Հիշել նախագիծը
Լրամշակման փուլում է
«Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ
-
2 - Կողմ
-
2 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ
1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը. Նախագծի մշակումը պայմանավորված է ՀՀ մշտական բնակության նպատակով ժամանող ֆիզիկական անձանց համապատասխան մաքսային արտոնությունների տրամադրման պայմանները սահմանող դրույթներում առկա տարընկալումների վերացման հանգամանքով:
2. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները. «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» 2017 թվականի ապրիլի 11-ի պայմանագրի 1-ին հավելվածով հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 2-րդ հոդվածի 1-ին կետի 17-րդ ենթակետի համաձայն՝ անդամ պետության անձ է համարվում, մասնավորապես, ֆիզիկական անձը, որը անդամ պետությունում ունի մշտական բնակության վայր: Նույն հոդվածի 1-ին կետի 11-րդ ենթակետի համաձայն՝ օտարերկրյա անձ է համարվում այն անձը, որը չի հանդիսանում անդամ պետության անձ:
Միաժամանակ, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2017 թվականի դեկտեմբերի 20-ի «Անձնական օգտագործման ապրանքներին առնչվող որոշ հարցերի մասին» թիվ 107 որոշման 3-րդ հավելվածի 6-րդ կետի համաձայն՝ մշտական բնակության նպատակով նախատեսված արտոնությունները կիրառվում են օտարերկրյա ֆիզիկական անձանց համար:
Մյուս կողմից, «Բնակչության պետական ռեգիստրի մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ մշտական բնակության վայր (կացարան) է համարվում այն տարածքը, որտեղ բնակիչն ունի բնակվելու իրավունք, որը նա համարում և հայտարարում է որպես իր կացարան:
Վերը նշված իրավական ակտերով սահմանված դրույթների համադրման արդյունքում առաջանում են տարընկալումներ՝ կապված Հայաստանի Հանրապետությունում մշտական բնակության վայր (հաշվառում) ունեցող ֆիզիկական անձանց կողմից մշտական բնակության նպատակով ՀՀ ժամանելիս օրենսդրությամբ սահմանված բոլոր պայմանների պահպանման պարագայում համապատասխան արտոնության տրամադրման հետ: Մասնավորապես, առկա են իրավիճակներ, երբ օրենսդրությամբ սահմանված բոլոր պայմաններին բավարարող ֆիզի-կական անձինք խնդրարկում են համապատասխան արտոնություններ և Հայաստանի Հանրապետությունում հաշվառում ունենալու հանգամանքը խոչընդոտ է հանդիսանում արտոնության տրամադրման համար: Միաժամանակ, այս մասով առկա են նաև ֆիզիկական անձանց կողմից մի շարք դիմումներ:
Վերը նշված խնդրի լուծման նպատակով առաջարկվում է օրենքում կատարել համապատասխան լրացում՝ սահմանելով, թե որն է Հայաստանի Հանրապետությունում մշտական բնակության վայր չունենալու չափանիշը՝ այն չկապելով Հայաստանի Հանրապետությունում հաշվառում ունենալու հանգամանքի հետ:
3. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը. Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունն ուղղված է սահմանահատման ընթացակարգերի շարունակական պարզեցմանը, ֆիզիկական անձանց կողմից իրականացվող ներմուծումներին առնչվող դրույթների հստակեցմանը և պարզեցմանը:
4. Կարգավորման առարկան և բնույթը. Նախագծի կարգավորման առարկան «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքով մշտական բնակության ժամանող ֆիզիկական անձանց համար համապատասխան մաքսային արտոնությունների տրամադրման պայման-ների հստակեցումն ու առկա տարընկալումների վերացումն է:
5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք. Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության և Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կողմից:
6. Ակնկալվող արդյունքը. Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է հստակեցնել «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքով մշտական բնակության ժամանող ֆիզիկական անձանց համար համապատասխան մաքսային արտոնությունների տրամադրման պայմանները:
-
Քննարկվել է
24.12.2018 - 08.01.2019
-
Տեսակ
Օրենք
-
Ոլորտ
Ֆինանսական, Տնտեսական
-
Նախարարություն
Ֆինանսների նախարարություն
Դիտումներ` 7947
Տպել