«Հայաստանի Հանրապետության հողային ֆոնդի՝ ըստ նպատակային նշանակության հողերի 2019 թվականի կադաստրային գները հաստատելու մասին»
-
3 - Կողմ
-
0 - Դեմ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՅԻՆ ՖՈՆԴԻ` ԸՍՏ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԵՐԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԳՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
- Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Իրավական ակտի ընդունումը պայմանավորված է հողի հարկի 2019 թվականի հարկման բազայի ձևավորման, ինչպես նաև ՀՀ հողային օրենսգրքի 66-հոդվածի 2-րդ մասի 2-րդ պարբերության և «Հողի հարկի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի պահանջների կատարման անհրաժեշտությամբ:
- Առաջարկվող կարգավորման բնույթը
Կարգավորման բնույթը «Հողի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով հողի հարկի հարկման բազայի որոշման նպատակով ֆիզիկական անձանց և կազմակերպություններին պատկանող հողերի կադաստրային գնահատման աշխատանքների արդյունքում ձևավորված հարկվող օբյեկտ հանդիսացող հողամասերի հարկման բազաների (կադաստրային գների) պահպանումն է և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի ապրիլի 6-ի «Անշարժ գույքի կադաստր վարող մարմնի կողմից անշարժ գույքի հարկով հարկման օբյեկտ համարվող անշարժ գույքի ու դրանց գնահատումների (վերագնահատումների) վերաբերյալ տեղական ինքնակառավարման մարմիններին տեղեկություններ ներկայացնելու կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մայիսի 22-ի N 641-Ն և 2007 թվականի ապրիլի 19-ի N 465-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 388-Ն որոշմամբ սահմանված կարգի 3-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերի պահանջների համաձայն՝ անշարժ գույքի հարկ վճարողներին uեփականության կամ պետական սեփականություն հանդիսացող հողերի մշտական օգտագործման իրավունքով տրամադրված հողամասերի հաշվառման ու գնահատման տվյալների ամփոփ ցուցակների ձևավորումն է:
- Ակնկալվող արդյունքը
Իրավական ակտի ընդունմամբ կձևավորվեն Հայաստանի Հանրապետության համայնքների վարչական սահմաններում գտնվող հողամասերի 2019 թվականի հարկման բազաները, Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի ապրիլի 6-ի «Անշարժ գույքի կադաստր վարող մարմնի կողմից անշարժ գույքի հարկով հարկման օբյեկտ համարվող անշարժ գույքի ու դրանց գնահատումների (վերագնահատումների) վերաբերյալ տեղական ինքնակառավարման մարմիններին տեղեկություններ ներկայացնելու կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մայիսի 22-ի N 641-Ն և 2007 թվականի ապրիլի 19-ի N 465-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 388-Ն որոշմամբ սահմանված կարգի 3-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերի համաձայն՝ անշարժ գույքի հարկով հարկման օբյեկտ համարվող անշարժ գույքի հարկ վճարողներին uեփականության կամ մշտական օգտագործման իրավունքով տրամադրված պետական սեփականություն հանդիսացող հողամասերի հաշվառման ու գնահատման տվյալների ամփոփ ցուցակները, որը հնարավորություն կտա հաշվարկելու և գանձելու 2019 թվականի հողամասերի հարկը համայնքային բյուջեներ ներգրավելու համար:
-
Քննարկվել է
06.02.2019 - 25.02.2019
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Քաղաքաշինություն, Տարածքային կառավարման և զարգացման, Պետական գույքի կառավարում, Կադաստր
-
Նախարարություն
Կադաստրի կոմիտե
Դիտումներ` 7648
Տպել