Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 «ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ

ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

 «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը մշակվել է ի կատարումն  վարչապետի 2019 թվականի հունվարի 11-ի  N ԱՔ6-2019 հանձնարարականի և Տարածքային զարգացման և շրջակա միջավայրի նախարարական կոմիտեի  2019 թվականի հունվարի 11-ի նիստի N ԱՔ6-2019 արձանագրության հանձնարարականների 3-րդ կետի 2-րդ ենթակետի։ Նախագծի հիմքում դրված է  «շրջակա միջավայրի մոնիտորինգ»-ի միասնական ապահովման գաղափարը և դրա մշակման և  իրականացման քաղաքականությունը «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի հավելվածի 6-րդ կետով վերապահված է բնապահպանության նախարարությանը։

Բացի վերոգրյալից՝ ՀՀ կառավարության 2018 թվականի սեպտեմբերի 6-ի N 1030-Լ որոշման N1 հավելվածով  հաստատված  Հայաստանի Հանրապետության կառավարության 2018-2022 թվականների գործունեության միջոցառումների ծրագրի 110-րդ կետով սահմանված է  «Շրջակա միջավայրի պետական մոնիթորինգի և տեղեկատվական ծառայությունների ժամանակակից համակարգերի ներդրում» միջոցառումը, իսկ Կառավարության ծրագրի նախագծի «Շրջակա միջավայր» բաժնի շրջակա միջավայրի պահպանության ոլորտի հիմնական խնդիրների շարքում հատուկ ուշադրություն է դարձվում շրջակա միջավայրի մոնիթորինգի միասնական և ժամանակակից համակարգերի ներդրման աշխատանքներին:

        Ներկայումս «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի հավելվածի 4-րդ կետով  արտակարգ իրավիճակների նախարարությանը վերապահված է  հիդրոօդերևութաբանական երևույթների ռեժիմային ու հատուկ դիտարկումների, ուսումնասիրությունների և կանխատեսումների իրականացման ապահովման, մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության աշխատանքների համակարգման ոլորտներում Կառավարության քաղաքականության մշակումն ու իրականացումը։

  1. Առաջարկվող կարգավորման բնույթը

Նախագծով առաջարկվում է բնապահպանության նախարարությանը վերապահել  «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի հավելվածի 4-րդ կետով արտակարգ իրավիճակների նախարարությանը վերապահված գործառույթները։

 

          3.Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը

 

Նախագիծը մշակվել է բնապահպանության նախարարության իրավաբանական վարչության կողմից:

  1. Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունմամբ կապահովվի շրջակա միջավայրի մոնիթորինգի միասնական ու ժամանակակից համակարգերի ներդրմանը։

 

 

 

 

  • Քննարկվել է

    29.01.2019 - 14.02.2019

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Բնապահպանություն

  • Նախարարություն

    Շրջակա միջավայրի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 8874

Տպել

Առաջարկներ`

Հույսի կամուրջ

01.02.2019

Հոդված 2-ի 2-րդ կետի 1-ին ենթակետում ՛՛ հարցերի՛՛ բառը փոխարինել ՛՛ապահովության՛՛ բառով (աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարություն):

Տեսնել ավելին