«Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի կատարման 2018 թվականի տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ
- #«Պետական գույքի մասնավորեցման 2006-2007 թվականների ծրագրի մասին» ՀՀ օրենքը,
- #«Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» ՀՀ օրենքը,
- #09.06.2017թ,
- #09.06.2017թ.): Հաշվետվությունը չի նախատեսում քաղաքականության փոփոխություններ: 4. Կարգավորման նպատակը և բնույթը Օրենքի նախագիծը նպատակ ունի տրամադրել պետական գույքի մասնավորեցման ծրագրում ընդգրկված ընկերությունների (գույքի) նկատմամբ 2018 օրացուցային տար,
- #17.12.1997թ.,
- #2018 թվականի,
- #31.05.2006թ.,
- #ամրագրված է,
- #ինչպես նաև ներկայացնել պայմանագրային պարտավորությունների կատարման ընթացքը՝ հնարավորություն տալով նաև իրազեկել հանրությանը մասնավորեցման գործընթացին: 5. Նախագծի մշակման գործընթացումներ գրավված ինստիտուտները և անձիք Նախագիծը մշակվել է Պետական գույքի կառա,
- #իրական վիճակի ամրագրումն է: 3. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը Պետական գույքի մասնավորեցման ոլորտում իրականացվող քաղաքականությունը սահմանված է գործող՝ «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետութ,
- #լուծարման գործարքներ,
- #լուծարման գործընթացի մասին տեղեկությունները,
- #հաշվետվություն,
- #ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ «ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ 2017-2020 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ 1. Անհրաժեշտությունը Սույն օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությո,
- #ՀՕ-124-Ն (բոլոր փոփոխություններով և լրացումներով),
- #ՀՕ-188 (բոլորփոփոխություններով և լրացումներով),
- #ՀՕ-95-Ն: 8. «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի կատարման 2018 թվականի տարեկան հաշվետվություն հաստատելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման դեպքում պետական բյուջեում կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում էական փոփոխութ,
- #մասնավորապես,
- #ներդրումային պարտավորություններ,
- #որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը` պետական գույքի մասնավորեցման ծրագրի կատարման ընթացքի վերաբերյալ տարեկան հաշվետվություններ է ներկայացնում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով: 2. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները Մասնավորեցման ծրագրի կատարման,
- #որտեղ ներառվում է համապատասխան օրացուցային տարվա ընթացքում իրականացված մասնավորեցման և լուծարման գործարքների մասին ամփոփ տեղեկատվությունը: Հաշվետվության բովանդակությանը ներկայացվող պահանջները սահմանված են «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման),
- #քանի որ հաշվետվությունը փաստերի
-
0 - Կողմ
-
0 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ 2017-2020 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ
ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հաստատել պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի կատարման 2018 թվականի տարեկան հաշվետվությունը (կցվում է):
ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ 2017-2020 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ
ԿԱՏԱՐՄԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ
- ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
- Պետական գույքի մասնավորեցման ծրագրի կատարման մասին սույն հաշվետվությունը (այսուհետ` Հաշվետվություն) ներկայացվում է «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի ) ենթակետի համաձայն:
- Հաշվետվությունն ընդգրկում է 2018թ. Օրացուցային տարին (այսուհետ` հաշվետու ժամանակահատված):
