Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 12-ի N 493-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ       

     Ո  Ր  Ո  Շ  Ո Ւ  Մ 

 --------- ---------------- 2019  թվականի  N    - Ն 

Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ

ՄԱՅԻՍԻ 12-Ի n 493-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ  ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 12-ի «Օտարերկրացի աշխատողի համար գործատուին աշխատանքի թույլտվու­թյուն տրամադրելու և մերժելու կարգը և ժամկետները, համապա­տաս­խան աշխատանքով օտարերկրացուն չապահովելու դեպքում գործատուի կողմից ծախսերի հատուցման  կարգը և չափերը, օտարերկրացի աշխա­տողի համար գործատուին աշխատանքի թույլտվու­թյուն տրամադրելու համար անհրաժեշտ փաստաթղթերի և բարձր որակավորում ունեցող օտարերկրացի մասնագետներին առանց աշխատանքի  թույլտվության Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրա­վունք տվող  մասնագիտությունների ցանկերը սահմանելու մասին»» N 493-Ն որոշման (այսուհետ` որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները.

1) որոշման վերնագիրը «ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ» բառից հետո լրացնել «ՑԱՆԿԸ» բառով, իսկ «ԻՐԱՎՈՒՆՔ ՏՎՈՂ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԵՐԸ» բառերը փոխարինել «ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ» բառով.

2) որոշման 1-ին կետի 4-րդ ենթակետում «իրավունք տվող մասնագիտությունների ցանկը» բառերը փոխարինել «առանձնահատկությունները» բառով.

3) որոշման N 1 հավել­վածի`

ա. 3-րդ կետում «հինգ» բառը փոխարինել «տասը» բառով,

բ. 6-րդ կետը «լրացման օրը» բառերից հետո լրացնել «, եթե այն լրացվում է մինչև 30 օրվա ընթացքում: 30 օրը գերազանցելու դեպքում աշխատանքի թույլտվություն ստանալու համար գործատուն ներկայացնում է փաստաթղթերի նոր փաթեթ:» բառերով,

գ. 7-րդ կետը «ընթացքում» բառից հետո լրացնել «Ընդ որում, առաջին անգամ աշխատանքի թույլտվությունը տրամադրվում է մինչև մեկ տարի ժամկետով, իսկ յուրաքանչյուր հաջորդ անգամ` մինչև երեք տարի ժամկետով:» բառերով,

դ. 10-րդ և 18-րդ կետերը «ձևի» բառից հետո լրացնել «Հաշվառման գրանցամատյանը վարվում է նաև էլեկտրոնային եղանակով:» բառերով,

ե. Ձև N 1-ով հաստատված աղյուսակի 2-րդ սյունակը «անվանումը» բառից հետո լրացնել «և զբաղմունքների դասակարգիչը» բառերով, 5-րդ սյունակը «Աշխատավարձը» բառից հետո լրացնել «(առանց հարկերի)» բառերով, իսկ 6-րդ սյունակը «Աշխատաժամանակի տևողությունը» բառերից հետո լրացնել «(շաբաթական)» բառով,

զ. Ձև N 2-ը «ՆԱԽԱՐԱՐ» բառից հետո լրացնել «ԿԱՄ ՆԱԽԱՐԱՐԻ ԿՈՂՄԻՑ ԼԻԱԶՈՐՎԱԾ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁ» բառերով և հանել «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ԿՈՂՄԻՑ ԼԻԱԶՈՐՎԱԾ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁ --------------------  -----------------------------»

                                                                                              (ստորագրությունը)             (անունը, ազգանունը)

բառերը,

է. Ձև N 4-ով հաստատված աղյուսակի 6-րդ սյունակը «անվանումը» բառից հետո լրացնել «և զբաղմունքների դասակարգիչը» բառերով.

4) որոշման N 3 հավել­վածով սահմանված ցանկի 1-ին կետի 2-րդ ենթակետը «անձնագիրը» բառից հետո լրացնել «կամ դրա էլեկտրոնային պատկերատպված (սքանավորված) տարբերակը, ընդ որում` անձնագրի վավերականության ժամկետն առնվազն վեց ամսով պետք է գերազանցի աշխատանքի թույլտվության ժամկետին» բառերով.

5) որոշման 1-ին կետի 4-րդ ենթակետով հաստատված N 4 հավել­վածը շարադրել հետևյալ խմբագրությամբ` համաձայն հավելվածի:

  1. Սույն որոշումը չի տարածվում այն գործատուների վրա, որոնք օտարերկրացիների հետ կնքել են աշխատանքային (ծառայությունների մատուցման) պայմանագրեր մինչև 2018 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում, և այդ պայմանագրերի գործողության ժամկետն ավարտվում է մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ը: Այն դեպքերում, երբ աշխատանքային (ծառայությունների մատուցման) պայմանագրերի գործողության ժամկետն ավարտվում է 2020 թվականի հունվարի 1-ից հետո, գործատուն մինչև 2020 թվականի հունվարի 1-ը սահմանված կարգով դիմում է աշխատանքի թույլտվություն ստանալու համար:
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 Հավելված

ՀՀ կառավարության 2019 թվականի
«----------------» «------»-ի N ------ -Ն որոշման 

«Հավելված N 4
ՀՀ կառավարության 2016 թվականի
մայիսի 12-ի N 493-Ն որոշման

 

ԲԱՐՁՐ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻՆ ԱՌԱՆՑ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՇԽԱՏԵԼՈՒ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ 

  1. Հայաստանի Հանրապետությունում առանց աշխատանքի թույլտվության կարող են աշխատել այն բարձր որակավորում ունեցող օտարերկրացի մասնագետները, որոնց գործատուն պատրաստ է վճարել աշխատավարձ Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության կողմից հրապարակված՝ Հայաստանի Հանրապետությունում ձևավորված նախորդ տարվա միջին ամսական աշխատավարձի քառապատիկի չափով: Ընդ որում, եթե որևէ ամիս աշխատանքային պայմանագրով սահմանված աշխատավարձի չափը նվազի, ապա այդ դեպքում տվյալ օտարերկրացին չի համարվի աշխատանքի թույլտվություն ստանալու բացառություն ունեցող և նրա համար գործատուն սահմանված կարգով պետք է ստանա աշխատանքի թույլտվություն:
  2. Սույն կարգի 1-ին կետում նշված բարձր որակավորում ունեցող օտարերկրյա մասնագետի համար գործատուն Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն է ներկայացնում իր կողմից՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետում եկամտային հարկի վճարումը հավաստող փաստաթղթի էլեկտրոնային պատկերատպված (սքանավորված) տարբերակը` նշված ժամկետում վճարումը կատարելուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում:»:

 

 

 

 

 

 

 

 

 

 

  • Քննարկվել է

    06.02.2019 - 21.02.2019

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Աշխատանք և զբաղվածություն

  • Նախարարություն

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 9437

Տպել