Արման Մկրտչյան
25.01.2019
Հուսանք որ հաշվի կառնեք դեմ և կողմ քվեարկողների տոկոսային հարաբերակցության արդյեւնքները, առաջարկվող կարծիքները և կնդունոեք նորմալ նախագիծ...
25 - Կողմ
48 - Դեմ
ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Մատչելի բնակարան զինծառայողներին» պետական աջակցության նպատակային ծրագիրը հաստատելու և սպայական կազմի զինծառայողների կողմից բնակարան կամ բնակելու տուն ձեռք բերելու նպատակով մատչելի և արտոնյալ պայմաններով երկարաժամկետ հիպոտեկային վարկավորման կարգը և պայմանները սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման
Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է <<Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին>> ՀՀ օրենքի 65-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջների համաձայն սպայական կազմի զինծառայողների կողմից բնակարան կամ բնակելի տուն ձեռք բերելու (բնակելու տուն կառուցելու) նպատակով մատչելի և արտոնյալ պայմաններով երկարաժամկետ հիպոտեկային վարկավորման հետ կապված հարաբերությունները սահմանելու անհրաժեշտությամբ: Որոշման նախագծի ընդունումը բխում է նաև ՀՀ վարչապետի 22.02.2018թ. N 168-Ա որոշմամբ հաստատված ցանկի 11-րդ կետի կատարումն ապահովելու անհրաժեշտությունից:
Մինչև <<Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին>> ՀՀ օրենքի ուժի մեջ մտնելը, նախկին <<Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին>> ՀՀ օրենքը նախատեսում էր բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող զինծառայողներին սեփականության իրավունքով անհատույց բնակարանների կամ անհատույց պետական ֆինանսական աջակցության կամ տնամերձ հողամասի տրամադրում, օրենքի պահանջների համաձայն հաշվառման մեջ են գտնվում շուրջ 4.000 գործող և նախկին զինծառայողներ, պետության տնտեսական հնարավորությունները թույլ էին տալիս լավագույն դեպքում տարվա ընթացքում իրականացնել մինչև 100 բնակարանների կառուցման և տրամադրման գործընթաց, որի արդյունքում շահառուների թիվը տարեցտարի աճում է: Նշված համակարգն իրեն սպառել է, որի արդյունքում գործընթացը դարձել է տնտեսապես ոչ շահավետ:
Ոլորտում իրականացվող քաղաքականությունն ուղղված է իրավական, ֆինանսական և կազմակերպչական համապատասխան մեխանիզմների ներդրման միջոցով աջակցել սպայական կազմի զինծառայողների բնակարանային ապահովման խնդրի լուծմանը` ապահովելով բնակարանային պայմանների բարելավման համար անհրաժեշտ ֆինանսավորման մատչելի պայմաններ:
Որոշման նախագծի համաձայն սահմանվում են սպայական կազմի զինծառայողների կողմից ՀՀ տարածքում բնակարան կամ բնակելի տուն ձեռք բերելու նպատակով մատչելի և արտոնյալ պայմաններով երկարաժամկետ հիպոտեկային վարկավորման գործընթացը, որ համաձայն զինծառայողները կարող են օգտվել 20 տարի ժամկետով հիպոտեկային արտոնյալ վարկավորման ծրագրից առավելագույնը 7% տարեկան տոկոսադրույքով և պետության կողմից բնակարանի արժեքի 10% կանխավճար վճարելու, տոկոսադրույքի 3%-ի սուբսիդավորումից, իսկ անմիջապես կառուցապատողից բնակարան կամ բնակելի տուն ձեռք բերելու դեպքում՝ նաև մնացած 4%-ի վճարումն իրականացնել օրենքով սահմանված եկամտային հարկի հետ վերադարձման միջոցով: Նախագծով կարգավորվում են նաև ծրագրին մասնակցելու դիմում-հայտերի ներկայացման և շահառուների հաշվառման հետ կապված հարաբերությունները:
Նախագիծը մշակվել է ՀՀ պաշտպանության նախարարության կողմից:
Որոշման նախագծի ընդունմամբ կապահովվի սպայական կազմի զինծառայողների բնակարանային խնդիրների լուծումը:
ՏԵՂԵԿԱՆՔ
«Մատչելի բնակարան զինծառայողներին» պետական աջակցության նպատակային ծրագիրը հաստատելու և սպայական կազմի զինծառայողների կողմից բնակարան կամ բնակելու տուն ձեռք բերելու նպատակով մատչելի և արտոնյալ պայմաններով երկարաժամկետ հիպոտեկային վարկավորման կարգը և պայմանները սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ
Որոշման նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու անհրաժեշտությունը բացակայում է:
ՏԵՂԵԿԱՆՔ
«Մատչելի բնակարան զինծառայողներին» պետական աջակցության նպատակային ծրագիրը հաստատելու և սպայական կազմի զինծառայողների կողմից բնակարան կամ բնակելու տուն ձեռք բերելու նպատակով մատչելի և արտոնյալ պայմաններով երկարաժամկետ հիպոտեկային վարկավորման կարգը և պայմանները սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ ՀՀ պետական բյուջեի ծախսերի կամ եկամուտների ավելացման կամ նվազեցման վերաբերյալ
Որոշման նախագծի ընդունման արդյունքում առաջացող ծախսերը ֆինանսավորվելու են ՀՀ պետական բյուջեով համապատասխան պետական մարմիններին հատկացված միջոցների սահմաններում:
ՏԵՂԵԿԱՆՔ
«Մատչելի բնակարան զինծառայողներին» պետական աջակցության նպատակային ծրագիրը հաստատելու և սպայական կազմի զինծառայողների կողմից բնակարան կամ բնակելու տուն ձեռք բերելու նպատակով մատչելի և արտոնյալ պայմաններով երկարաժամկետ հիպոտեկային վարկավորման կարգը և պայմանները սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը հանրային քննարկման ներկայացնելու վերաբերյալ
Որոշման նախագիծը տեղադրվել է իրավական ակտերի նախագծերի հանրային քննարկման համար նախատեսված միասնական կայքում:
Քննարկվել է
10.01.2019 - 25.01.2019
Տեսակ
Որոշում
Ոլորտ
Անվտանգություն
Նախարարություն
Պաշտպանության նախարարություն
Դիտումներ` 22694
Տպել25.01.2019
Հուսանք որ հաշվի կառնեք դեմ և կողմ քվեարկողների տոկոսային հարաբերակցության արդյեւնքները, առաջարկվող կարծիքները և կնդունոեք նորմալ նախագիծ...
24.01.2019
Եթե անձը ընտանեկան պայմաններից ելնելով (օրինակ' ունի երկու տարբեր սեռի երեխա, և հետագայում խնդիր է առաջանալու նրանց համար առանձին սենյակ ունենալու) ցանկանում է գնել երկրորդական շուկայից ասենք 4 սենյականոց բնակարան և ի զորու է վճարել կանխավճարի 30-50%, և մնացած գումարը չի գերազանցում օրենքով սահմանված առավելագույն գումարի սահանաչափը, ապա նախատեսել նաև նման տաբերակներ։
24.01.2019
Առաջարկում եմ հիպոտեկային ծրագրին ընտանիքից աշխատող այլ անդամի միանալու դեպքում, եթե երկու անձի եկամտահարկը գերազանցում է ավսվա կտրվածքով վճարվող տոկոսագումարը, ապա հնարավորություն ընձեռվի գերազանցող գումարով մարել նաև հիպոտեկի մայր գումարը։