- Հաշվետու ժամանակահատվածում գործողության մեջ է եղել «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության 2017 թվականի հունիսի 9-ի ՀՕ-95-Ն օրենքը (այսուհետ` Ծրագիր): «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի համաձայն՝ «նախորդ ծրագրերի ցանկերում ընդգրկված, սակայն չմասնավորեցված ընկերությունները (ձեռնարկությունները) և «փոքր» օբյեկտները նոր ծրագրի մասն են վերջինիս ուժի մեջ մտնելու պահից»:
- Հաշվետու ժամանակաշրջանում Ծրագրում ընդգրկված օբյեկտներից մասնավորեցվել են ուղղակի ձևով 2 ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը և 1 գույք, ինչպես նաև աճուրդով մասնավորեցվել են (գնորդների հետ պայամանագրեր են կնքվել) 2 ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը:
- 5. Հաշվետու ժամանակահատվածում մասնավորեցումից ստացված միջոցները կազմել են 213,229 մլն դրամ, որից` ընկերությունների և գույքի մասնավորեցումից ստացված միջոցները՝ 179,413 մլն դրամ, նախորդ տարիներին մասնավորեցված «փոքր» օբյեկտներից հաշվետու ժամանակահատվածում տարաժամկետ վճարման ենթակա վճարումներից ստացված միջոցները՝ 33,816 մլն դրամ:
- 6. Հաշվետու ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի սեփականաշնորհման հաշվին մուտքագրվել է 166,671 մլն դրամ:
- 7. Համաձայն «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2004 թվականի դեկտեմբերի 13-ի ՀՕ-127-Ն և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2004 թվականի դեկտեմբերի 13-ի ՀՕ-126-Ն օրենքների` 2018 թվականի ընթացքում մասնավորեցումից ստացված միջոցներից համայնքների բյուջեներ փոխանցվել է 46,558 մլն դրամ:
- 8. Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով սահմանված կարգովյուրաքանչյուր մասնավորեցվող ընկերության և գույքի վերաբերյալ զանգվածային լրատվության միջոցներով, ինչպես նաև Պետական գույքի կառավարման կոմիտեի ինտերնետային կայքում հրապարակվել է համապատասխան տեղեկատվություն:
- ԾՐԱԳՐԻ ԻՐԱԳՈՐԾՈՒՄԸ
- ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՈՒՄԸ, ՍՏԱՆՁՆԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ ԵՎ ԼՈՒԾԱՐՈՒՄԸ
- Աճուրդով մասնավորեցման կատարողականը
Հաշվետու ժամանակաշրջանում աճուրդով մասնավորեցվել են Ծրագրում ընդգրկված 2 ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը, որոնց մասին տեղեկությունները ներկայացված են Հավելված 1-ում:
- 10. Ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցման կատարողականը
1) Հաշվետու ժամանակահատվածում ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցվել է Ծրագրում ընդգրկված 2 ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը և 1 գույք:
2) Ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցված ընկերության մասին տեղեկությունը ներկայացված է սույն օրենքի բաղկացուցիչ մասը կազմող Հավելված 2-ում:
- 11. Մասնավորեցման գործարքների արդյունքում ստանձնած պարտավորությունների կատարողականը
1) Պետական գույքի մասնավորեցման պայմանագրերով 2018 թվականի ընթացքում ներդրումային, սոցիալական երաշխիքների ապահովման և այլ տիպի պարտավորություններ ստանձնել են 8 գնորդներ:
2) 3 գնորդների կողմից պայմանագրերով ստանձնած ներդրումային պարտավորությունները կազմել են 45 մլն ՀՀ դրամ և 100 000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի: Սոցիալական երաշխիքների ապահովման մասով 2 գնորդի կողմից նախատեսվել է ստեղծել 119 աշխատատեղ՝ 60 000 ՀՀ դրամ ամսական աշխատավարձով, 4 գնորդներ ստանձնել են պրոֆիլի պահպանության պարտավորություններ:
3) Սոցիալական երաշխիքների ապահովման մասով` կատարվել է 1 գնորդի կողմից նախատեսված 20 աշխատատեղի (60 000 ամսական աշխատավարձով) փոխարեն ստեղծվել է 24 աշխատատեղ ( 73 000 ՀՀ դրամ ամսական աշխատավարձով)։
4) 3 գնորդների կողմից ստանձնված պրոֆիլի պահպանման պարտավորությունները կատարվել են:
