Հայկ Սարգսյան
15.02.2019
Չմոռանաք որողոպմների ընդունման ժամանակ շահերի բախման մասին։
5 - Կողմ
3 - Դեմ
Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ
«ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
«Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության 2018 թվականի մարտի 23-ի ՀՕ-206-Ն օրենքի (այսուհետ՝ նաև Օրենք) 5-րդ հոդվածով սահմանվում է, որ քաղաքական պաշտոնը` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքներով նախատեսված ընտրովի կամ նշանակովի պաշտոն է, որն զբաղեցնող անձն օժտված է քաղաքական որոշումներ կայացնելու իրավասությամբ և քաղաքական պատասխանատվություն է կրում այդ որոշումների համար:
Համայնքային քաղաքական պաշտոններն են` համայնքների ղեկավարների և նրանց տեղակալների, համայնքի ավագանու անդամի պաշտոնները:
Օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հանրային պաշտոն զբաղեցնող անձինք և հանրային ծառայողները չեն կարող զբաղեցնել իրենց կարգավիճակով չպայմանավորված պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման այլ մարմիններում, որևէ պաշտոն` առևտրային կազմակերպություններում, զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, կրթական և ստեղծագործական աշխատանքից:
Նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ հանրային պաշտոն զբաղեցնող անձինք և հանրային ծառայողները պաշտոնում նշանակվելուց (ընտրվելուց) հետո՝ մեկ ամսվա ընթացքում, պարտավոր են ապահովել սույն հոդվածի 1-ին մասով սահմանված պահանջների կատարումը:
Նույն հոդվածի 17-րդ մասի համաձայն՝ հանրային պաշտոն զբաղեցնող անձի և հանրային ծառայողի կողմից սույն հոդվածով նախատեսված անհամատեղելիության պահանջները խախտելը նրա լիազորությունների դադարեցման կամ նրան զբաղեցրած պաշտոնից ազատելու հիմք է:
Օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի համաձայն՝ հանրային ծառայողի հիմնական իրավունքներն են՝ աշխատանքի համար համարժեք վարձատրություն ստանալը:
Օրենքի 47-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և հանրային ծառայողների երաշխիքներն են` վարձատրությունը և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ վճարները:
Օրենքի 48-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի համաձայն՝
«Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝
1) աշխատել քաղաքապետարանի կամ որևէ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմում, լինել Երևանի ենթակայության կազմակերպությունների ղեկավար.
2) լինել վարչական շրջանի ղեկավար.
3) աշխատել ոստիկանությունում, ազգային անվտանգության ծառայությունում, լինել դատավոր, Սահմանադրական դատարանի դատավոր, զինծառայող, դատական ծառայող, դատախազության մարմիններում ծառայող:
«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 19-րդ հոդված 1-ին մասի համաձայն՝
1) զբաղեցնել որևէ պաշտոն աշխատակազմում և համայնքային ենթակայության կազմակերպություններում.
2) լինել համայնքի ղեկավար, համայնքի ղեկավարի պաշտոնակատար կամ վարչական ղեկավար.
3) աշխատել իրավապահ, ազգային անվտանգության և դատական մարմիններում:
Ավագանու անդամների համար անհամատեղելիության պահանջները սահմանող օրենքները ավելի վաղ են ընդունվել, քան «Հանրային ծառայության մասին» օրենքը:
«Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ավագանու անդամն իր պարտականությունների կատարման հետևանքով առաջացած ծախսերի դիմաց իր ցանկությամբ և ավագանու որոշմամբ կարող է ստանալ ամսական դրամական փոխհատուցում` Հայաստանի Հանրապետության նվազագույն աշխատավարձի չափով:
«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 24-րդ հոդված 1-ին մասի համաձայն՝ համայնքի ավագանու անդամը իր պարտականությունների կատարման հետևանքով առաջացած ծախսերի դիմաց իր ցանկությամբ և ավագանու որոշմամբ կարող է ստանալ ամսական դրամական փոխհատուցում` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի ամենամսյա պատգամավորական ծախսերի մինչև 30 տոկոսի չափով:
