեի Պետական գույքի գույքագրման և գնահատման գործակալություն ՊՈԱԿ-ի կողմից իրականացվում է Հիմնարկներին և կազմակերպություններին ամրացված` յուրաքանչյուր միավոր մինչև հինգ միլիոն դրամ գնահատված արժեքով շարժական գույքի օտարման գործընթացում գտնվելու ժամանակահատվածում գույքի պահառության կազմակերպում ծրագիրը: 2018 թվականի ընթացքում ծրագրի շրջանակներում պահառության է ընդունվել 250 միավոր գույք (տրանսպորտային միջոցներ): 2019 թվականին սույն ծրագրով նախատեսվում է կազմակերպել 300 միավոր գույքի պահառություն: Օտարման գործընթացում գտնվելու ժամանակահատվածում հիմնարկներին և կազմակերպություններին ամրացված շարժական գույքը ներկայումս փաստացի պահպանված է թալանից և անտերության մատնված չէ, ապահովված է հավանական գնորդների կողմից գույքի արտաքին զննման մատչելիությունը, հնարավորինս նվազեցված է գույքի արժեքի իջեցմանը սպառնացող ռիսկերը, որն էլ նպաստել է պետական բյուջեի մուտքերի ավելացմանը: |
||||||||||||||||||||
Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը |
||||||||||||||||||||
Մինչև հինգ միլիոն դրամ գնահատված արժեքով պետական սեփականություն հանդիսացող շարժական գույքի օտարման գործընթացի աշխատանքների նախապատրաստում և իրականացում:
|
||||||||||||||||||||
Կարգավորման նպատակը և բնույթը |
||||||||||||||||||||
Իրավական ակտի նպատակն է շարունակել պետական սեփականություն հանդիսացող մինչև հինգ միլիոն դրամ գնահատված արժեքով շարժական գույքի պահառության հետ կապված աշխատանքները, պետական գույքը զերծ պահել փչացումից, թալանից, ապրանքային տեսքի կորստից` ապահովելով պահառության ենթակա գույքի հետագա առավել արդյունավետ կառավարումը (օտարում, մասնավորեցում կամ օգտագործման տրամադրում): |
||||||||||||||||||||
Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք |
||||||||||||||||||||
Նախագծի մշակմանը ներգրավված է եղել ՀՀ ՏԶՆ նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի աշխատակազմը և Պետական գույքի գույքագրման և գնահատման գործակալություն ՊՈԱԿ-ը: Նախագծի մշակմանը այլ ինստիտուտներ և անձինք չեն մասնակցել: |
||||||||||||||||||||
Ակնկալվող արդյունքը |
||||||||||||||||||||
Նախագծի ընդունմամբ կշարունակվի մինչև հինգ միլիոն դրամ գնահատված արժեքով պետական սեփականություն հանդիսացող շարժական գույքի պահառության հետ կապված աշխատանքները` արդյունքում ապահովելով պետակա գույքի կառավարելի և արդյունավետ տնօրինում: |
||||||||||||||||||||
Այլ տեղեկություններ |
||||||||||||||||||||
Չկան |
||||||||||||||||||||
-
Քննարկվել է
04.03.2019 - 25.03.2019
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Պետական գույքի կառավարում
-
Նախարարություն
Պետական գույքի կառավարման կոմիտե
Դիտումներ` 7819
Տպել