Հիշել նախագիծը

Գտնվում է ՀՀ կառավարությունում

«Քաղաքացիական կացության ակտերի մասին» օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին»

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԵՐԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ

 

ԸՆԹԱՑԻԿ ԻՐԱՎԻՃԱԿԸ ԵՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆԸ

     Ընտանեկան օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին 2017 թվականի դեկտեմբերի 21-ի թիվ ՀՕ-10-Ն օրենքով Ընտանեկան օրենսգրքի 128-րդ հոդվածը լրացվել է հետևյալ բովանդակությամբ 3-րդ մասով. «18 տարին լրացած անձն իրավունք ունի իր որդեգրման փաստի, ծննդավայրի և ժամանակի, ինչպես նաև կենսաբանական ծնողի անձնական տվյալների, այդ թվում` ազգության, արյան խմբի, հիվանդությունների վերաբերյալ տեղեկություններ ստանալու, իսկ պետական և տեղական ինքնակառավարման մարմինները այդպիսի տեղեկություններ կարող են տրամադրել միայն կենսաբանական ծնողի կողմից նախապես տրված գրավոր համաձայնության դեպքում: Նման համաձայնության բացակայության դեպքում տեղեկատվությունը կարող է տրամադրվել ապանձնավորված»: Նշված կարգավորման համաձայն՝ 18 տարին լրացած անձին իրավունք է վերապահվել անխոչընդոտ կերպով ստանալ որդեգրման փաստի և կենսաբանական ծնողների հետ կապված անհրաժեշտ տեղեկություններ՝ նույնիսկ կենսաբանական ծնողների համաձայնության բացակայության դեպքում: Ընտանեկան օրենսգրքի նշված հոդվածը 18 տարին լրացած անձի՝ տեղեկություններ ստանալու իրավունքը չի պայմանավորում որդեգրողի համաձայնության առկայությամբ: Մինչդեռ, Քաղաքացիական կացության ակտերի մասին 2004 թվականի դեկտեմբերի 8-ի թիվ ՀՕ-9-Ն օրենքի 47-րդ հոդվածի 1-ին մասի վերլուծությունից բխում է, որ ՔԿԱԳ մարմինը տեղեկություններ կարող է տրամադրել բացառապես որդեգրողի համաձայնությամբ, իսկ 2-րդ և 3-րդ մասերը կարգավորում են որդեգրողի մահվան և համաձայնության բացակայության դեպքերում չափահաս երեխայի՝ համապատասխան տեղեկություններ ստանալու կարգը:   

 

ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԲՆՈՒՅԹԸ

Նախագծի կարգավորումների համաձայն՝ առաջարկվում է Քաղաքացիական կացության ակտերի մասին օրենքի 47-րդ հոդվածի 1-ին մասում որդեգրողի համաձայնությունը ստանալու ընդհանուր կարգավորումից բացառություն նախատեսել Ընտանեկան օրենսգրքի 128-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքերի համար և ուժը կորցրած ճանաչել նույն հոդվածի 2-րդ և 3-րդ մասերը, քանի որ դրանք կարգավորում են որդեգրողի մահվան կամ համաձայնության բացակայության դեպքում չափահաս անձի կողմից որդեգրման մասին տեղեկություններ ստանալու կարգը, մինչդեռ 18 տարին լրացած անձն ունի առանց որդեգրողի համաձայնության որդեգրման փաստի մասին տեղեկություններ ստանալու իրավունք:

 

ՆԱԽԱԳԾԻ ՄՇԱԿՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ ՆԵՐԳՐԱՎՎԱԾ ԻՆՍՏԻՏՈՒՏՆԵՐԸ ԵՎ ԱՆՁԻՆՔ

Նախագիծը մշակվել է ՀՀ արդարադատության նախարարության կողմից: 

 

ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔԸ

Նախագծի ընդունման արդյունքում կվերանա որդեգրման գաղտնիքի հետ կապված Ընտանեկան օրենսգրքի և Քաղաքացիական կացության ակտերի մասին օրենքի միջև առկա հակասությունը և  18 տարին լրացած անձանց համար կերաշխավորվի անխոչընդոտ կերպով որդեգրման փաստի և այլ հանգամանքների վերաբերյալ տեղեկություններ ստանալու իրավունքը:  

 

 

  • Քննարկվել է

    18.01.2019 - 02.02.2019

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Արդարադատություն, Քաղաքացիական և առևտրային օրենսդրություն, Քաղաքացիական կացության ակտերի գրանցում, Անչափահասների արդարադատություն

  • Նախարարություն

    Արդարադատության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 6465

Տպել