Հիշել նախագիծը

Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 15-ի N 1299-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 15-Ի N 1299-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ

 

  1. Ընթացիկ իրավիճակը և անհրաժեշտությունը.

ՀՀ կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 15-ի 1299-Ն որոշմամբ ստեղծվել է «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի զարգացման և ներդրման» հիմնադրամը և հաստատվել է վերջինիս կանոնադրությունը: Հիմնադրամի հիմնադիրն է Հայաստանի Հանրապետությունը` ի դեմս Հայաստանի Հանրապետության կառավարության, որի անունից հանդես եկող պետական կառավարման լիազորված մարմինը Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետարանն է:

Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 15 N 1299-Ն որոշման հավելվածի 32-րդ կետը սահմանում է Սյունիքի մարզի զարգացման և ներդրման հիմնադրամի կառավարման բարձրագույն և հսկողություն իրականացնող մարմնի` հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդի (այսուհետ` Խորհուրդ) անդամների թիվն ու կազմավորման կարգը, որի համաձայն Խորհուրդը բաղկացած է 3 անդամից:  Ի պաշտոնե խորհրդի նախագահն է Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետը, որը խորհրդի անդամ է: Խորհրդի մեկ անդամը նշանակվում է Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետի կողմից՝ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետարանի աշխատակազմից: Խորհրդի մեկ անդամ նշանակվում է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրենի կողմից:

         Սակայն հիմնադրամի կառավարումն առավել արդյունավետ դարձնելու, ինչպես նաև  հսկողության առավել բարձր մակարդակ ապահովելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել ավելացնել Խորհրդի անդամների թիվը, և միաժամանակ Խորհրդի կազմում ընդգրկել ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի կողմից առաջադրված ներկայացուցիչ:

  • Քննարկվել է

    17.01.2019 - 01.02.2019

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Տարածքային կառավարման և զարգացման

  • Նախարարություն

    Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 8530

Տպել