Լրամշակման փուլում է
Հայաստանի Հանրապետության սեյսմիկ անվտանգության համակարգի զարգացման հայեցակարգով նախատեսված սեյսմիկ ռիսկի նվազեցման 2017-2021 թվականների միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին
-
3 - Կողմ
-
0 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2017 թվականի _________ «_____»-ի N ____-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԵՅՍՄԻԿ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ
ՀԱՄԱԿԱՐԳԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՍԵՅՍՄԻԿ ՌԻՍԿԻ ՆՎԱԶԵՑՄԱՆ 2017-2021 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Նախագահի 2010 թվականի օգոստոսի 28-ի ՆԿ-140-Ն կարգադրությամբ հաստատված հավելվածի 2-րդ, 14-րդ, 16-րդ, 40-րդ կետերին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հաստատել Հայաստանի Հանրապետության սեյսմիկ անվտանգության համակարգի զարգացման հայեցակարգով նախատեսված սեյսմիկ ռիսկի նվազեցման 2017-2021 թվականների միջոցառումների ծրագիրը` համաձայն հավելվածի:
- Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարին` յուրաքանչյուր կիսամյակ Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել տեղեկատվություն Հայաստանի Հանրապետության սեյսմիկ անվտանգության համակարգի զարգացման հայեցակարգով նախատեսված սեյսմիկ ռիսկի նվազեցման 2017-2021 թվականների միջոցառումների ծրագրով նախատեսված աշխատանքների իրականացման մասին:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Կ. Կարապետյան
Հավելված
ՀՀ կառավարության 2017 թվականի
________ ____ -ի N ___ - Ն որոշման
ԾՐԱԳԻՐ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԵՅՍՄԻԿ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ
ՀԱՄԱԿԱՐԳԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՍԵՅՍՄԻԿ
ՌԻՍԿԻ ՆՎԱԶԵՑՄԱՆ 2017-2021 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ
Միջոցառման անվանումը |
Ակնկալվող արդյունքը |
Պատասխանատու մարմինները |
Համակատարող |
Կատարման ժամկետը |
Ֆինանսական |
Հղումը |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
1.«Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 25-ի N 1528–Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը |
Սույն ՀՀ կառավարության որոշման ընդունմամբ ակնկալվում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի «Սեյսմիկ պաշտպանության ծառայություն» գործակալության նպատակների, խնդիրների հստակեցում, գործառույթների նորովի սահմանում, այդ թվում սեյսմիկ պաշտպանության ծառայության պետական ոչ առևտրային կազմակերպությունների վերաբերյալ դրույթների սահմանում, համակարգի կազմակերպչական հիմնախնդիրների լուծում: Արդյունքում ՀՀ կառավարության որոշումը կհամապատասխանեցվի «Սեյսմիկ պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2017 թվականի մարտի 21-ի ՀՕ-53-Ն օրենքին: |
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն |
- |
2017թ. հոկտեմբեր |
Ֆինանսավորում չի պահանջում |
ՀՀ Նախագահի 2010 թվականի օգոստոսի 28-ի ՆԿ-140-Ն կարգադրությամբ հաստատված հայեցակարգի 2-րդ կետի 1-ին ենթակետ, 14-րդ կետի 1-ին ենթակետ, 23-րդ կետի 2-րդ ենթակետ, 46-րդ կետ |
2.«Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի հունիսի 10-ի N 429 որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու ու Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի հունիսի 7-ի N 392 որոշումը չեղյալ հայտարարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը |
Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգում տեղի ունեցած փոփոխություններն անհրաժեշտություն են առաջացրել նաև փոփոխություններ կատարել ներկայացված ՀՀ կառավարության որոշումներում: Արդյունքում ծրագիրը կհամապատասխանեցվի Հայաստանի Հանրապետության օրենքներում և այլ իրավական ակտերում տեղի ունեցած փոփոխություններին: Կլրացվեն ծրագրի կատարման արդյունավետության բարձրացմանն առնչվող պահանջներ, մոտեցումներ: Կհստակեցվեն պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործունեության առարկաները: |