5) Մասնավորեցման պայմանագրերով 2018 թվականի ընթացքում 3 գնորդների կողմից նախատեսված ներդրումային և 1 գնորդի կողմից ստանձնված պրոֆիլի պահպանման պարտավորությունները չեն կատարվել։
6) Մասնավորեցված օբյեկտների գնորդների կողմից հաշվետու ժամանակահատվածում կատարման ենթակա ներդրումային պարտավորությունների և սոցիալական երաշխիքների կատարման մասին տեղեկությունները, ըստ առանձին ընկերությունների և օբյեկտների, ներկայացված են Հավելված 3-ում:
12.Ընկերությունների լուծարման գործընթացը
1) «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ընկերությունները չմասնավորեցվելու դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարությունը կարող է որոշում ընդունել այդ ընկերությունների լուծարման մասին:
2) Հաշվետու ժամանակահատվածում լուծարման գործընթացում են գտնվել Ծրագրում ընդգրկված 7 առևտրային կազմակերպություն:
3) Հաշվետու ժամանակահատվածում նշված կազմակերպություններից` 3 կազմակերպության լուծարման գործընթացն ավարտվել է:
4) Հաշվետու ժամանակահատվածում նշված լուծարվող կազմակերպություններում մարվել է 14,188 մլն դրամ կրեդիտորական պարտք, որից՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե` 3,916 մլն դրամ, համայնքային բյուջե՝ 649,0 հազ. դրամ, աշխատավարձի գծով` 7,364 մլն դրամ և այլ կրեդիտորական պարտքի գծով 2,259 մլն դրամ:
5) Ընկերությունների` հաշվետու ժամանակահատվածում լուծարման գործընթացում գտնվելու մասին տեղեկությունները ներկայացված են Հավելված 4-ում:
- «ՓՈՔՐ» ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՈՒՄԸ
- «Փոքր» օբյեկտների մասնավորեցման կատարողականը
1) Հաշվետու ժամանակահատվածում «փոքր» օբյեկտ չի մասնավորեցվել:
2) Նախորդ տարիներին մասնավորեցված «փոքր» օբյեկտներից հաշվետու ժամանակահատվածում տարաժամկետ վճարման ենթակա վճարումներից ստացված պետական բյուջեի եկամուտները կազմել են 33,816 մլն ՀՀ դրամ:
Հավելված 1
«Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի
կատարման 2018 թվականի տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին»
Հայաստանի Հանրապետության օրենքի
ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Հաշվետու ժամանակաշրջանում աճուրդով մասնավորեցված ընկերությունների մասին
Հ/Հ |
Պետական գույքի անվանումը (ծածկագիրը` ըստ Ծրագրի) |
Գտնվելու վայրը |
Պետական կառավարման մարմնի անվանումը |
Հայաստանի Հանրապետության կառավա-րության որոշման համարը, ամսաթիվը |
Աճուրդի անցկաց- ման ձևը |
Մեկնարկային գինը (հազ.դրամ) |
Աճուրդի հաղթողի առաջարկած գինը (հազ.դրամ) |
Ընկերության հաշվեկշռում ամրագրված պարտա-վորություն- ները (հազ. դրամ) |
Պայմանագրի կնքման ամսաթիվը |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
1. |
«Վարդենիսի ստոմատոլոգիական պոլիկլինիկա» ՓԲԸ (ծածկագիր` 90123) |
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզ, քաղ.Վարդենիս |
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզ, քաղ.Վարդենիս |
N 1562-Ա 07.12.2017թ. |
դասական |
361,0 |
361,0 |
596.0 |
05.02.2018թ. |
2 |
«Երառսպասարկում» ՓԲԸ (ծածկագիր`74730) |
քաղ. Երևան, Մ.Խորենացու փ.26ա |
Պետական գույքի կառավարման կոմիտե |
N1572-Ա 07.12.2017թ. |
դասական |
17545,57 |
17545,57 |
2431,0 |
20.02.2018թ. |
Հավելված 2
«Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի
կատարման 2018 թվականի տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին»
Հայաստանի Հանրապետության օրենքի
ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՇՎԵՏՈՒ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՁևՈՎ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՎԱԾ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հ/Հ |
Ընկերության (պետական գույքի) անվանումը, ծածկագիրը` ըստ Ծրագրի |
Գտնվելու վայրը |
