Լրամշակման փուլում է
«Տեխնիկական կանոնակարգման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին
-
1 - Կողմ
-
0 - Դեմ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
«ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Տեխնիկական կանոնակարգման մասին» Հայաստանի Հանրապետության 2012 թվականի փետրվարի 8-ի ՀՕ-19-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) ամբողջ տեքստում «էտալոնային» բառը փոխարինել «ռեֆերենս» բառով, «ոչնչացում» և «ուտիլիզացիա» բառերը փոխարինել «օգտահանում» բառով:
Հոդված 2. Օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասի.
- 1-ին կետի «հրապարակման» բառից հետո ավելացնել «, ընդունման» բառը, «ընդհանուր» բառը փոխարինել «պարտադիր» բառով։
- 2-րդ կետում «, այդ թվում` համապատասխանության գնահատման կանոնակարգվող» բառերը փոխարինել «և համապատասխանության գնահատման» բառերով։
3-րդ կետում «սահմանված» բառից հետո ավելացնել «պարտադիր» բառը:
3․ Ավելացնել 4-րդ մաս՝ հետևյալ խմբագրությամբ․
«4. Սույն օրենքը չի տարածվում սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային կանոնների և նորմերի, ինչպես նաև ֆիտոսանիտարական կանոնների, սանիտարաանասնաբուժական չափանիշների վրա, որոնց իրավական հիմքերը սահմանվում են այլ օրենքներով, բացառությամբ տեխնիկական կանոնակարգերի պահանջներին համապատասխանության գնահատման ընթացակարգերի:»։
Հոդված 3․ Օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասում.
- 1-ին կետը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ․
«1) տեխնիկական կանոնակարգում` գործունեության տեսակների ամբողջություն, որով սահմանվում են արտադրանքի կամ արտադրանքի և դրա հետ կապված՝ նախագծման (ներառյալ հետազննման), արտադրության, շինարարության, մոնտաժի, կարգաբերման, շահագործման, պահման, փոխադրման, շուկայահանման, իրացման և օգտահանման գործընթացներին ներկայացվող պարտադիր պահանջներ, ինչպես նաև համապատասխանության գնահատման ընթացակարգեր.»
- 3) կետում «ազգային» բառը հանել․
- 7-րդ, 8-րդ, 9-րդ, 12-րդ, 12․1-րդ, 13-րդ, 13,1-րդ, 15-րդ, 19-րդ, 21,1-րդ, 22-րդ, 25-րդ, 27-րդ, կետերը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ`
«7) արտադրող` իրավաբանական անձ կամ որպես անհատ ձեռնարկատեր գրանցված ֆիզիկական անձ, այդ թվում՝ օտարերկրյա արտադրող, որն իր անունից իրականացնում է արտադրանքի արտադրություն կամ արտադրություն ու իրացում և պատասխանատու է տեխնիկական կանոնակարգով սահմանված պահանջներին դրա համապատասխանության համար.».
«8) ներմուծող` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ Հայաստանի Հանրապետության տարածքում սահմանված կարգով գրանցված իրավաբանական անձ կամ որպես անհատ ձեռնարկատեր հանդիսացող ֆիզիկական անձ, որն իրականացնում է արտադրանքի (բացառությամբ ֆիզիկական անձանց կողմից անձնական սպառման նպատակով ներկրված արտադրանքի) ներմուծումը Հայաստանի Հանրապետության տարածք՝ շուկայահանման նպատակով.».
«9) արտադրողի լիազոր ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության տարածքում գրանցված իրավաբանական անձ կամ որպես անհատ ձեռնարկատեր հանդիսացող ֆիզիկական անձ, որն արտադրողի (այդ թվում՝ օտարերկրյա արտադրողի) հետ կնքված պայմանագրի հիման վրա այդ արտադրողի անունից գործողություններ է իրականացնում տեխնիկական կանոնակարգով սահմանված պահանջներին արտադրանքի համապատասխանությունը գնահատելու և այն շրջանառության մեջ դնելու գործընթացներում, ինչպես նաև պատասխանատվություն է կրում տեխնիկական կանոնակարգով սահմանված պահանջներին արտադրանքի անհամապատասխանության համար․».
