«ՄԱՐԶԵՐԻ, ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԵՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՂԵՏՆԵՐԻ ՌԻՍԿԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՊԼԱՆՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՄՇԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
-
5 - Կողմ
-
0 - Դեմ
Նախագիծ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
ՈՐՈՇՈՒՄ
----- ---------------- 201 թվականի N - Ն
ՄԱՐԶԵՐԻ, ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԵՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՂԵՏՆԵՐԻ ՌԻՍԿԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՊԼԱՆՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՄՇԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածի 4-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Բնական և տեխնածին աղետների ռիսկի նվազեցման, արտակարգ իրավիճակներում արագ և արդյունավետ արձագանքման և կառավարման գործընթացի անխզելիության և շարունակականության ապահովման նպատակով՝ սահմանել մարզերի, համայնքների և կազմակերպությունների աղետների ռիսկի կառավարման պլանների կառուցվածքը` համաձայն հավելվածի:
2. Արտակարգ իրավիճակների Նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝
- կազմել և հաստատել աղետների ռիսկի կառավարման պլաններ մշակող կազմակերպությունների ցանկը.
- մշակել և հաստատել մարզի, համայնքի, կազմակերպության, այդ թվում՝ կրթական հաստատությունների աղետների ռիսկի կառավարման պլանների օրինակելի ձևերը:
3. Մարզպետներին՝ մարզի աղետների ռիսկի կառավարման պլանի օրինակելի ձևը ստանալուց հետո եռամսյա ժամկետում մշակել և հաստատել աղետների ռիսկի կառավարման պլանները՝ նախապես այն համաձայնեցնելով Արտակարգ իրավիճակների նախարարության հետ:
4. Առաջարկել համայնքների ղեկավարներին՝ համայնքի աղետների ռիսկի կառավարման պլանի օրինակելի ձևը ստանալուց հետո եռամսյա ժամկետում մշակել և հաստատել աղետների ռիսկի կառավարման պլանները՝ նախապես այն համաձայնեցնելով Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության հետ:
5. Կազմակերպությունների ղեկավարներին (անկախ կազմակերպական-իրավական տեսակից)՝ կազմակերպության աղետների ռիսկի կառավարման պլանի օրինակելի ձևը ստանալուց հետո եռամսյա ժամկետում մշակել և հաստատել աղետների ռիսկի կառավարման պլանները՝ նախապես այն համաձայնեցնելով Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության հետ:
6. Արտակարգ իրավիճակների, Կրթության և գիտության և Տարածքային կառավարման և զարգացման նախարարներին՝ 2 տարվա ընթացքում համատեղ կազմակերպել կրթական հաստատությունների (անկախ պատկանելիությունից ու սեփականության ձևից) կողմից աղետների ռիսկի կառավարման պլանների մշակումը:
7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ
Հավելված
Կառավարության 201__ թվականի
________-ի ___-ի N____ - Ն որոշման
ՄԱՐԶԵՐԻ, ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԵՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՂԵՏՆԵՐԻ ՌԻՍԿԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՊԼԱՆՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ
1. Աղետների ռիսկի կառավարման պլանն ունի թղթային և/կամ էլեկտրոնային ձև, որը բաղկացած է հետևյալ բաժիններից.
- Ընդհանուր նկարագիրը.
- Աղետների ռիսկի կառավարման համակարգը.
- Աղետների ռիսկի նվազեցում (Վտանգների, խոցելիության, բացասական հետևանքների, աղետների ռիսկի նվազեցմանն ուղղված միջոցառումների և կարողությունների նկարագրություն).
- Արտակարգ իրավիճակներում գործողությունների կազմակերպումը և իրականացումը.
- Արտակարգ իրավիճակների հետևանքների վերացումը / բնականոն գործունեության ապահովումը.
2. Աղետների ռիսկի կառավարման պլանն ունի պլանից բխող հավելվածներ (քարտեզներ, աղետների ռիսկի նվազեցման միջոցառումների տարեկան պլան-ժամանակացույց, ազդարարման սխեմա, տարահանման պլան, ստանդարտ գործողությունների ընթացակարգերն ըստ բնորոշ աղետների և այլն).
3. Սույն հավելվածի 1-ին կետով հաստատված աղետների ռիսկի կառավարման պլանի կառուցվածքին հավելյալ կարող են ավելանալ բացահայտման, գնահատման և աջակցող գործիքներ` հաշվի առնելով մարզերի, համայնքների և կազմակերպությունների առանձնահատկություններն աղետների ռիսկի կառավարման գործում:
4. Աղետների ռիսկի կառավարման պլանի էլեկտրոնային տարբերակը ներկայացվում է շահագրգիռ մարմիններին, իսկ թղթայինը` պահպանվում է մշակող կողմի մոտ:
5. Աղետների ռիսկի կառավարման պլանը ճշգրտվում է տարեկան պարբերականությամբ:
-
Քննարկվել է
05.02.2019 - 20.02.2019
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Արտակարգ իրավիճակներ
-
Նախարարություն
Արտակարգ իրավիճակների նախարարություն
Դիտումներ` 11848
Տպել