Լրամշակման փուլում է
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
2 - Կողմ
-
5 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
«ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության 2018 թվականի մարտի 23-ի ՀՕ-205-Ն օրենքում (այսուհետ՝ Օրենք) կատարել հետևյալ փոփոխությունը՝
Օրենքի 44-րդ հոդվածի 4-րդ մասում «հարկային մարմնում հետաքննչական, օպերատիվ-հետախուզական գործառույթներ իրականացնող պաշտոնների, մաքսային մարմիններում իրավապահ գործառույթներ իրականացնող պաշտոնների, նախաբացթողումային հսկողություն, ներքին անվտանգության ապահովման գործառույթներ իրականացնող պաշտոնների, ինչպես նաև մաքսատան և մաքսակետի պաշտոնների» բառերը փոխարինել «հարկային և մաքսային մարմիների գործառույթներ իրականացնող Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի ծառայողների պաշտոնների, որոնց ցանկը հաստատում է Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահը՝ համաձայնեցնելով Վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի հետ,» բառերով:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
-
Քննարկվել է
26.02.2019 - 13.03.2019
-
Տեսակ
Օրենք
-
Ոլորտ
Քաղաքացիական ծառայություն
-
Նախարարություն
Պետական եկամուտների կոմիտե
Դիտումներ` 7274
Տպել