ՍՊՈՐՏԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՆՇԱՆԱԿԱԼԻ ՆՎԱՃՈՒՄՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ՄԻ ՇԱՐՔ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՁՄԵՌԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏՐՎԱԾ ՏԱՐԿԵՏՄԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՑՆԵԼՈՒ ՄԱUԻՆ
-
0 - Կողմ
-
0 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՍՊՈՐՏԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՆՇԱՆԱԿԱԼԻ ՆՎԱՃՈՒՄՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ
ՄԻ ՇԱՐՔ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՁՄԵՌԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ
ՏՐՎԱԾ ՏԱՐԿԵՏՄԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՑՆԵԼՈՒ ՄԱUԻՆ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ
«Սպորտի բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող մի շարք քաղաքացիների շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2018 թվականի ձմեռային զորակոչից տրված տարկետման ժամկետը երկարացնելու մաuին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է այն հանգամանքով, որ Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերով Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն են ստացել սույն որոշման նախագծով ներկայացված Էդուարդ Նասիբի Թաթոյանը, Դավիդ Սերգոյի Մարիկյանը, Հայկ Տիգրանի Ղազարյանը, Դավիթ Ռուդոլֆի Արշակյանը, Ռոբերտ Մելիքի Դարբինյանը, Արշակ Ռաֆաելի Կորյանը, Արմեն Արամի Մանուչարյանը, Էդգար Զավենի Բաղումյանը, Անդրեյ Վլադիմիրի Շահգելդյանը, Սարգիս Վաչագանի Ադամյանը, Դավիթ Արմենի Գիզգիզյանը, Էդգար Արմենի Հարությունյանը, Գոռ Արթուրի Աղբալյանը, որոնք հանդես են գալիս ֆուտբոլի Հայաստանի Հանրապետության ազգային հավաքական թիմերում։ Նշված քաղաքացիներին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում է տրվել մինչև 2018 թվականի ձմեռային զորակոչը, և անհրաժեշտություն է առաջացել երկարաձգելու նրանց տարկետման ժամկետը։
Գոռ Արթուրի Աղբալյանին տարկետում է տրվել Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հունվարի 14-ի № 2-Ա որոշմամբ, և անհրաժեշտություն է առաջացել երկարաձգելու նրա տարկետման ժամկետը մինչև 2021 թվականի ձմեռային զորակոչը։
Նախագծով ներկայացված մյուս քաղաքացիներին տարկետում է տրվել Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի սեպտեմբերի 15-ի № 962-Ա որոշմամբ։
Անհրաժեշտություն է առաջացել երկարացնելու՝
- Էդուարդ Նասիբի Թաթոյանի, Դավիդ Սերգոյի Մարիկյանի, Հայկ Տիգրանի Ղազարյանի և Սարգիս Վաչագանի Ադամյանի տարկետման ժամկետը մինչև 2019 թվականի ձմեռային զորակոչը,
- Դավիթ Ռուդոլֆի Արշակյանի տարկետման ժամկետը՝ մինչև 2020 թվականի ձմեռային զորակոչը,
- Ռոբերտ Մելիքի Դարբինյանի, Արշակ Ռաֆաելի Կորյանի, Արմեն Արամի Մանուչարյանի, Էդգար Զավենի Բաղումյանի, Անդրեյ Վլադիմիրի Շահգելդյանի, Դավիթ Արմենի Գիզգիզյանի, Էդգար Արմենի Հարությունյանի, Գոռ Արթուրի Աղբալյանի տարկետման ժամկետը մինչև 2021 թվականի ձմեռային զորակոչը:
Վերը նշված քաղաքացիները հաշվառված են Երևանի Կենտրոնի տարածքային զինվորական կոմիսարիատում:
-
Քննարկվել է
13.12.2018 - 09.01.2019
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Սպորտ և երիտասարդություն
Դիտումներ` 6973
Տպել