Համայնքային քաղաքական պաշտոններ զբաղեցնող անձանցից վարձատրություն ստանում են համայնքի ղեկավարը և նրա տեղակալները:
Համայնքի ավագանու անդամները, ըստ էության, աշխատում են հասարակական հիմունքներով և նրանք վարձատրություն չեն ստանում, իսկ իրենց պարտականությունների կատարման հետևանքով առաջացած ծախսերի դիմաց իրենց ցանկությամբ և ավագանու որոշմամբ կարող են ստանալ դրամական փոխհատուցում:
«Հանրային ծառայության մասին» օրենքի 31-րդ հոդվածով սահմանվում են հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և հանրային ծառայողների պաշտոնների հետ անհամատեղելիության պահանջները, որոնք առաջացնում են իրավաբանական հետևանքներ:
Համայնքների ավագանիների մի մասը զբաղեցնում է պաշտոններ առևտրային կազմակերպություններում կամ կատարում է վճարովի այլ աշխատանքներ, որոնք անհամատեղելի են ավագանու անդամի կարգավիճակի հետ՝ համաձայն Օրենքի:
Հաշվի առնելով վերոգրյալը, բացահայտված խնդիրը կարգավորելու նպատակով անհրաժեշտություն է առաջանում համապատասխան լրացումներ կատարել Օրենքում:
Միաժամանակ, անհրաժեշտություն է առաջանում լրացում կատարել նաև Օրենքի 31-րդ հոդվածի 6-րդ մասում, որի համաձայն՝ հանրային պաշտոն զբաղեցնող անձը (բացառությամբ Հայաստանի Հանրապետության նախագահի, պատգամավորի, Կառավարության անդամի, ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի) կամ հանրային ծառայողը կարող է ընդգրկվել 50 և ավելի տոկոս Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ առևտրային կազմակերպության տնօրենների խորհրդի (դիտորդ խորհուրդ) կազմում, եթե դա ուղղակիորեն առնչվում է իր պաշտոնավարման ոլորտի քաղաքականության իրականացման հետ` առանց վարձատրության կամ որևէ այլ ձևով փոխհատուցում ստանալու կամ հանրային պաշտոն չզբաղեցնող անձանց կամ ոչ հանրային ծառայողների համար նախատեսված սոցիալական երաշխիքներից կամ այլ ծառայություններից կամ արտոնություններից օգտվելու իրավունքի:
Նշված խմբագրությամբ սահմանափակվել է հանրային պաշտոն զբաղեցնող անձի կամ հանրային ծառայողի իրավունքը 50 և ավելի տոկոս համայնքի մասնակցությամբ առևտրային կազմակերպության տնօրենների խորհրդի (դիտորդ խորհուրդ) կազմում ընդգրկվելու իրավունքը: Իսկ խոշոր համայնքները ունեն բազմաթիվ առևտրային կազմակերպություններ, որոնց գործունեության ընդհանուր ղեկավարման անհրաժեշտությունից ելնելով կարևորվում է նշված պաշտոնյաների ընդգրկումը խորհուրդների կազմում:
Առաջարկվող կարգավորման նպատակը և բնույթը
Սույն օրենքի ընդունումը նպատակ ունի ապահովել համայնքային քաղաքական պաշտոն զբաղեցնող, փաստորեն հասարակական հիմունքներով աշխատող հանրային պաշտոնյաների կողմից վճարովի այլ աշխատանք կատարելու իրավունքի իրականացումը, որը երաշխավորված է Սահմանադրության 57-րդ հոդվածով, ինչպես նաև հնարավորություն կընձեռվի հանրային պաշտոն զբաղեցնող անձին կամ հանրային ծառայողին ընդգրկել 50 և ավելի տոկոս համայնքի մասնակցությամբ առևտրային կազմակերպության տնօրենների խորհրդի կազմում:
Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի իրավաբանական վարչության կողմից:
Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունմամբ կապահովվի համայնքային քաղաքական պաշտոն զբաղեցնող, փաստորեն հասարակական հիմունքներով աշխատող հանրային պաշտոնյաների Սահմանադրությամբ երաշխավորված վճարովի այլ աշխատանքի իրավունքի իրականացումը, ինչպես նաև նախագծի ընդունման արդյունքում հանրային պաշտոն զբաղեցնող անձը կամ հանրային ծառայողը իրավունք կունենա ընդգրկվել 50 և ավելի տոկոս համայնքի մասնակցությամբ առևտրային կազմակերպության տնօրենների խորհրդի կազմում:
Քննարկվել է
15.02.2019 - 03.03.2019
Տեսակ
Օրենք
Ոլորտ
Տարածքային կառավարման և զարգացման, Հանրային ծառայություն
Նախարարություն
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն
Դիտումներ` 11642
Տպել15.02.2019
Չմոռանաք որողոպմների ընդունման ժամանակ շահերի բախման մասին։