Պետական կառավարման մարմինը |
Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման համարը, ամսաթիվը |
Պետական գույքի գնահատված արժեքը (հազ. դրամ) |
Վաճառ-քի գինը (հազ. դրամ) |
Ընկերության հաշվեկշռում ամրագրված պարտա-վորություն- ները (հազ. դրամ) |
Ներդրումային պարտավորու- թյունների և սոցիալական երաշխիքների մասին՝ ըստ մասնավորեցման պայմանագրի |
Գնորդը |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
1. |
«Գեոէկոնոմիկա» ՓԲԸ (ծածկագիր`62130) |
քաղ.Երևան, Կոմիտասի 49 |
Պետական գույքի կառավարման կոմիտե |
Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի փետրվարի 15-ի N 153-Ա որոշում |
200 |
200 |
63077,2 |
չկա |
Աշխատավորական կոլեկտիվ |
2 |
Տաշիրի կինոցանցի գույք (ծածկագիր `6112) |
Հայաստանի Հանրապետություն, Լոռու մարզ, Տաշիրի քաղաքային համայնք,Վ.Սարգսյան փող., 4-րդ թղմ., N 36/1 |
Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարություն |
Հայաստանի Հանրապետությանկառավարության 2018 թվականի մայիսի 11-ի N 558-Աորոշում |
Տաշիրի կինոցանցին պատկանող «Կինոյի տան» շենքի վնասվածության մակարդակը դասվում է 4-րդ աստիճանի և շենքը ենթակա է քանդման: |
1 |
գույք |
Մեկ տարվա ընթացքում ապահովել կինոթատրոնի շենքի քանդման և շինարարական աղբի տեղափոխման, հարակից այգու հիմնման և բարեկարգման աշխատանքների իրականացումը՝ այդ նպատակով կատարելով 32 մլն դրամի ներդրումներ. |
Տաշիրի քաղաքային համայնք |
3 |
«Դիլիջան » մանկական հակատուբերկուլյոզային առողջարան ՓԲԸ (ծածկագիր`90112) |
Հայաստանի Հանրապետություն, Տավուշի մարզ, քաղ.Դիլիջան, Օրջոնիկիձեի 5/1 |
Պետական գույքի կառավարման կոմիտե |
Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի մարտի 3-ի N 321-Ա որոշում |
134420,4 |
134420,4 |
154 |
չկա |
Վարձակալ «Առողջ ապագա բժշկական կենտրոն» ՍՊԸ |
Հավելված 3
«Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի
կատարման 2018 թվականի տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին»
Հայաստանի Հանրապետության օրենքի
ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՄԱՍՆԱՎՈՐԵՑՎԱԾ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ և ԱՆԱՎԱՐՏ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ԳՆՈՐԴՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ
ՀԱՇՎԵՏՈՒ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ և ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ
հ/հ |
Մասնավորեցված գույքի և գնորդի անվանումը |
Նախատեսված պայմանագային պարտավորությունները |
Կատարման ժամկետը |
Կատարման ընթացքը |
1 |
Հրազդանի կինոցանցի «Հրազդան» կինոթատրոնի գույք, Կոտայքի մարզ,ք. Հրազդան, Սպանդարյան փող.: Գնորդ՝ Բագրատ Առաքելյան Պայմանագիր՝ 225-Մ 20.01.2005թ.
|
Պրոֆիլի պահպանում |
20.01.2018թ. |
Պահպանվել է: |
2 |
«Գյուղատնտեսական տեխնիկայի փորձարկումևներդրում» ՓԲԸ ՀՀ Կոտայքի մարզ, ք.Եղվարդ Երևանյան 2 Գնորդ՝ «ԱԳՐՈՀՈԼԴԻՆԳ ԱՐՄԵՆԻԱ» ՍՊԸ Պայմանագիր՝ 874-ՈՒ 25.02.2016թ.
|
100 000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի ներդրում |
25.02.2018թ.
|
Չի կատարվել: Պարտավորությունը չի կատարվել հաշվարկվել է 20 000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի տույժ |
3 |
«Ռեմդիզել» ՓԲԸ, Կոտայքի մարզ, գ. Բալահովիտ Գնորդ՝ «ԲԻԶՆԵՍ-ԼԱՅՆ» ՍՊԸ Պայմանագիր՝ 857-ՈՒ13.08.2008թ. |
Կատարել 25 000 000 ՀՀ դրամ ներդրում և ապահովել 99 աշխատատեղ |
25.08.2018թ. |
Չի կատարվել Հաշվարկվել 5 000 000 ՀՀ դրամի տուգանք և 5 940 000 ՀՀ դրամի տուգանք աշխատատեղերը չապահեվելու համար |
4 |
«Գուգարք» կարի ԱՄ-ի կազմից առանձնացված «Դարպասի արտադրամաս»-ի գույք Լոռու մարզի Դարպաս համայնք Գնորդ՝ «ՎԱԲԱ» ՍՊԸ Պայմանագիր` 870-ՈՒ, 03.02.2014 |
ստեղծել 20 աշխատատեղ՝ առնվազն 60 000 ՀՀ դրամ ամսական աշխատավարձով |
31.12.2018թ.
