Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«Դեղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ

«Դեղերի մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 7-րդ մասի 1-ին կետի համաձայն՝ ներմուծման կամ արտահանման հավաստագիր չի պահանջվում օտարերկրյա պետություն մեկնող և օտարերկրյա պետությունից ժամանող ֆիզիկական անձի բուժման կուրսի կամ անձնական օգտագործման դեղերի համար` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած քանակներով: Նշված դրույթը, ըստ էության, չի տարածվում այն անձնական օգտագործման դեղերի վրա, որոնք ներմուծվում են ֆիզիկական անձանց անունով: Հետևաբար, նշված խնդրի լուծման նպատակով առաջարկվում է օրենքում կատարել համապատասխան փոփոխություններ, լրացնելով նաև ֆիզիկական անձանց անունով անձնական օգտագործման դեղերի տեղափոխման դեպքը՝ այն չկապելով ֆիզիկական անձանց փաստացի սահմանը հատելու հանգամանքի հետ:

Հայաստանի Հանրա­­­­­պետության կառավարության կողմից տվյալ բնագավառում իրականացվող քաղաքակա­նու­թյունն ուղղված է ֆիզիկական անձանց կողմից իրականացվող ներմուծումներին առնչվող դրույթների առավելագույնս հստակեցմանը և պարզեցմանը:

  • Քննարկվել է

    04.03.2019 - 22.03.2019

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Արդարադատություն, Առողջապահություն, Պետական եկամուտներ, Տնտեսական

  • Նախարարություն

    Պետական եկամուտների կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 7653

Տպել

Առաջարկներ`

Վահե Արզումանյան

05.03.2019

առաջարկում եմ օրենքօվ պարտադրվի , իսկ ավելի մանրամասն քննարկումներից հետո:

Վահե Արզումանյան

05.03.2019

բոլոր զարգացած և զարգացող երկրներում պարտադրվում է բրայլ համակարգով նշումներ անել դեղատուփերի վրա: ինչըվերջինս ոչ ՀՀ ում արտադրվող դեղատութերին , ոչ ել ներկրվող դեղատուփերին է առկա:

Տեսնել ավելին