«12) արտադրանքի շուկայահանում` Հայաստանի Հանրապետության տարածքում արտադրանքի տարածման, սպառման, օգտագործման նպատակով առևտրային գործունեության ընթացքում վճարովի կամ անհատույց հիմքով արտադրանքի մատակարարում.
12.1) արտադրանքի շրջանառության դուրսբերում` Հայաստանի Հանրապետության տարածքում արտադրանքի առաջին անգամ շրջանառության դուրսբերումը՝ արտադրողի (ներմուծողի) կողմից մինչև վաճառողին և (կամ) սպառողին․».
«13) համապատասխանության գնահատում` տեխնիկական կանոնակարգման օբյեկտին, համակարգին, գործընթացին, ծառայությանը, անձին կամ մարմնին ներկայացվող պահանջների կատարման ապացույց` փորձարկմամբ, համապատասխանության հավաստմամբ (սերտիֆիկացման և հայտարարագրման ձևերով), հսկողությամբ, գրանցմամբ (պետական գրանցմամբ) և (կամ) օրենսդրությամբ սահմանված այլ ձևով.».
«13.1) գրանցում (պետական գրանցում)` տեխնիկական կանոնակարգերի պահանջներին տեխնիկական կանոնակարգման օբյեկտների համապատասխանության գնահատման ձև։
«15) համապատասխանության հայտարարագիր` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով գրանցված փաստաթուղթ, որով հայտատուն հավաստում (փաստում) է արտադրանքի համապատասխանությունը տեխնիկական կանոնակարգի պահանջներին․
«19) համապատասխանության գնահատման գործընթաց` գործընթաց, որն իրականացվում է որոշելու համար համապատասխան տեխնիկական կանոնակարգով և (կամ) ստանդարտներով սահմանված պահանջների կատարման ապահովումը.».
«21.1) ռեֆերենս լաբորատորիա՝ միջազգային հավատարմագրում ունեցող և համակարգող մարմնի կողմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ռեֆերենսային գործառույթներ իրականացնելու համար ճանաչված լաբորատորիա.»:
«22) կանոնակարգվող ոլորտ` տնտեսական գործունեության տեսակների և դրանց համապատասխանող արտադրանքի տեսակների ամբողջություն, որոնց համար ընդունվում են համապատասխան տեխնիկական կանոնակարգեր.».
«25) նշանակում` Հայաստանի Հանրապետության կառավարության պետական լիազորված մարմնի կողմից համապատասխանության գնահատման մարմնին տեխնիկական կանոնակարգով սահմանված պահանջների համապատասխանության գնահատման որոշակի գործունեություն իրականացնելու իրավունքի վերապահում.».
«27) փոխկապակցված ստանդարտ` ստանդարտ, որի կատարումից բխում է տեխնիկական կանոնակարգման օբյեկտ հանդիսացող արտադրանքի համար համապատասխան տեխնիկական կանոնակարգով սահմանված պարտադիր պահանջների կանխավարկածը.
4․ Օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետից հետո ավելացնել հետևյալ խմբագրությամբ նոր՝ 32-37-րդ կետերը.
«32) hամապատասխանության նշան` նշան, որի զետեղմամբ շուկայահանված արտադրանք ձեռք բերողներին և սպառողներին տեղեկացվում է տվյալ արտադրանքի տեխնիկական կանոնակարգով սահմանված պահանջներին համապատասխանության մասին.
«33) մակնշում՝ նշանների, խորհրդանիշների, գրառումների, նկարների և այլ նշագրումների տեսքով տեղեկատվություն, որը զետեղվում է արտադրանքի, փաթեթվածքի, մանեկապիտակի, պիտակի, ներդիր թերթիկի կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ձևով փաթեթվածքին ամրացված, դրա մեջ տեղադրված կամ դրան կցվող տեղեկակրի այլ տեսակի վրա, և որը նախատեսված է արտադրանքի նույնականացումն ապահովելու ու դրա բաղադրության, սպառողական հատկությունների և շահագործման (օգտագործման, կիրառման) վերաբերյալ ուղեցույցների մասին սպառողին տեղեկացնելու համար.
«34) hամապապատասխանության հավաստում` գործընթաց, որով հավաստվում (փաստվում) է արտադրանքի, համակարգի, գործընթացի, ծառայության, անձի կամ մարմնի համապատասխանությունը տեխնիկական կանոնակարգի և (կամ) ստանդարտացման փաստաթղթերի պահանջներին.
