Լրամշակման փուլում է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 1225-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
1 - Կողմ
-
0 - Դեմ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
« » ----------------- 20 թվականի N -Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 1225-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերի, ինչպես նաև 34-րդ հոդվածի պահանջներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2008թ. հոկտեմբերի 23-ի՝ «Մինչդատական վարույթը բնութագրող ցուցանիշների վիճակագրական հաշվետվությունների միսանական ձևերը և դրանց լրացման ու ներկայացման կարգերը հաստատելու մասին» N 1225-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1) 1-ին կետի 3-րդ ենթակետից հանել «դիմումների ու», «և նախաքննության»բառերը:
- Որոշման N 3 հավելվածում`
1) վերնագրից, 1-ին, 4-րդ, 13-րդ, 15-րդ, 16, 17-րդ և 19-րդ կետերից հանել «դիմումների և» բառերը.
2) վերնագրից, 1-ին, 3-րդ և 9-րդ կետերից հանել «և նախաքննության» բառերը.
3) 3-րդ և 9-րդ կետերից հանել «քննչական վարչության (բաժնի) պետի» բառերը.
4) 5-րդ կետից հանել «(նախաքննության)», «կամ նախաքննության» բառերը.
5) 7-րդ կետում «հանցագործությունների դեպքերի գրանցման-հաշվառման N 1 գրքի» բառերը փոխարինել «հանցագործությունների, վարչական իրավախախտումների և պատահարների մասին հաղորդումների գրանցամատյանի» բառերով.
6) 16-րդ կետից հանել «և 4-րդ», «հանցագործությունների մասին դիմումներն ու հաղորդումները քննարկելու համար դրանք ըստ ենթակայության հանձնելու (4-րդ սյունակ)» բառերը և Ձև 2 Մ աղյուսակի 4-րդ սյունակը.
7) Ձև 2 Մ աղյուսակի վերնագրից հանել «դիմումների և», ինչպես նաև «և նախաքննության», իսկ աղյուսակից՝ «դիմումներով և» բառերը.
8) լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-րդ, 12.1-րդ, 12.2-րդ և 12.3-րդ կետեր.
«1.1. Հայաստանի Հանրապետության նախաքննության բոլոր մարմինները մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 1-ը Հայաստանի Հանրապետության համապատասխան հետաքննության մարմիններ են ներկայացնում հանցագործությունների մասին դիմումների և հաղորդումների քննարկման վերաբերյալ կիսամյակային և տարեկան վիճակագրական տվյալները:».
«12.1. Հաշվետվության մեջ վիճակագրական տվյալները ներկայացնելիս քրեական գործով անցնող յուրաքանչյուր դրվագ դիտարկվում է որպես հանցագործության առանձին դեպք:
12.2. Մինչև հաշվետու ժամանակահատվածի ավարտը գրանցված դեպքը ենթակա է ներառման այդ հաշվետու ժամանակահատվածի համար ներկայացվող հաշվետվությունում:
12.3. Հաշվետվության մեջ ներառվում են քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշումների վերաբերյալ՝ բացառապես հաշվետու ժամանակահատվածի կիսակյակային և տարեկան կտրվածքով արձանագրված տվյալները:»:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
-
Քննարկվել է
04.12.2018 - 21.12.2018
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Քրեական դատավարություն
-
Նախարարություն
Արդարադատության նախարարություն
Դիտումներ` 7734
Տպել