Հիշել նախագիծը

«Ֆինանսական երաշխիք տվող իրավաբանական անձանց ներակայացվող չափանիշները» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ

Նախագիծ

 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

___________  2017 թվականի №     -Ն

 

ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԵՐԱՇԽԻՔ ՏՎՈՂ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՆԵՐԱԿԱՅԱՑՎՈՂ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Ընդերքի մասին Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 15-րդ հոդվածի 2-րդ մասի 22-րդ կետը և 60.4-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

 

  1. Սահմանել ֆինանսական երաշխիք տվող իրավաբանական անձանց ներակայացվող չափանիշները՝ համաձայն հավելվածի:
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2017 թվականի մայիսի 5-ից:

 

 

 

Հավելված

                              Հայաստանի Հանրապետության կառավարության   2017   թվականի

                                                                                              ________________   _____-ի  N  __________  -  Ն որոշման

 

 

ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԵՐԱՇԽԻՔ ՏՎՈՂ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ

ՆԵՐԱԿԱՅԱՑՎՈՂ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ

 

  1. Սույն որոշումով սահմանվում է ֆինանսական երաշխիք տվող իրավաբանական անձանց ներկայացվող չափանիշները:
  2. Ընդերքն օգտակար հանածոների արդյունահանման նպատակով երկրաբանա­կան ուսումնասիրությունների, օգտակար հանածոների արդյունահանման և (կամ) ընդերքօգտագործման թափոնների վերամշակման համար ընդերքօգտագործման իրավունք հայցող կազմակերպությունը (այսուհետ՝ դիմումատու) և (կամ) ընդերքօգտագործողը Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքի համաձայն դիմումին կից ընդերքօգտագործման թափոնների կառավարման և ընդերքօգտագործման թափոնների վերամշակման պլաններով նախատեսված՝ ընդերքօգտագործման թափոնների օբյեկտների և ընդերքօգատգործման թափոնների մշակման օբյեկտների շահագործման, փակման, փակումից հետո օրենքով նախատեսված միջոցառումների իրականացման, թափոնների վերամշակման, օգտագործման կամ վնասազերծման, ինչպես նաև նշված գործողությունների արդյունքում առաջացող թերությունների կամ պատճառված վնասների հատուցումն ապահովելու նպատակով՝ ընդերքի օգտագործման հետ կապված շրջակա միջավայրի պահպանության ոլորտում բնապահպանության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմին (այսուհետ՝ լիազոր մարմին) ներկայացվող ֆինանսական երաշխիքը կարող է տալ այն իրավաբանական անձը, որը կբավարարի սույն չափանիշներին.

1)ֆինանսական հաշվետու տարվան նախորդող տարվա ընթացքում ֆինանսական երաշխիք տվող իրավաբանական անձի (բանկի, այլ վարկային հաստատության կամ ապահովագրական կազմակերպության) ամբողջ կապիտալը պետք է 6 անգամ գերազանցի ընդերքօգտագործման թափոնների կառավարման և ընդերքօգտագործման թափոնների վերամշակման պլաններով նախատեսված միջոցառումների իրականացման համար տվող երաշխիքի ընդհանուր գնահատված գումարի չափից,

2)ֆինանսական երաշխիք տվող իրավաբանական անձի ընդհանուր ակտիվների 90%-ը կամ թափոնների կառավարման համար տրամադրվող երաշխիքի ընդհանուր գնահատված գումարի վեցապատիկի չափով ակտիվները պետք է գտնվեն Հայաստանի Հանրապետությունում,

3) ֆինանսական երաշխիք տվող իրավաբանական անձը պետք է բավարարի ստորև բերված հարաբերակցության ցուցանիշներից առնվազն երկուսին`

ա. ֆինանսական երաշխիք տվող իրավաբանական անձի ընթացիկ ակտիվների և դրանց հետ կապված ընթացիկ պարտավորությունների միջև հարաբերակցության ցուցանիշը պետք է 1.5-ից բարձր լինի,

բ. ֆինանսական երաշխիք տվող իրավաբանական անձի զուտ եկամուտի և պարտավորությունների միջև հարաբերակցության ցուցանիշը պետք 0.1-ից ավել լինի,

գ. ֆինանսական երաշխիք տրամադրող իրավաբանական անձի ակտիվների մասով պարտավորությունների և զուտ կապիտալի միջև հարաբերակցության ցուցանիշը պետք է 2-ից պակաս լինի:

  1. Ֆինանսական երաշխիք տվող իրավաբանական անձը՝ գործունեության ընթացքում պետք է ապահովի սույն կարգի 2-րդ կետով սահմանված պայմանները, որի վերաբերյալ մինչև յուրաքանչյուր ֆինանսական տարին ավարտելուն հաջորդող ամսվա 20-ը լիազոր մարմին  պետք է ներկայացնի  տեղեկանք:
  2. Դիմումատուն և (կամ) ընդերքօգտագործողը պետք է լիազոր մարմին ներկայացնի երաշխիք տվող իրավաբանական անձի կողմից տրված գրավոր պարտավորությունը առ այն, որ երաշխիք տվող իրավաբանական անձը երաշխիքով ստանձնած պարտավորության պայմաններին համապատասխան, դիմումատուին և (կամ) ընդերքօգտագործողին պարտավորվում է վճարել դրամական գումար` վերջինիս կողմից գրավոր պահանջ ներկայացնելիս:
  • Քննարկվել է

    27.03.2017 - 14.04.2017

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Բնապահպանություն, Էներգետիկա և բնական պաշարներ

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 8653

Տպել

Առաջարկներ`

Mary Galstyan

29.03.2017

Առաջարկում եմ նախագծի 3-րդ կետում ավելացնել հարաբերակցության հետևյալ ցուցանիշը առավել վստահելի չափանիշներ ապահովելու նպատակով՝ - Ֆինանսական երաշխիք տրամադրող իրավաբանական անձի ակտիվների մասով պարտավորությունների եւ զուտ կապիտալի միջեւ հարաբերակցության ցուցանիշը պետք է 2-ից պակաս լինի:

Տեսնել ավելին