«35) հայտատու` Հայաստանի Հանրապետության տարածքում օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցված իրավաբանական անձ կամ որպես անհատ ձեռնարկատեր հանդիսացող ֆիզիկական անձ, որն արտադրանքի համապատասխանության հավաստման նպատակով ընդունում է համապատասխանության հայտարարագիր կամ համապատասխանության սերտիֆիկատ ստանալու համար դիմում է արտադրանքի սերտիֆիկացման մարմին։ Հայտատուների շրջանակը սահմանվում է տեխնիկական կանոնակարգով:
Հոդված 4. Օրենքի 3-րդ hոդվածի 1-ին մասի 1-ին կետում և հոդված 6-ի 1-ին մասում ավելացնել «ինչպես նաև էներգաարդյունավետության և ռեսուրսախնայողության ապահովման» բառերը համապատասխան հոլովաձևերով։
Հոդված 5. Օրենքի 6-րդ hոդվածի 3․1-ին մասի «դուրսբերումը» բառից հետո լրացնել «կամ շուկայահանումը» բառերը։
Հոդված 6. Օրենքի 7-րդ հոդվածի․
1․ 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ
«1․ Հայաստանի Հանրապետությունում տեխնիկական կանոնակարգերն են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վավերացված Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան ընդունված փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումները, որոնցով սահմանված են արտադրանքի կամ արտադրանքի և դրա հետ կապված բնութագրերին և գործընթացներին, արտադրական եղանակներին, ներառյալ` կիրառվող վարչական դրույթներին ներկայացվող` կատարման և կիրառման համար պարտադիր պահանջներ, ինչպես նաև արտադրանքի ներմուծման և շուկայահանման պայմաններ: Այն կարող է ներառել նաև արտադրանքի, գործընթացի կամ արտադրական եղանակի նկատմամբ կիրառվող հասկացություններ, պայմանանշաններ, փաթեթավորման, մակնշման և պիտակավորման պահանջներ, սանիտարական, բուսասանիտարական, անասնաբուժասանիտարական նորմեր։»։
2․ 2-րդ մասի 3-րդ կետի «դ.» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
ա. «դ. արտադրանքին կամ արտադրանքի համապատասխան խմբերին ներկայացվող պարտադիր պահանջներ` հստակ սահմանումներով պահանջներ, որոնք ներկայացվում են արտադրանքին դրանց շուկայահանման և շրջանառության դուրսբերման նպատակով.».
բ. 2-րդ մասի 3-րդ կետի զ․ ենթակետից հանել «ազգային» բառը։
3․ 2-րդ մասի 3-րդ կետի թ․ ենթակետում «համապատասխանության սերտիֆիկատների և հայտարարագրերի» բառերը փոխարինել «համապատասխանության գնահատման (հավաստման) փաստաթղթերի» բառերով։
4․2-րդ մասի 4-րդ կետից «բ.», «գ.», «դ.» և «ե.» ենթակետերը ուժը կորցրած ճանաչել:
5․ 2-րդ մասի 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5) տեխնիկական կանոնակարգման օբյեկտի գրանցման (պետական գրանցման) ապահովումը:»:
6․ 2.1 մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2.1 Արտադրանքի պետական գրանցում իրականացնող իրավասու մարմինները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:
7․ 4-րդ մասն ուժը կորցրած ճանաչել։
Հոդված 7. Օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի.
- 1-ին կետում «ոլորտում» բառը փոխարինել «և համապատասխանության գնահատման ոլորտներում» բառերով։
2․ 12.1) կետը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ. «12.1) սահմանում է տեխնիկական կանոնակարգման օբյեկտ հանդիսացող արտադրանքի համապատասխանության գնահատման փաստաթղթերի ձևերը և դրանց լրացման կանոնները, ինչպես նաև համապատասխանության հայտարարագրի գրանցման վճարի չափը.»
3․ 12.2) կետի «բ.» ենթակետում «վկայականի» բառից հետո լրացնել «և դրան կից հավելվածի» բառերը:
4․ 12.2) կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «գ.» ենթակետով.