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն |
ՀՀ պետական կառավարման մարմիններ |
2018թ. մարտ |
Ֆինանսավորում չի պահանջում |
ՀՀ Նախագահի 2010 թվականի օգոստոսի 28-ի ՆԿ-140-Ն կարգադրությամբ հաստատված հայեցակարգի 2-րդ կետի 3-րդ,5-րդ ենթակետեր, 16-րդ կետի 12-րդ,13-րդ, 14-րդ ենթակետեր, 23-րդ կետի 2-րդ ենթակետ, ՀՀ Նախագահի 2016թ. ապրիլի 20-ի թիվ ՀՆԱ-6 հանձնարարականի 2-րդ կետ |
3.«Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հոկտեմբերի 25-ի N 1351–Ն որոշումը նոր խմբագրությամբ շարադրելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը |
ՀՀ կառավարության որոշման նոր խմբագրության արդյունքում ակնկալվում է ՀՀ Նախագահի 2010 թվականի օգոստոսի 28-ի ՆԿ-140-Ն կարգադրությամբ հաստատված հայեցակարգով սահմանված դրույթների լրացում, մասնավորապես` - սեյսմիկ անվտանգության համակարգի զարգացման քաղաքականության մասով, - լուծում պահանջող հիմնախնդիրների մասով, - սեյսմիկ ռիսկի նվազեցման ռազմավարության մասով:
|
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն |
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն, ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտե
|
2018թ. հուլիս |
Ֆինանսավորում չի պահանջում |
ՀՀ Նախագահի 2010 թվականի օգոստոսի 28-ի ՆԿ-140-Ն կարգադրությամբ հաստատված հայեցակարգի ՀՀ Նախագահի 2016թ. ապրիլի 20-ի թիվ ՀՆԱ-6 հանձնարարականի 2-րդ կետ |
4.«ՀՀ ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության արևմտյան ծառայություն», «Սեյսմիկ պաշտպանության հյուսիսային ծառայություն», «Սեյսմիկ պաշտպանության հարավային ծառայություն» և «Սեյսմիկ պաշտպանության արևելյան ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործունեության առանձնահատկությունների մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը |
Պետական ոչ առևտրային կազմակերպությունների կողմից մասնագիտական գործունեության արդյունքում կբացահայտվեն նպատակներին հասնելու առանձնահատկությունները, սահմանված կարգով ֆիզիկական և իրավաբանական անձանց համակարգված կնեկայացվեն համապատասխան փաստաթղթերը (սեյսմիկ պաշտպանության ոլոտին առնչվող քարտեզներ, եզրակացություններ և այլն), լուծում կստանան կադրային կազմակերպական խնդիրները, կապահովվի սեյսմիկ անվտանգության համակարգի գործունեության արդյունավետության բարձրացումը, կարողությունների զարգացումը և ամրապնդումը: |
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն |
- |
2018թ. դեկտեմբեր
|
Ֆինանսավորում չի պահանջում |
ՀՀ Նախագահի 2010 թվականի օգոստոսի 28-ի ՆԿ-140-Ն կարգադրությամբ հաստատված հայեցակարգի 2-րդ կետի 1-ին ենթակետ,
|
5.«Հայաստանի Հանրապետությունում սեյսմիկ ռիսկի գնահատման ռազմավարությունը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը |
Որոշման ընդունման արդյունքում ակնկալվում է սեյսմիկ ռիսկի գնահատման քաղաքականության մշակման, մեխանիզմների և կարողությունների զարգացումն ու ամրապնդումը, իրավական, կազմակերպական և տեխնիկական հիմնախնդիրների լուծման ուղիների նախանշումը: «Տեղական ինքնակառավարման մասին» և «Սեյսմիկ պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներում տեղական ինքնակառավարման մարմիններին տրված սեյսմիկ պաշտպանության ոլորտին առնչվող լիազորությունները կարտացոլվեն սույն որոշման մեջ: |
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն |
ՀՀ պետական կառավարման մարմիններ |
2019թ. հուլիս |
Ֆինանսավորում չի պահանջում |
ՀՀ Նախագահի 2010 թվականի օգոստոսի 28-ի ՆԿ-140-Ն կարգադրությամբ հաստատված հայեցակարգի 14-րդ կետի 1-ին ենթակետ, 16-րդ կետի 1-ին, 14-րդ, 15-րդ ենթակետեր, 23-րդ կետի 1-ին, 2-րդ ենթակետեր |
