Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի № 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 

Ի կատարումն «Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի № 1515-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման 9-րդ կետի 1-ին ենթակետի`  ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը Հայաս­տանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ է ներկայացրել «1115 Երիտասարդության ծրագիր» ծրագրի գծով նախատեսված հատկացումների բաշխումը (ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի 2019 թ. հունվարի 17-ի № 7 հրաման, կցվում է):

2018 թվականին «Միջազգային երիտասարդական համագործակցության զարգացմանն ուղղված միջոցառումների մշակում, կազմակերպում և իրականացում» տողով ծրագրված էր 15,854.0 հազ. դրամ, որից 12,820.0 հազար դրամը նախատեսված էր միջազգային փառատոներին, խորհրդաժողովներին, մրցույթներին, գիտաժողովներին, սեմինարներին, դասընթացներին և այլ հանրային միջոցառումներին հայաստանցի երիտասարդների և երիտասարդական պատվիրակությունների մասնակցությունն ապահովելու համար: 2018 թվականի ընթացքում ձեռք է բերվել ընդամենը  ինքնաթիռի 35 տոմս՝ աշխարհի տարբեր ուղղություններով՝ միջինը 366286 ՀՀ դրամով:

Կարևորելով երիտասարդների և երիտասարդական պատվիրակությունների միջազգային տարբեր միջոցառումներին մասնակցության ապահովումը՝ 2019 թվականին ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը ծրագրել է ապահովել մոտ 68 երիտասարդների մասնակցություն միջազգային փառատոներին, խորհրդաժողովներին, մրցույթներին, գիտաժողովներին, սեմինարներին, դասընթացներին և այլ հանրային միջոցառումներին՝ ուղևորության տոմսի միջինը գինը 368085 ՀՀ դրամի չափով:

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության 2019 թվականի գնումների պլանում «1115 Երիտասարդության ծրագիր» ծրագրի «11001 Երիտասարդական պետական քաղաքականությանն ուղղված ծրագրեր և միջոցառումներ» միջոցառման շրջանակներում 4239 «Ընդհանուր բնույթի այլ ծառայություններ» հոդվածով  «Միջոցառումների հետ կապված ծառայություններ» ձեռք բերելու համար նախատեսված է 127550.2 հազ. դրամ, որից ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի 2019 թ. հունվարի 17-ի № 7 հրամանի «Միջազգային փառատոներին, խորհրդաժողովներին, մրցույթներին, գիտաժողովներին, սեմինարներին, դասընթացներին և այլ հանրային միջոցառումներին հայաստանցի երիտասարդների և երիտասարդության պատվիրակությունների մասնակցությանն աջակցություն» տողով՝ 25029.78 հազ. դրամ:

Վերոնշյալ միջոցառումը միջազգային փառատոներին, խորհրդաժողովներին, մրցույթներին, գիտաժողովներին, սեմինարներին, դասընթացներին և այլ հանրային միջոցառումներին հայաստանցի երիտասարդների և  երիտասարդության պատվիրակությունների մասնակցությանն համար ավիատոմսեր ձեռք բերելու ծախսերի փոխհատուցում է:

 Ծախսերի փոխհատուցումը անհրաժեշտ է ձեռք բերել «4729 Այլ նպաստներ բյուջեից» հոդվածով:

Այդ իսկ պատճառով անհրաժեշտություն է առաջացել «4239  Ընդհանուր բնույթի այլ ծառայություններ» հոդվածի 25029.78 հազ. դրամը վերաբաշխել  «4729 Այլ նպաստներ բյուջեից» հոդվածին:

 

  • Քննարկվել է

    26.02.2019 - 14.03.2019

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Սպորտ և երիտասարդություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 7147

Տպել