Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 7-Ի ԹԻՎ 1493-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

                            ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ

 ՆՈՅԵՄԲԵՐԻ 7-Ի ԹԻՎ 1493-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ

ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ

ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1. Կարգավորման ենթակա խնդիրը.

Նախագծով նախատեսվող փոփոխությունը պայմանավորված է «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 44-րդ հոդվածի 4-րդ մասում փոփոխություն կատարելու անհրաժեշտությամբ: Մասնավորապես, «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով առանձնացված մոտեցում է տրված հարկային և մաքսային մարմինների որոշակի պաշտոնների նկատմամբ: Ուստի, հաշվի առնելով վերոգրյալը՝ անհրաժեշտություն է առաջացել նշված հոդվածում ներառված պաշտոնների ցանկը փոփոխել:

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

 «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքը (այսուհետ՝ Օրենք) ուժի մեջ է մտել 2018 թվականի հուլիսի 1-ից: Օրենքի 44-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսվել է, որ Օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` մինչև 2018 թվականի դեկտեմբերի 31-ը, Օրենքին անհրաժեշտ է համապատասխանեցնել պետական ծառայության մյուս օրենքները՝ հիմք ընդունելով Օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասը, մասնավորապես` առանձնահատկություններ են սահմանվում որոշ պետական ծառայությունների, այդ թվում՝ հարկային մարմնում հետաքննչական, օպերատիվ-հետախուզական գործառույթներ իրականացնող պաշտոնների, մաքսային մարմիններում իրավապահ գործառույթներ իրականացնող պաշտոնների, նախաբացթողումային հսկողություն, ներքին անվտանգության ապահովման գործառույթներ իրականացնող պաշտոնների, ինչպես նաև մաքսատան և մաքսակետի պաշտոնների համար (...):

Հաշվի առնելով ՊԵԿ համակարգում կատարված կառուցվածքային փոփոխությունները, ինչպես նաև  սահմանված պաշտոնների առումով անհստակությունը՝ անհրաժեշտություն է առաջացել «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 44-րդ հոդվածի 4-րդ մասում նշված առանձնահատկություն պարունակող պաշտոնների ցանկը փոփոխել:

 Առաջարկվող կարգավորման բնույթը

Հաշվի առնելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի 2-րդ մասը, այն է՝ նորմատիվ իրավական ակտում փոփոխություն կամ լրացում կարող է կատարվել միայն նույն տեսակի և բնույթի նորմատիվ իրավական ակտով, մշակվել է «Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի նոյեմբերի 7-ի թիվ 1493-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշման նախագիծը:

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

Նախագիծը մշակվել է ՀՀ ՊԵԿ իրավաբանական վարչության կողմից:

  1. Նպատակը և ակնկալվող արդյունքը.

Նախագծով նախատեսվող ժամկետի փոփոխությունը պայմանավորված է «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի ընդունման անհրաժեշտությամբ:

  • Քննարկվել է

    22.02.2019 - 09.03.2019

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Քաղաքացիական ծառայություն

  • Նախարարություն

    Պետական եկամուտների կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 6781

Տպել