ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 7-Ի N 1920-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
6 - Կողմ
-
2 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
<<______>> _________________ 2019թ. N_______ -Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 7-Ի N 1920-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 7-ի «Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա» պետական հիմնարկը վերակազմակերպելու և «Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը հաստատելու մասին» N 1920-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները`
1) որոշման 5-րդ կետում`
ա. «ա» ենթակետը «ինչպես նաև» բառից հետո լրացնել «նախապատրաստական և» բառերով,
բ. կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «թ» ենթակետով.
«թ) պրակտիկայի կազմակերպում և անցկացում.».
2) որոշմամբ հաստատված կանոնադրության 10.1-րդ կետի՝
ա. 1-ին ենթակետում «ինչպես նաև» բառից հետո լրացնել «նախապատրաստական և» բառերով,
բ. կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 9) ենթակետով.
«9) պրակտիկայի կազմակերպում և անցկացում:»:
3) որոշմամբ հաստատված կանոնադրության 72-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«72. Կոնսերվատորիան իրավունք ունի իրեն ամրացված գույքը հանձնել վարձակալության, եթե դա արգելված չէ հիմնադրի որոշմամբ և ուրիշներից գույք վարձակալել: Ամրացված գույքի վարձակալության ժամկետը չի կարող սահմանվել մեկ տարուց ավելի՝ բացառությամբ հիմնադրի կողմից սահմանված դեպքերի: Ամրացված գույքի վարձակալության հանձման արդյունքում ստացված եկամուտները կոնսերվատորիայի սեփականությունն են:»:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
-
Քննարկվել է
23.01.2019 - 14.02.2019
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Կրթություն և գիտություն
-
Նախարարություն
Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն
Դիտումներ` 7817
Տպել