6. «Արտաշատ քաղաքի բազմաբնակարան բնակելի շենքերի սեյսմիկ խոցելիության գնահատման պիլոտային ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը |
Ծրագրի կատարման արդյունքում ակնկալվում է Արտաշատ քաղաքի սեյսմիկ ռիսկի նվազեցման աշխատանքների առաջին փուլի համակարգված իրականացում սեյսմիկ պաշտպանության տեսակետից կարևոր նշանակության` բազմաբնակարան բնակելի շենքերի համար:Ծրագրի իրականացումը հնարավորություն կտա գնահատելու Արտաշատ քաղաքի բազմաբնակարան բնակելի շենքերի սեյսմիկ խոցելիությունը` ըստ ժամանակացույցի: Բազմաբնակարան բնակելի շենքերի սեյսմիկ խոցելիության մակարդակի գնահատումը և սեյսմիկ ռիսկի նվազեցումը պահանջում են շենքերի և շինությունների մանրակրկիտ հետազննում, որը հանդիսանում է նախնական փուլ սոցիալական և տնտեսական տեսանկյունից ընդունելի սեյսմակայունության մակարդակ ապահովելու համար: |
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն |
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարու-թյուն, ՀՀ Արարատի մարզպետարան
|
2019թ. դեկտեմբեր |
Ֆինանսավորում չի պահանջում |
ՀՀ Նախագահի 2010 թվականի օգոստոսի 28-ի ՆԿ-140-Ն կարգադրությամբ հաստատված հայեցակարգի 14-րդ կետի 5-րդ, 8-րդ ենթակետեր, |
7.«Հայաստանի Հանրապետության բնակչության տարբեր խմբերի և կառավարման մարմինների նախապատրաստման համար ուժեղ երկրաշարժի վերաբերյալ բազմակողմանի ուսուցողական ծրագրերի մշակման և ներդրման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը |
Սեյսմիկ ռիսկի նվազեցման կարևորագույն խնդիրներից մեկը բնակչության տարբեր խմբերի և կառավարման մարմինների իրազեկության բարձրացումը և սեյսմապաշտպանության վարքականոնների ուսուցումն է: Պետական համալիր ծրագրերի շրջանակներում առանձնահատուկ ուշադրության են արժանանում բնակչության տարբեր տարիքային խմբերի ուսուցման կազմակերպման և անցկացման աշխատանքները՝ որպես սեյսմիկ ռիսկի նվազեցմանն ուղղված միջոցառումների կարևոր փուլ: |
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն |
ՀՀ կրթության և գիտության նախարարություն |
2020թ. հուլիս |
Ֆինանսավորում չի պահանջում |
ՀՀ Նախագահի 2010 թվականի օգոստոսի 28-ի ՆԿ-140-Ն կարգադրությամբ հաստատված հայեցակարգի 13-րդ կետ, 14-րդ կետի 9-րդ ենթակետ, 16-րդ կետի 4-րդ, 5-րդ ենթակետեր, 18-րդ կետի 1-ին, 4-րդ ենթակետեր, 19-րդ կետ, 20-րդ կետի 4-րդ, 5-րդ ենթակետեր, 23-րդ կետի 2-րդ, 23-րդ ենթակետեր, 24-րդ կետի 16-րդ ենթակետ 40-րդ կետի 2-րդ, 12-րդ ենթակետեր |
8.«Հայաստանի Հանրապետության պետական հատուկ նշանակության ջրամբարների պատվարների սեյսմիկ խոցելիության գնահատման ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը |
Սեյսմիկ խոցելիության մակարդակի գնահատումը և սեյսմիկ ռիսկի նվազեցումը պահանջում են գոյություն ունեցող ջրամբարների պատվարների մանրակրկիտ հետազննում, որը հանդիսանում է նախնական փուլ սոցիալական և տնտեսական տեսանկյունից ընդունելի սեյսմակայունության մակարդակ ապահովելու համար: Ծրագրի ընդունումը հնարավորություն կտա իրականացնելու պետական հատուկ նշանակության ջրամբարների պատվարների և հարթակների սեյսմիկ վտանգի ու սեյսմիկ խոցելիության մակարդակի գնահատման համակարգված աշխատանքներ: |
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն |
ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարություն, ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտե |
2021թ. հուլիս
|
Ֆինանսավորում չի պահանջում |
ՀՀ Նախագահի 2010 թվականի օգոստոսի 28-ի ՆԿ-140-Ն կարգադրությամբ հաստատված հայեցակարգի 2-րդ կետի 5-րդ ենթակետ, |
-
Քննարկվել է
29.03.2017 - 19.04.2017
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Արտակարգ իրավիճակներ
-
Նախարարություն
Արտակարգ իրավիճակների նախարարություն
Դիտումներ` 10423
Տպել