Լրամշակման փուլում է
Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 28-ի N 1717-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու և Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Պետական գույքի կառավարման կոմիտեին գումար հատկացնելու մասին
-
0 - Կողմ
-
0 - Դեմ
Հայաստանի Հանրապետության սեփականություն համարվող գույքը հիմնադրամներին վարձակալության հանձնելիս՝ հաշվարկված վարձակալական վճարները, որպես Հայաստանի Հանրապետության կողմից հիմնադրամներում կատարվող կամավոր գույքային վճար հիմնադրամների տնօրինությանը թողնելու, հասարակական և այլ կազմակերպություններին, որպես պետության կողմից ցուցաբերվող աջակցություն, իսկ ընկերություններին` կանոնադրական կապիտալի ավելացմանն ուղղելու նպատակով՝ Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից առանց սահմանափակման հատկացնել գումար` այդ գումարներն արտահայտելով Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի կատարման մասին հաշվետվությունների ծախսային մասում, իսկ եկամուտներում՝ որպես այդ կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետության պետական բյուջե մուծված վարձակալական նույն չափերի վճարների ստացում:
-
Քննարկվել է
27.11.2018 - 12.12.2018
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Ֆինանսական, Պետական գույքի վարձակալություն
-
Նախարարություն
Պետական գույքի կառավարման կոմիտե
Դիտումներ` 7410
Տպել