Հիշել նախագիծը

ՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ԵՎ ԱՐՏԱՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ԴԱՏԱՀՈԳԵԲՈՒԺԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈւՆ ՈՐՈՇՈՒՄ

Նախագծով սահմանվում են հիվանդանոցային և արտահիվանդանոցային  դատահոգեբուժական փորձաքննությունների կատարման կարգն ու պայմանները` կարգավորելով համապատասխան ոլորտի հասարակական հարաբերությունները և լրացնելով օրենսդրության բացերը: Նախագծի ընդունման դեպքում ակնկալվում է բարելավել հոգեկան խանգարումներով տառապող անձանց իրավունքների իրացումը, տարբեր գործիքների միջոցով սահմանել մեխանիզմներ՝ դրանց պաշտպանության համար, սահմանել դատահոգեբուժական փորձաքննությունների իրականացման ընթացակարգը` սահմանելով փորձաքննությունների իրականացման կոնկրետ ժամկետներ: Դատահոգեբուժական փորձաքննությունները, որպես դատաբժշկական փորձաքննության առանձին տեսակ, որտեղ լաբորատոր-գործիքային հետազոտություններ չեն արվում, և փորձաքննություններն իրականացվում են բացառապես բժշկի գիտելիքների ու մասնագիտական հմտությունների հիման վրա, ունեն առանձնահատուկ կարգավորումների անհրաժեշտություն: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ դատահոգեբուժական փորձաքննությունները որոշակիորեն շոշափում են անձանց իրավունքները, ուստի նպատակահարմար է դատահոգեբուժական փորձաքննություններին վերաբերող կարգի առկայությունը: 

  • Քննարկվել է

    07.02.2019 - 01.03.2019

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Առողջապահություն

  • Նախարարություն

    Առողջապահության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 10480

Տպել

Առաջարկներ`

Ստելլա Չանդիրյան

28.02.2019

Նախագծով կարգավորումներ նախատեսված չեն փորձագետի, փորձագիտական հիմնարկների անդամների համար պահպանելու կոնֆիդենցիալությունն իրենց գործունեության ընթացքում փորձաքննության ենթարկվող անձի վերաբերյալ իրենց հայտնի դարձած տվյալների նկատմամբ եւ դրանք տրամադրել երրորդ կողմին բացառապես օրենսդրությամբ նախատեսված իրենց լիազորությունների շրջանակներում։ Փորձաքննության ենթարկվող անձի անձնական տվյալների պահպանման նպատակով՝ առաջարկում ենք Նախագծով փորձագետների եւ փորձագիտական հիմնարկների համար լրացուցիչ պարտականություն նախատեսել՝ պահպանելու փորձաքննության ենթարկված անձի տվյալների կոնֆիդենցիալությունը։

Ստելլա Չանդիրյան

28.02.2019

Նախագծի VI մասի 41 եւ 42-րդ կետերով սահմանվում են քաղաքացիական եւ քրեական գործերի շրջանակներում իրականացվող փորձաքննության համար կատարվող ծախսերի վճարման հարցը, սակայն Նախագծով կարգավորումներ նախատեսված չեն վարչական գործի շրջանակներում իրականացվող փորձաքննության համար կատարվող ծախսերի վճարման հարցի վերաբերյալ, ինչն առաջարկում ենք ամրագրել։

Ստելլա Չանդիրյան

28.02.2019

Նախագծի VI մասի 38-րդ կետում առաջարկում են «Քաղաքացիական դատավարության օրենսգրքի» բառերից հետո ավելացնել «105 եւ» արտահայտությունը։

Տեսնել ավելին