|
Ստեղծվել է` 24 աշխատատեղ, 73 000 ՀՀ դրամ ամսական աշխատավարձով |
5 |
«Լեռնամետալոգիայի ինստիտուտ» ՓԲԸ Գնորդ՝ «Արմենիան Քամփըր Փրոգրամ» ՓԲԸ «Մաքուր երկաթի գործարան» ԲԲԸ Պայմանագիր` 435-Ու 22.10.2002թ. |
Պրոֆիլի պահպանում |
22.10.2018թ. |
Պահանջվել է լրացուցիչ փաստաթղթեր |
6 |
«Ս.Վ.Մալայանի անվան ակնաբուժական կենտրոն» ՓԲԸ քաղ.Երևան Ֆուչիկի 30 Գնորդ՝«Ս.Վ.Մալայանի ակնաբուժական կենտրոն» ՓԲԸ Պայմանագիր`601-Ու 07.10.2003թ. |
Պրոֆիլի պահպանում |
07.10.2018թ. |
Կատարված է |
7 |
«Ռադիո» ՓԲԸ-ի 100% բաժնետոմսեր Գեղարքունիքի մարզ,գ.Նորատուս Գնորդ՝«Միջազգային ռադիոցանց» ՓԲԸ Պայմանագիր` 864-Ու 28.12 2010թ. |
Պրոֆիլի պահպանում |
29.12.2018թ. |
Կատարված է |
8 |
«Գանձաքար» կինոթատրոն ՀՀ Տավուշի մարզ, Գանձաքար համայնք, 28 փողոց, թիվ 11 հասցե Գնորդ՝ «Տավուշի մարզի Գանձաքար համայնք Պայմանագիր` 871-ՈՒ 17.02.2014թ.
|
20 000 000 ՀՀ դրամի ներդրում |
31.12.2018թ. |
Հաշտության համաձայնությունը կնքելուց և ՀՀ դատարանի համապատասխան վճռով հաստատվելուց հետո որոշմամբ սահմանված ժամկետում կլուծվի պայմանագիրը։
|
Հավելված 4
«Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի
կատարման 2018 թվականի տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին»
Հայաստանի Հանրապետության օրենքի
ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Հաշվետու ժամանակահատվածում լուծարման և սնանկացման գործընթացի մասին
Հ/Հ |
Ծածկա- գիրը` ըստԾրագրի |
Ընկերության անվանումը |
Հիմնադիրը |
Լուծարման մասին Հայաստանի Հանրապետության Կառավարության որոշման համարը, ամսաթիվը |
Լուծարման ընթացքը |
|
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
|
|
90035 |
«Էկոսերվիս» ՓԲԸ-ի «Գեոմատակարար» ԴՓԲԸ |
Պետական գույքի կառավարման կոմիտե |
Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հուլիսի 26-ի N 929-Աորոշում |
Լուծարված: |
|
|
62061 |
«Գրանիտ» ՓԲԸ |
Պետական գույքի կառավարման կոմիտե |
Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 11-ի N 1379-Ա որոշում |
Լուծարված: |
|
|
20904.8 |
«Արթիկի նավթամթերք» ՓԲԸ |
Պետական գույքի կառավարման կոմիտե |
Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի սեպտեմբերի22-ի N 971-Ա որոշում |
Գտնվում է լուծարման գործընթացում: |
|
|
90111 |
«Օշական» մանկական վերականգնողական կենտրոն» ՓԲԸ |
Պետական գույքի կառավարման կոմիտե |
Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի օգոստոսի 3-ի N 940-Ա որոշում |
Գտնվում է լուծարման գործընթացում: |
|
|
62021 |
«Արաքս» ՓԲԸ |
Պետական գույքի կառավարման կոմիտե |
Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի մարտի 15-ի N 266-Ա որոշում |
Գտնվում է լուծարման գործընթացում: |
|
|
90100 |
«Ագրոսպասարկում» ՓԲԸ |
Պետական գույքի կառավարման կոմիտե |
Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի նոյեմբերի 8-ի N 1268-Ա որոշում |
Գտնվում է լուծարման գործընթացում: |
|
|
90105 |
«Ընդունելությունների տուն» |
Պետական գույքի կառավարման կոմիտե |
Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի մարտի 6-ի N 239-Ն որոշում |
Լուծարված: |
-
Քննարկվել է
21.02.2019 - 11.03.2019
-
Տեսակ
Օրենք
-
Ոլորտ
Պետական գույքի կառավարում
-
Նախարարություն
Պետական գույքի կառավարման կոմիտե
Դիտումներ` 6923
Տպել