Հիշել նախագիծը

Նախագիծը ընդունվել է

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 3-Ի N 499-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

2018 թվականի  ------------------------ -ի N  ---- Ն

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 3-Ի N 499-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդածի 2-րդ մասը՝ Կառավարությունը որոշում է.

Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի ապրիլի 3-ի «Ջրերի հաշվառման այլընտրանքային կարգը հաստատելու մասին» N 499-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ լրացումներ և փոփոխությունը՝

  • 2-րդ կետի «ջրային ռեսուրսների կառավարման գործակալության (այսուհետ գործակալություն)» բառերից հետո լրացնել «և/կամ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի (այսուհետ տեսչական մարմին)» բառերը:»,
  • 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 «3. Արձանագրության մեջ ներկայացված հաշվառման արդյունքները հանդիսանում են ջրօգտագործման փաստացի ծավալներ:»,

  • 4-րդ կետի «գործակալության» բառից հետո լրացնել «և/կամ տեսչական մարմնի» բառերը,
  • 5-րդ կետի «բ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

           «բ) ջրահոսքի գործող կտրվածք, որի մեծությունը հաշվարկների համար ընդունվում է՝ խողովակների համար՝ դրանց կտրվածքի մակերեսը, բաց հունով ջրանցքների համար՝ ջրահոսքի հունի միջինացված լայնակի կտրվածքի մակերեսի արտադրյալը.»

  • լրացնել նոր 5.2-րդ կետով՝ հետևյալ բովանդակությամբ.

 «5.2. Ջրամատակարարման համակարգում հիդրոտուրբինի առկայության դեպքում՝ հիդրոէլեկտրակայանների կողմից արտադրվող էլեկտրաէներգիայի  համար անհրաժեշտ ջրի հոսքի մեծությունը հաշվարկել հետևյալ բանաձևով՝

Q=E/9,81x∆Hxtxηտգ,

          որտեղ Q-ն ջրի հոսքն է (խմ/վ), E-ն փաստացի արտադրված էլեկտրաէներգիան (կՎտ/ժամ), ∆H-ը հաշվարկային ճնշումն է (մ), t-ն գեներատորի աշխատած ժամանակահատված (ժամ), ηտ – տուրբինի օգտակար գործողության գործակիցն է, իսկ ηգ – գեներատորի օգտակար գործողության գործակիցն է, իսկ 9.81 ազատ անկման արագացումը (g=9,8մ/վրկ2):»:

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 ՎԱՐՉԱՊԵՏ                                                         ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ

  • Քննարկվել է

    11.01.2019 - 01.02.2019

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Արդարադատություն, Գյուղատնտեսություն, Բնապահպանություն, Քաղաքաշինություն, Էներգետիկա և բնական պաշարներ, Էկոնոմիկա, Ֆինանսական, Տարածքային կառավարման և զարգացման, Տնտեսական, Արտակարգ իրավիճակներ, Էներգետիկա (էլեկտրաէներգետիկական, ջերմամատակարարման, գազամատակարարման համակարգեր), Ջրային տնտեսություն

  • Նախարարություն

    Շրջակա միջավայրի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 9649

Տպել