Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«ԷՖԱՐՎԻ ՄԱՍՐԻԿ» ՓԲԸ-ԻՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՄԻՋՈՑՈՎ ՀՈՂԱՄԱՍ ՕՏԱՐԵԼՈՒՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Նախագիծ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

…….. ………………….. 2019 թվականի  N  ………  - Լ

 

 

«ԷՖԱՐՎԻ ՄԱՍՐԻԿ» ՓԲԸ-ԻՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՄԻՋՈՑՈՎ ՀՈՂԱՄԱՍ ՕՏԱՐԵԼՈՒՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, ինչպես նաև հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կառավարության 21-ը դեկտեմբերի 2017 թվականի N 1679-Ն որոշման 3-րդ կետով հավա­նու­թյան արժանացած՝ «Կառավարության աջակցության համաձայնագրի» դրույթները՝  Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Համաձայնություն տալ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկի համայնքի վարչական տարածքում գտնվող` համայնքային սեփակա­նություն հանդիսացող` 05-065-0145-0012 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նշանակության հողամասից 32.6591 հեկտար մակերեսով հողամասը (հողատեսքը՝ արոտավայր)` նպատակային նշանակության փոփոխումից հետո կադաստրային արժեքով «Էֆարվի Մասրիկ» ՓԲԸ-ին (այսուհետ՝ Ընկերություն) ուղղակի վաճառքի միջոցով օտարելուն՝ որպես պետություն-համայնք-մասնավոր համագործակցություն:
  2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետում նշված հողամասը (այսուհետ՝ Հողամաս) կարող է օգտա­գործվել բացառապես Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկ­տեմ­բերի 29-ի նիստի N 53 արձանագրության 37-րդ կետով հավանության արժա­նա­ցա­ծ ծրագրի իրականացման նպա­տա­կով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 21-ի N 1679-Ն որոշմամբ սահմանված կարգով Հայաս­տա­նու­մ արդյունաբերական մասշտաբի Մասրիկ-1 արևային ֆոտովոլտային ծրագրի գնման ընթացակարգի արդյունքում արևային ֆոտովոլտային կայանի կառուցման և շահագործ­ման նպատակով և դրա նպատակային նշանակությանը համապատասխան.
  3. Առաջարկել Հայաստանի Հանրա­պետության Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկի համայնքի ղեկավարին՝
  • սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում ապահովել Հողամասի նպատակային նշանակության Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով փոփոխումն էներգետիկայի, տրանսպորտի, կապի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների ու էներգետիկայի գործառնական նշանակության հողերի.
  • սույն կետի 1-ին ենթակետով նախատեսված աշխատանքների ավարտից հետո տասնօրյա ժամկետում Ընկերության հետ համատեղ ապահովել սույն Հողամասի օտարման պայմանագրի սահմանված կարգով կնքումը` պայմանագրում նախատեսելով նաև սույն որոշման 2-րդ կետում և 3-րդ կետի 3)-րդ ենթակետում նշված պայմանները, ինչպես նաև այն, որ պայմանագրի նոտարական վավերացման և դրանցից բխող գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված` օրենքով սահմանված համապատասխան վճար­ներն ու տուրքերը պետք է վճարվեն Ընկերության միջոցների հաշվին:
  • Հողամասի օտարման պայմանագիրը սահմանված կարգով կնքելու օրվանից հետո վեց տարվա ընթացքում Ընկերության կողմից Հողամասը նպատակային նշանակությամբ չօգտագործելու, ինչպես նաև Հողամասի օտարման պայմանագրի պայմանները խախտելու պարագայում՝ մեկ տարվա ընթացքում ապահովել Հողամասի նպատակային նշանակության Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով փոփոխումն գյուղատնտեսական նշանակության (հողատեսքը՝ արոտավայր) հողերի։

 

 

 

 

  • Քննարկվել է

    01.02.2019 - 21.02.2019

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Էներգետիկա և բնական պաշարներ

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 8085

Տպել

Առնչվող փաստաթղթեր/ հղումներ

Առաջարկներ`

Հայկազ Հարությունյան

16.02.2019

Հաշվի առնելով հողի գյուղատնտեսական նշանակությունը, առաջարկում եմ հողամասը տրամադրել վարձակալությամբ, հատուկ նպատակի ծառայեցման համար...

Հայկազ Հարությունյան

16.02.2019

Հաշվի առնելով հողի գյուղատնտեսական նշանակությունը, առաջարկում եմ հողամասը տրամադրել վարձակալությամբ, հատուկ նպատակի ծառայեցման համար...

Տեսնել ավելին