Հիշել նախագիծը

Նախագիծը ընդունվել է

Առանց մրցույթի դրամաշնորհ հատկացնելու և ՀՀ կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1515-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 

ՀՀ կառավարության «Առանց մրցույթի դրամաշնորհ հատկացնելու և ՀՀ կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1515-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին»  որոշման ընդունման 

 

 

2018թ. հունիսի 1-ի  թիվ 581-Ա  Կառավարության ծրագրով հաստատված տնտեսական զարգացման երեք հիմնական առաջնահերթություններից մեկը բարձր տեխնոլոգիաների ոլորտն է և նախատեսվում է՝

- Խթանել հայկական ՏՏ, ՏՀՏ, բարձր տեխնոլոգիական արտադրանքի մրցունակ բրենդի ձևավորմանը և ապահովել միջազգային շուկաներում պահանջարկ ունեցող արտադրանքի պատշաճ ներկայացմանը։

- Խթանել Հայաստանի մարզերում առկա ենթակառուցվածքների հիմքով ժամանակակից հագեցած տեխնոլոգիական կենտրոնների արդյունավետ գործունեությունը և ձեռնարկել միջոցներ այլ քաղաքներում նոր կենտրոնների ստեղծման ուղղությամբ:

- Նպաստել վերազգային ՏՏ, ՏՀՏ, բարձր տեխնոլոգիական ընկերությունների մուտքը Հայաստան՝ հիմնելու բարձր տեխնոլոգիական գիտահետազոտական-արտադրական և կրթական կենտրոններ։

Ներկայումս նախարարության կողմից  Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում իրականացվում է ՀՀ պետական բյուջեից ֆինանսավորվող  երեք ծրագրեր՝ <<Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի խթանման ծառայությունների>>, <<Գյումրու և Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնների գործունեության իրականացման>> և <<2019թ. Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովի կազմակերպման>>: 

Որոշման նախագծի ընդունումը բխում է նախ և առաջ 2018թ. հունիսի 1-ի  թիվ 581-Ա  Կառավարության ծրագրով հաստատված տնտեսական զարգացման երեք հիմնական առաջնահերթությունների ապահովման կարևորությունից՝ ապահովելու համար վերոհիշյալ զարգացման ուղղությունները՝ ՝ <<Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի խթանման ծառայությունների>>, <<Գյումրու և Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնների գործունեության իրականացման>> և <<2019թ. Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովի կազմակերպման>> ծրագրերի իրականացման միջոցով,  և <<Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի մասին>> ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 17 կետի պահանջներից, այն որ Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեից դրամաշնորհներն իրավաբանական անձանց տրամադրվում են Հայաստանի Հանրապե­տության օրենսդրությամբ սահմանված մրցույթի ընթացակարգով, բացառությամբ այն դեպքերի, երբ այդ միջոցների հաշվին ծրագրերի և միջոցառումների իրականացումը կարող է իրականացվել միայն կոնկրետ իրա­վա­բանական անձի միջոցով` բացառիկության հանգամանքով պայմանավորված: Ընդ որում, առանց մրցույթի իրավաբանական անձին դրամաշնորհի տրամադրումն իրականացվում է Կառավարության որոշմամբ:

Մինչև 2019թ նշված ծրագրերն իրականացվել են ոլորտում առաջատար համարվող «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի և «Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության>> կողմից: Ներկայումս, նկատի ունենալով վերջիններիս բացառիկության հանգամանքը, նպատակահարմար է 2019թ ևս ծրագրերի համապատասխան միջոցառումների իրականացումը վերապահել «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամին և «Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությանը>>:

 Բացի այդ, պետք է հաշվի առնել, որ <<Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի խթանման ծառայությունների>>, <<Գյումրու և Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնների գործունեության իրականացման>> և <<2019թ. Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովի կազմակերպման>>  ծրագրերի որոշ բաղադրիչներ հանդիսանում են համաֆինանսավորման ծրագրեր՝ օրինակ տարածքների վարձակալություն, միջազգային դոնոր կազմակերպությունների հետ ստարտափերի աջակցություն,  աշխատակիցների վարձատրություն և այլն, որոնք արդեն իրականացվում են «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամին և «Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության>> կողմից և ՀՀ պետական բյուջեից նշված ծրագրերի իրականացման համար դրամաշնորհները մրցութային կարգով տրամադրումը կարող է բացասական անդրադառնալ միջոցառումների լիարժեք և արդյունավետ իրականացման համար:

 


 

  • Քննարկվել է

    19.02.2019 - 07.03.2019

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Տրանսպորտ

  • Նախարարություն

    Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 7688

Տպել