«գ. համապատասխանության գնահատման մարմնի նշանակման վկայականի և դրան կից հավելվածի ձևը:»:
Հոդված 8. Օրենքի 14-րդ հոդվածի․
1․ 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Կանոնակարգող մարմինները տեխնիկական կանոնակարգերի մշակման համար որպես հիմք օգտագործում են միջազգային, տարածաշրջանային (միջպետական) և ազգային ստանդարտները և կարող են`
1) տեխնիկական կանոնակարգերում ամբողջովին կամ մասամբ ներառել միջազգային, տարածաշրջանային (միջպետական) և ազգային ստանդարտների տեքստերը.
2) տեխնիկական կանոնակարգերի տեքստում տալ ուղղակի հղումներ ստանդարտներին` հիմնավորելու, որ տեխնիկական կանոնակարգերի որոշակի պահանջներին համապատասխանության հասնելու ուղին նշված ստանդարտների պահանջներին համապատասխանելն է.
3) տեխնիկական կանոնակարգերի տեքստում տալ ստանդարտների անուղղակի հղումներ` հիմնավորելու, որ տեխնիկական կանոնակարգերի որոշակի պահանջներին համապատասխանության հասնելու ուղիներից մեկը փոխկապակցված ստանդարտների պահանջներին համապատասխանելն է:
- 3–րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Տեխնիկական կանոնակարգերը ներառում են (անհրաժեշտության դեպքում) հղումներ միջազգային, տարածաշրջանային (միջպետական) և ազգային ստանդարտներին, որոնք ապահովում են տեխնիկական կանոնակարգերով սահմանված պարտադիր պահանջներին համապատասխանության կանխավարկածը:»:
Հոդված 9. Օրենքի 19-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 19. Տեխնիկական կանոնակարգերի վերանայումը
- Ընդունված և գործողտեխնիկականկանոնակարգերը համապատասխան աշխատանքային խմբի կողմից վերանայվում են ըստ անհրաժեշտության:
- Կանոնակարգող մարմինները հանրային տեղեկատվության միջոցներով հրապարակում են գործողտեխնիկական կանոնակարգերում փոփոխություններ կատարելու կամ դրանց գործողությունը դադարեցնելու վերաբերյալ առաջարկությունները` նշելով դրանց մասին առաջարկությունների տրամադրման ժամկետներն ու հասցեն: Առաջարկությունների տրամադրման ժամկետը չպետք է գերազանցի 30 օրը:
- Սույն հոդվածի 1-ին մասի համաձայն` աշխատանքային խումբը քննարկում է առաջարկությունները և տալիս է եզրակացությունտեխնիկականկանոնակարգի փոփոխության կամ դրա ուժը կորցրած ճանաչելու անհրաժեշտության վերաբերյալ:
- Գործողտեխնիկականկանոնակարգում փոփոխություններ կատարելու վերաբերյալ եզրակացություն ընդունելու դեպքում համապատասխան կանոնակարգող մարմինները գումարում են համապատասխան աշխատանքային խմբի նիստ:»:
Հոդված 10. Օրենքի 20-րդ հոդվածի 3-րդ մասն ուժը կորցրած ճանաչել։
Հոդված 11. Օրենքի 21-րդ հոդվածի 4-րդ մասի․
- 1-ին կետից հանել «ազգային» բառը․
- 5-րդ կետից հանել «, այդ թվում` այլ երկրներից» բառերը։
- Օրենքի 21-րդ հոդվածի 4-րդ մասի 6-րդ կետում «հայրենական և օտարերկրյա արտադրողների (մատակարարների)» բառերը փոխարինել «բոլոր հայտատուների» բառերով:
Հոդված 12․ Օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3․ Բողոքարկման հետ կապված ծախսերն իրականացնում է համապատասխանության գնահատման նշանակված մարմինը, եթե կրկնակի համապատասխանության գնահատման արդյունքները տարբերվում են նախորդից՝ հօգուտ համապատասխանության գնահատման գործընթացի համար հայտ ներկայացրած անձի, հակառակ դեպքում բոլոր ծախսերը փոխհատուցում է հայտատուն:»:
Հոդված 13․ Օրենքի 24-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 24․ Համապատասխանության սերտիֆիկատ և համապատասխանության հայտարարագիր
- Արտադրանքի համապատասխանության պարտադիր հավաստումն իրականացվում է միայն տեխնիկական կանոնակարգերով սահմանված դեպքերում և բացառապես տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջներին համապատասխան:
