Հիշել նախագիծը

Նախագիծը ընդունվել է

«Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1515-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 

ՀՀ կառավարության «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության  կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1515-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»  որոշման ընդունման 

 

 1049 ծրագրի թիվ 11008 «Եվրոպական ներդրումային  բանկի աջակցությամբ իրականացվող Մ6 Վանաձոր-Ալավերդի- Վրաստանի սահման միջպետական նշանակության ճանապարհի վերականգնման ծրագրի համակարգում և կառավարում» միջոցառման 4861 հոդվածով 2019թ. պետական բյուջեով նախատեսված է 44,400.0 հազ. ՀՀ դրամ, որից վարկային մասով՝ 37,000.0 հազ. ՀՀ դրամ, իսկ ՀՀ համաֆինանսավորման մասով 7,400.0 հազ. ՀՀ դրամ:

2018թ. դեկտեմբերի և 2019թ. հունվար ամիսների համար արդեն իսկ խորհրդատուներից ստացվել են կատարողական ակտեր՝ շուրջ 53,000.0 հազ. ՀՀ դրամի չափով: Ինչպես նաև առաջիկայում սպասվում են կատարողական ակտեր շուրջ 61,000.0 հազ. ՀՀ դրամի չափով:

Վերոնշյալ կատարողական ակտերի վճարումը ապահովելու նպատակով չի բավարարում 70,200.0 հազ. ՀՀ դրամ, որից ՀՀ համաֆինանսավորման մասով՝ 12,200.0 հազ. ՀՀ դրամ, իսկ վարկային մասով՝ 58,000.0 հազ ՀՀ դրամ:

Միաժամանակ «Մ6 Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ճանապարհի վերականգնման և բարելավման ծրագրի» շրջանակներում տեղի է ունեցել նախագծային փոփոխություն, որի արդյունքում ազդեցության են ենթարկվել ՀՀ Լոռու մարզի Վահագնի համայնքի որոշ հողամասեր, որոնք պետք է ճանաչվեն հանրության գերակա շահ և օտարվեն նախնական համարժեք փոխհատուցմամբ՝ հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2017 թվականի նոյեմբերի 9-ի  թիվ 1412-Ն որոշման 3-րդ կետի 5-րդ ենթակետի պահանջները: Փոխհատուցման ընդհանուր գումարը կկազմի շուրջ 5,500.0 հազ. ՀՀ դրամ, իսկ կադաստրի, դատական և նոտարական ծախսերը կկազմեն շուրջ 500.0 հազ. ՀՀ դրամ: 1049 ծրագրի թիվ 11008 միջոցառման համար 4639 և 4823 հոդվածներ նախատեսված չեն, հետևաբար անհրաժեշտություն է առաջացել ավելացնել 4639 4823 հոդվածներ և ՀՀ համաֆինանսավորման մասով նախատեսել համապատասխանաբար 5,500.0 հազ. և 500.0 հազ. ՀՀ դրամ:

Միաժամանակ «Եվրասիական զարգացման բանկի աջակցությամբ իրականացվող Հյուսիս-հարավ միջանցքի զարգացման ծրագրի» նախագծային աշխատանքների իրականացման մրցույթը մոտենում է ավարտական փուլին և շուտով կկնքվի պայմանագիր նախագծային աշխատանքներ իրականացնող խորհրդատուի հետ: Դրա հետ կապված առաջիկայում անհրաժեշտություն է առաջանալու իրականացնել գործուղման և ներկայացուցչական ծախսեր, սակայն 1049 ծրագրի թիվ 11012 միջոցառման համար 4221 և 4237 հոդվածներ նախատեսված չեն: Հետևաբար անհրաժեշտություն է առաջացել ավելացնել 4221 և 4237 հոդվածներ և ՀՀ համաֆինանսավորման մասով նախատեսել համապատասխանաբար 600.0 հազ. և 400.0 հազ. ՀՀ դրամ:

Վերոնշյալ հոդվածների ավելացումները առաջարկվում է իրականացնել 1046 ծրագրի թիվ 21005 միջոցառման համապատասխանաբար վարկային և ՀՀ համաֆինանսավորման մասերից:

Միաժամանակ 1049 ծրագրի թիվ 11007 «Ասիական զարգացման բանկի աջակցությամբ իրականացվող Հայաստան-Վրաստան սահմանային տարածաշրջանային ճանապարհի (Մ6 Վանաձոր-Բագրատաշեն) բարելավման ծրագրի համակարգում և կառավարում» միջոցառման 4639 հովածում ներառված են նաև հողերի օտարման համար նախատեսված կադաստրի, դատական և նոտարական ծախսերը: Հետևաբար անհրաժեշտություն է առաջացել նշյալ ծախսերի համար նախատեսել 4823 հոդված՝ 9,646.5 հազ. ՀՀ դրամի չափով՝  նվազեցնելով նշյալ գումարը 4639 հոդվածից:

Միաժամանակ թվով 1 աշխատակցի համար պայմանագրով նախատեսված կես դրույքը ս/թ փետրվարի 1-ից դարձել է 1 ամբողջ դրույք՝ աշխատանքի ծավալների ավելացման հետ կապված: Հետևաբար անհրաժեշտություն է առաջացել նույն միջոցառման 4235 հոդվածը ավելացնել  ևս 3,193.0  հազ. ՀՀ դրամի չափով՝ նվազեցնելով նշյալ գումարը 4241 հոդվածից:

 

 

 

  • Քննարկվել է

    25.02.2019 - 13.03.2019

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Տրանսպորտ

  • Նախարարություն

    Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 7364

Տպել

Առաջարկներ`

Արտակ Պողոսյան

03.03.2019

Նպատակահարմար և հիմնավորված չէ թունելների կառուցապատման համար նախատեսված 76 մլն ՀՀ դրամ գումարը վերաբաշխել և ուղղել ամբողջ ծավալով խորհրդատվական ծառայությունների համար: Տեղեկանք հիմնավորման մեջ անհրաժեշտ է ներկայացնել մանրամասն հաշվարկ հիմնավորում խորհրդատվական ծառայությունների գնագոյացման վերաբերյալ՝ մեկ միավարի հաշվարկով:

Տեսնել ավելին