- Արտադրանքի համապատասխանության պարտադիր հավաստման ձևերն ու ընթացակարգերը կարող են սահմանվել միայն տեխնիկական կանոնակարգերով:
- Արտադրանքի համապատասխանության պարտադիր հավաստման ձևերն են` համապատասխանության սերտիֆիկատն ու համապատասխանության հայտարարագիրը:
- Համապատասխանության սերտիֆիկատն ու համապատասխանության հայտարարագիրը ունեն հավասար իրավաբանական ուժ:
- Արտադրանքի համապատասխանության հայտարարագիրը լրացվում է հայտատուի կողմից տեխնիկական կանոնակարգման օբյեկտ հանդիսացող շուկայահանված ողջ արտադրանքի համապատասխանությանը փաստելու նպատակով, եթե տեխնիկական կանոնակարգն այլ բան չի նախատեսել:
- Համապատասխանության հայտարարագիրը ենթակա է գրանցման Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից իրավասու ճանաչված մարմինների կողմից` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով, եթե այլ բան նախատեսված չէ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վավերացված Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրին համապատասխան ընդունված փաստաթղթերով:
- Արտադրանքի տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջներին համապատասխանությունը հավաստվում է համապատասխանության սերտիֆիկատով, որը տրվում է հայտատուին համապատասխանության գնահատման նշանակված սերտիֆիկացման մարմնի կողմից, եթե տեխնիկական կանոնակարգով նախատեսված է նման ընթացակարգ:»:
Հոդված 14․ Օրենքի 25-րդ հոդվածի․
1․ Վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«Հոդված 25․ Համապատասխանության նշանը (այդ թվում` միասնական նշանը և ազգային նշանը)
2․ 1-ին մասի 1-ին կետից հետո ավելացնել նոր 1․1 կետ՝ հետևյալ խմբագրությամբ․
«1.1 Տեխնիկական կանոնակարգով սահմանված համապատասխանության նշանը (այդ թվում` միասնական նշանը կամ ազգային նշանը) կիրառվում է տվյալ տեխնիկական կանոնակարգի պահանջներին համապատասխանող և տեխնիկական կանոնակարգման օբյեկտ հանդիսացող ողջ արտադրանքի համար:»։
- 3-րդ մասում «նշանակված» բառից հետո ավելացնել «սերտիֆիկացման» բառը։
- 5-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ․ «5․ Տեխնիկական կանոնակարգերի պահանջներին համապատասխանելու դեպքում համապատասխանության նշանի (այդ թվում` միասնական նշանի կամ ազգային նշանի) զետեղման պահանջները սահմանված են համապատասխան տեխնիկական կանոնակարգերով:»։
- 6-րդ մասում «ազգային նշանի» բառերը փոխարինել «նշանի (այդ թվում` միասնական նշանի կամ ազգային նշանի)» բառերով:
Հոդված 15․ Օրենքի 27-րդ հոդվածի․
1․ 1-ին մասից հանել «հայրենական կամ օտարերկրյա ծագման» բառերը։
2․ 2-րդ մասում «արտադրանքը» բառից հետո լրացնել «(այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող)» բառերը։
3․ 3-րդ մասում «ազգային նշանով» բառերը փոխարինել «համապատասխանության նշանով (միասնական նշանով կամ ազգային նշանով)» բառերով։
4․ 4-րդ մասի 3-րդ կետում «շուկայի վերահսկողության» բառը փախարինել «պետական վերահսկողություն իրականացնող» բառերով։
Հոդված 16․ Օրենքի 28.1-ին հոդվածի 1-ին մասում «ենթակա» բառը փոխարինել «օբյեկտ հանդիսացող» բառերով։
Հոդված 17․ Օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասում «նախատեսված» բառից հետո ավելացնել «միջազգային,» բառը:
Հոդված 18․ Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
-
Քննարկվել է
26.11.2018 - 16.12.2018
-
Տեսակ
Օրենք
-
Ոլորտ
Անվտանգություն, Էկոնոմիկա, Տնտեսական
-
Նախարարություն
Էկոնոմիկայի նախարարություն
Դիտումներ` 8832
Տպել